EdTech2022. ՀՖՀՀ-ում քննարկել են կրթություն-տեխնոլոգիաներ երկխոսությունը - Mediamax.am

1883 դիտում

EdTech2022. ՀՖՀՀ-ում քննարկել են կրթություն-տեխնոլոգիաներ երկխոսությունը


ՀՖՀՀ ռեկտոր, պրոֆեսոր Բերտրան Վենարը
ՀՖՀՀ ռեկտոր, պրոֆեսոր Բերտրան Վենարը

Լուսանկարը` Մեդիամաքս

ՀՖՀՀ ռեկտոր, պրոֆեսոր Բերտրան Վենարը
ՀՖՀՀ ռեկտոր, պրոֆեսոր Բերտրան Վենարը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Քրիստինա Սարգսյանը
Քրիստինա Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Տաթեւիկ Բաղդասարյանը
Տաթեւիկ Բաղդասարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արամ Եսայանը
Արամ Եսայանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Ամրապնդել կրթություն-տեխնոլոգիաներ երկխոսությունը, «մեր կամքին ենթարկել» արհեստական բանականությունն ու կիրառել այն ի նպաստ կրթության: Այս հարցերին են անդրադարձել EdTech2022 «Արհեստական բանականություն. կրթահարցեր եւ տեխնոպատասխաններ» համաժողովի մասնակիցները:

Համաժողովն անցկացվել է հուլիսի 4-ին՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանում (ՀՖՀՀ): Այն կազմակերպել են ՀՖՀՀ-ն եւ «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը:

«Արհեստական բանականության առումով երկու ճանապարհ ունենք՝ կա՛մ պետք է ենթարկվենք դրան, կա՛մ՝ այն ենթարկենք մեր կամքին», - համաժողովի բացմանն ասել է ՀՖՀՀ ռեկտոր, պրոֆեսոր Բերտրան Վենարը:

ՀՖՀՀ ռեկտոր, պրոֆեսոր Բերտրան Վենարը ՀՖՀՀ ռեկտոր, պրոֆեսոր Բերտրան Վենարը

Լուսանկարը` Մեդիամաքս


Նա նշել է՝ այսօր արհեստական բանականությունը մեծ ազդեցություն ունի բոլորիս վրա: Միաժամանակ, նկատում է ռեկտորը.

«Մյուս կողմից, կարելի է արհեստական բանականությունը ենթարկել մեր կամքին ու որեւէ կրթական հաստատություն, ինչպես օրինակ ՀՖՀՀ-ն է, կարող է AI հիմքի վրա ստեղծել համակարգ, որն ինքն է մշակում ու հետեւաբար՝ կարող է նաեւ կառավարել»:

Լուսանկարը` Մեդիամաքս


Բերտրան Վենարն ասել է, որ արհեստական բանականության մուտքը կրթական ոլորտ ազդում է բոլորի վրա ու այն կարելի է ինչպես ի նպաստ, այնպես էլ՝ ի վնաս կիրառել:

«Շատ կարեւոր է համատեքստը՝ առավել եւս այսօրվա ճգնաժամային աշխարհում, որում շատ են հակամարտությունները: Կրթության ոլորտում արհեստական բանականության օգնությամբ գտնված լուծումները կարող են արդյունավետ լինել, միայն եթե հաշվի առնվի դրանց համատեքստը: Արհեստական բանականության հիմնախնդիրներն Ուկրաինայում, Միացյալ Նահանգներում կամ Հայաստանում նույնը չեն», - ասել է Բերտրան Վենարը:

Նա նշել է, որ այսօր կրթության ոլորտում կան մի շարք հիմնախնդիրներ, որոնք հնարավոր է լուծել կրթություն-տեխնոլոգիաներ երկխոսությամբ՝ կրթության մասսայականացում, շարունակական կրթություն.

«Կրթական ոլորտի հիմնախնդիրները կարող են կա՛մ էլ ավելի սրվել արհեստական բանականության մուտքի պատճառով, կա՛մ լուծվել դրա շնորհիվ»:

«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի տնօրեն Տաթեւիկ Բաղդասարյանը հույս է հայտնել, որ ժամանակի ընթացքում կրթության եւ տեխնոլոգիաների միջեւ երկխոսությունը կամրապնդվի ու կվերածվի հարթակի:
Տաթեւիկ Բաղդասարյանը Տաթեւիկ Բաղդասարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Դեռ մեկ տարի առաջ մտածում էինք EdTech-ի կազմակերպման մասին ու շատ էինք ցանկանում, որ երկխոսություն սկսվի կրթության եւ տեխնոլոգիաների միջեւ: Հույս ունենք՝ ժամանակի ընթացքում այս համայնքը կաճի ու երկխոսությունը կդառնա հարթակ: Իհարկե, միայնակ չենք կարող դա անել, այնպես որ բոլորիդ աջակցությունը շատ կարեւոր է:

Լուսանկարը` Մեդիամաքս


«ԿԱԶԱ»-ում շատ ենք սիրում սիներգիաներ, սիրում ենք համատեղել ֆորմալ եւ ոչ ֆորմալ կրթությունը: Սիրում ենք, որ բարձրագույն կրթությունը երկխոսի սոցիալական ոլորտի հետ եւ այսօր փորձելու ենք ամրապնդել կրթության երկխոսությունը տեխնոլոգիական ոլորտի հետ: Կարծում եմ՝ շատ հարցեր հնարավոր է լուծել միայն ոլորտների համագործակցությամբ», - ասել է Տաթեւիկ Բաղդասարյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Խոսելով Հայաստանում ֆրանսիական համալսարանի հետ համագործակցության մասին, նա նշել է՝ ՀՖՀՀ-ին երկու տեսանկյունից են նայում.

«Նախ՝ մենք գործընկեր ենք, որ կարող է աջակցել համալսարանին՝ ուսանողների հետ աշխատանքի, կրթաթոշակների տրամադրման հարցում: Մյուս կողմից ՀՖՀՀ-ին նայում ենք որպես գործատու ու այս առումով Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողները միշտ մեր ուշադրության կենտրոնում են: Ցանկացած աշխատանքի հայտարարության ժամանակ նրանք առաջին տեղերում են: Շնորհակալ ենք աշխատաշուկային նման ուսանողներ առաջարկելու համար»:
Քրիստինա Սարգսյանը Քրիստինա Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


EdTech 2022 համաժողովին զեկույցներով հանդես են եկել ՀՖՀՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Քրիստինա Սարգսյանը եւ ՀՖՀՀ մաթեմատիկայի ամբիոնի վարիչ Արամ Եսայանը:
Արամ Եսայանը Արամ Եսայանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Հավասար կրթական հիմնադրամ», «TakeAR», «ՔայլՏեք», «ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարան», «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթատեխնոլոգիական կառույցների ներկայացուցիչները կիսվել են ֆորմալ, ոչ ֆորմալ կրթական համակարգերում եւ գործընթացներում տեխնոլոգիական լուծումների ու գործիքների կիրառման իրենց փորձով:

Յանա Շախրամանյան

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին