PMO. Նախագծերի կառավարման սիներգիան՝ Synergy-ում - Mediamax.am

exclusive
4029 դիտում

PMO. Նախագծերի կառավարման սիներգիան՝ Synergy-ում


Լուսանկարը` Մեդիամաքս

Հասմիկ Մարտիրոսյանը
Հասմիկ Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լիլիթ Գասպարյանը
Լիլիթ Գասպարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հասմիկ Մարտիրոսյանը եւ Լիլիթ Գասպարյանը
Հասմիկ Մարտիրոսյանը եւ Լիլիթ Գասպարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


ՏՏ ընկերության ընդլայնմանը զուգահեռ, երբ ավելանում է նախագծերի եւ դրանց մենեջերների քանակը, կտրուկ բարձրանում է նախագծերի միասնական կառավարման անհրաժեշտությունը։ Ահա այստեղ է, որ օգնության է գալիս Նախագծերի կառավարման գրասենյակը (Project Management Office), որը համակարգում է աշխատանքները, սահմանում սկզբունքներ, աշխատանքային կանոններ, որոնք լավագույնս համապատասխանում են ընկերության չափանիշներին եւ պարտադիր են բոլոր տեսակի նախագծերի կառավարման դեպքում։

 

Թիմային աշխատանքի մասին

 

Synergy-ն նախագծերի կառավարման մեջ ունի 30-ից ավելի փորձառու աշխատակից, նրանցից մի քանիսն էլ ներգրավվել են Synergy-ի՝ վերջերս պաշտոնապես ձեւավորված Project Management Office-ում։

 

«Երբ 2014 թվականին միացա Synergy-ի թիմին, առաջին մի քանի շաբաթների, ամիսների ընթացքում հասկացա, որ այստեղ նախագծի ղեկավարի դերը շատ մեծ նշանակություն ունի, նա պատասխանատու է ողջ աշխատանքը սկզբից մինչեւ վերջ տանելու համար։ Մեր PMO-ի նպատակն է ծրագրերի ղեկավարին ապահովել գերազանց աշխատանք կատարելու համար անհրաժեշտ ողջ գործիքակազմով։ Մենք պետք է սահմանենք գերազանցության չափորոշիչներ, ստանդարտներ, որպեսզի վստահ լինենք, որ նախագծերը մեկուսացված չեն եւ բխում են կազմակերպության ընդհանուր տեսլականից։ Այսպիսով` ունենում ենք ավելի կենտրոնացված եւ կոորդինացված նախագծերի կառավարում: Մեր PMO-ի կազմում ներառված են տարբեր ոլորտներում տարիների փորձ ունեցող մասնագետներ, ովքեր իրենց աշխատանքով նպաստում են Synergy-ում ամենաբարձր չափորոշիչներով նախագծերի կառավարմանը»,- ասում է Synergy-ի PMO ղեկավար Լիլիթ Գասպարյանը:

Լիլիթ Գասպարյանը Լիլիթ Գասպարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Project Management Office-ում աշխատանքը թիմային է, ինչի շնորհիվ տարբեր աշխատակիցների գիտելիքներն ու հմտությունները մեկտեղվում են եւ հնարավորություն տալիս բարձր արդյունավետությամբ կազմակերպել աշխատանքը։

 

Իր 24-ամյա գործունեության ընթացքում Synergy-ն իրականացրել է 300-ից ավելի նախագիծ, իսկ այս պահին շուրջ 40-ն են ակտիվ։ Նախագծերը Synergy-ի բիզնեսի հիմնաքարերն են։ Ընկերությունը ստեղծում է տարբեր ուղղություններով պրոդուկտներ՝ 80-ից ավելի երկրների ընկերությունների, կազմակերպությունների եւ կառավարությունների համար։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Փոփոխությունը ՏՏ ոլորտում անխուսափելի է: Ամեն ինչ փոփոխության է ենթարկվում եւ կազմակերպության գոյության ընթացքում էլ կան փոփոխվող պրոցեսներ։ PMO-ի գործառույթներից մեկն էլ փոփոխությունը հեշտ իրականացնելն է։ PMO-ն կարող է աուդիտ իրականացնել նախագծում՝ համոզվելու, որ պրոցեսները, փաստաթղթերը եւ պլանավորումը համապատասխանում են չափանիշներին։ PMO-ն Synergy-ում նախագծերի ղեկավարների կարիերայի ուղղության մշակման մեջ է նաեւ դեր ունենում՝ սահմանելով համապատասխան չափորոշիչներ»,- ասում է Լիլիթ Գասպարյանը։

 

Նախագծերի ղեկավարի դերի մասին

 

Ինչպես Synergy-ում են ասում, Հայաստանում ընկերությունն առաջիններից էր, որտեղ կարեւորվեց Project Manager-ի դերը։ Այն տարիներին, երբ Synergy-ն նոր էր սկսել իր գործունեությունը Հայաստանում, շատ ՏՏ ընկերություններ միայն տեխնիկական աշխատանքային խմբեր ունեին, եւ նախագծերի կառավարումն իրականացվում էր նրանց արտասահմանյան գրասենյակների կողմից։  

 

Project Manager-ի դերը շատ կարեւոր է նաեւ հաճախորդների հետ շփման եւ նրանց մոտ ընկերությունը ներկայացնելու տեսանկյունից։

Հասմիկ Մարտիրոսյանը Հասմիկ Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մեր հաճախորդները Synergy-ն տեսնում են այդ մարդկանց դեմքով։ Նրանց պրոֆեսիոնալ աշխատանքն էլ ավելի է կարեւորվում, որովհետեւ գործառույթներում, աշխատանքային պրոցեսներում, փաստաթղթերում, մոտեցումներում եւ էթիկայի կանոններում պետք է լիարժեք բավարարեն Synergy-ի չափանիշներին։ Քանի որ մենք աշխատում ենք միջազգային մակարդակում, ուզում ենք նաեւ, որ մեր Project Manager-ները, ճամփորդելով գործընկեր երկրներ, հպարտորեն ներկայացնեն ե՛ւ Synergy-ն, ե՛ւ Հայաստանը»,- ասում է Հասմիկ Մարտիրոսյանը, ով ընկերությունում ժամանակին նախագծերի կառավարմամբ է զբաղվել, այժմ՝ ընկերության  գործառնական տնօրենն է (Chief Operating Officer) եւ մինչեւ PMO-ի ստեղծումը՝ դրա գործառնությունը, ըստ էության, նա է իրականացրել։  

 

Աշխատանքի նրբությունների մասին

 

Synergy-ում նախագծերի ղեկավար աշխատելը բավական լուրջ մարտահրավեր է։ Նախագծի ղեկավարը պետք է ունենա որակավորում, բայց ոչ պակաս կարեւոր է նաեւ բարձր պատասխանատվությունը։ Նախագծի ղեկավարին հաջողակ համարելու համար ընկերությունում նրա աշխատանքը գնահատում են երեք տեսանկյունից։

Լուսանկարը` Մեդիամաքս

Առաջինը վստահված պայմանագրի՝ ժամկետների պահպանմամբ եւ որակի ապահովմամբ հաջող իրականացնումն է, որի արդյունքից հաճախորդը գոհ է մնում։ Երկրորդ պահանջը, որ դնում են Synergy-ում, այն է, որ հաճախորդը կկարողանա կիրառել համակարգը այնպես, ինչպես նախատեսել էր իր նպատակներում։ Երրորդ չափանիշը նախագծերի ղեկավարի՝ թիմի հետ կատարած աշխատանքն է։  

 

«Նախագիծը հանձնելու պատասխանատվությունից զատ՝ նախագծի ղեկավարից ակնկալում ենք, որ իր թիմը լինի երջանիկ, մոտիվացված, մասնագիտական աճ ունենա»,- ասում է Հասմիկ Մարտիրոսյանը։  

 

Մշակույթ ձեւավորելու մասին

 

Synergy-ն ՏՏ ոլորտում նախագծերի կառավարման մասնագիտության ներդրման տեսանկյունից Հայաստանում առաջամարտիկներից է։

Հասմիկ Մարտիրոսյանը եւ Լիլիթ Գասպարյանը Հասմիկ Մարտիրոսյանը եւ Լիլիթ Գասպարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Կարճ ժամանակ անց մենք ունեցանք Project Manager-ների ուժեղ թիմ։ Հաճախ կատակում ենք, որ Հայաստանի նախագծերի ղեկավարների հավաքականը մեզ մոտ է աշխատում։ Թիմի անդամների զգալի մասը մասնագիտացած է հենց նախագծերի կառավարման մեջ եւ թրծված միջազգային լուրջ նախագծերում»,- ասում է Հասմիկ Մարտիրոսյանը։

 

Կարեւորելով Հայաստանում որակյալ Project Manager-ներ ունենալու դերը` Synergy-ն համագործակցում է բազմաթիվ թրեյնինգային կենտրոնների հետ, ընկերության մասնագետները դասավանդում են համալսարաններում։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Փորձը կիսելու տեսակետից շատ շռայլ ենք եւ դրա նպատակը ոչ միայն մեզ համար ապագայում մասնագետների պատրաստումն է, այլեւ ընդհանուր միջավայրի զարգացմանը նպաստելը»,- ասում է Հասմիկ Մարտիրոսյանը։

 

Մարի Թարյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին