Tech for Good շարժումն ու Synergy-ի «ԴՆԹ»-ն - Mediamax.am

exclusive
4230 դիտում

Tech for Good շարժումն ու Synergy-ի «ԴՆԹ»-ն


Լուսանկարը` Մեդիամաքս

Աննա Ստեփանյանը
Աննա Ստեփանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Աննա Ստեփանյանը
Աննա Ստեփանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Աննա Ստեփանյանը
Աննա Ստեփանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Փառանձեմ Ավագյանն ու Աննա Ստեփանյանը
Փառանձեմ Ավագյանն ու Աննա Ստեփանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Աննա Ստեփանյանը
Աննա Ստեփանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հասմիկ Մարտիրոսյանը
Հասմիկ Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հասմիկ Մարտիրոսյանը, Փառանձեմ Ավագյանը եւ Աննա Ստեփանյանը
Հասմիկ Մարտիրոսյանը, Փառանձեմ Ավագյանը եւ Աննա Ստեփանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարի Թարյանը զրուցում է Հասմիկ Մարտիրոսյանի, Փառանձեմ Ավագյանի եւ Աննա Ստեփանյանի հետ
Մարի Թարյանը զրուցում է Հասմիկ Մարտիրոսյանի, Փառանձեմ Ավագյանի եւ Աննա Ստեփանյանի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Hasmik Martirosyan, Parandzem Avagyan and Anna Stepanyan
Hasmik Martirosyan, Parandzem Avagyan and Anna Stepanyan

Լուսանկարը` Մեդիամաքս

Հասմիկ Մարտիրոսյանը
Հասմիկ Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Փառանձեմ Ավագյանը
Փառանձեմ Ավագյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Փառանձեմ Ավագյանը
Փառանձեմ Ավագյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Փառանձեմ Ավագյանը
Փառանձեմ Ավագյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Աշխարհում վերջին տարիներին ձեւավորված Տեխնոլոգիան՝ հանուն բարիքի (Tech for Good) շարժումը լայն թափով զարգանում է՝ ընդգրկելով նոր աշխարհագրություններ եւ ընկերություններ:

 

Synergy-ի մարքեթինգի գծով պատասխանատու Փառանձեմ Ավագյանն ասում է, որ դա ընտրություն է, որ ընկերությունը կատարում է՝ որոշելով, թե ինչին է ծառայեցնում իր ստեղծած տեխնոլոգիաները:

 

«Տեխնոլոգիան միայն գործիք է մարդու ձեռքում, եւ ընկերությունն է որոշում՝ արդյոք այդ տեխնոլոգիան կծառայի մարդկության եւ մեր մոլորակի զարգացմանը, թե ոչ: Այս ընտրությունը կատարելով՝ ընկերությունը սահմանում է, որ ունի երկու նպատակ՝ շահույթ ստանալ եւ մարդկության բարօրությանը նպաստել (profit and purpose): Այսինքն՝ ընկերությունը միայն ֆինանսական շահույթ ստանալու նպատակ չի հետապնդում, այլեւ ձգտում է դրական ազդեցություն ունենալ հասարակության կյանքում»,- ասում է Փառանձեմ Ավագյանը:

 

Նոյեմբերի 13-ին՝ Գյումրիում, Synergy-ն կազմակերպում է Scale Gyumri Tech Conference-ը, որին մասնակցելու համար կարող եք գրանցվել այստեղ։ Կոնֆերանսին ընդառաջ Մեդիամաքսին Synergy-ում պատմել են Tech for Good գաղափարի կարեւորության եւ շարժման մեջ ընկերության դերի մասին:

Փառանձեմ Ավագյանն ու Աննա Ստեփանյանը Փառանձեմ Ավագյանն ու Աննա Ստեփանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Էկոհամակարգը, որ տեխնոլոգիան ծառայեցնում է հանուն հանրային բարիքի

 

Տեխնոլոգիան՝ հանուն հասարակության բարիքի տերմինը նոր չէ եւ առավել եւս նոր չէ Synergy-ում, որովհետեւ իր հիմնադրման պահից ընկերությունը ստեղծել է տեխնոլոգիաներ, որոնք օգտագործվում են ի նպաստ մարդկության ու մոլորակի: Հայաստանում  այս գաղափարի մասին, համեմատաբար նոր է խոսվում:

 

«Շատ ուրախալի է, որ Հայաստանում, Synergy-ից բացի, այլ ընկերություններ եւս կան, որոնք նպաստում են մարդկության բարօրությանը: Շարժման մասին սկսել են խոսել 2018 թվականից, նույն տարում Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հիմնել է Tech for Good գագաթաժողովը: Տեխնոլոգիաները հասարակության բարօրությանը ծառայեցնելու կոչին տարբեր ընկերություններ են միացել, այդ թվում՝ Synergy-ն»,- ասում է Փառանձեմ Ավագյանը:

Փառանձեմ Ավագյանը Փառանձեմ Ավագյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Tech for Good-ը ոչ թե աշխատաոճ է, այլ ամբողջական էկոհամակարգ, որտեղ տարբեր մասնակիցներ նպաստում են ընդհանուր նպատակի իրագործմանը՝ տեխնոլոգիայի միջոցով բարելավել մարդկության կյանքը: Այս էկոհամակարգի մաս են կազմում քաղաքացիական հասարակությունը, որը բարձրացնում է խնդիրները, կառավարությունները, որոնք տրամադրում են կարգավորումները, գիտնականները, որոնք տրամադրում են իրենց գիտելիքը, իսկ բիզնեսն այդ ամենը բերում է կիրառության դաշտ:   

 

«Synergy-ն իր հիմնադրումից ի վեր, անկախ շուկայի թելադրանքից, ունեցել է նպատակ՝ ստեղծել տեխնոլոգիաներ, որոնք կօգտագործվեն մարդու կյանքը հեշտացնելու, մարդկանց բարիք բերելու համար»,- ասում է Փառանձեմ Ավագյանը:

Հասմիկ Մարտիրոսյանը Հասմիկ Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ընկերության  գործառնական տնօրեն Հասմիկ Մարտիրոսյանը նկատում է, որ 24-ամյա գործունեության ընթացքում Synergy-ն իրականացրել է 300-ից ավելի նախագիծ՝ աշխարհի ավելի քան 80 երկրում, եւ այդ բոլոր նախագծերը տարբեր երկրների կառավարություններին, ինստիտուտներին ու կազմակերպություններին օգնել են հնարավորինս լավ մատուցել իրենց ծառայությունները քաղաքացիներին:

 

«ՄԱԿ-ի կողմից սահմանվել են Կայուն զարգացման նպատակներ, եւ մենք շարունակաբար վերլուծություն ենք իրականացնում, թե մեր որ նախագիծը կոնկրետ որ նպատակներին է ծառայել, ինչպես է օգնել երկրներին հասնել այդ նպատակներին: Մեծ հպարտություն ենք զգում՝ գիտակցելով, որ Tech for Good ընկերություն ենք, կարողանում ենք ստեղծել լուծումներ, որոնք օգտակար են»,- ասում է Հասմիկ Մարտիրոսյանը:

Մարի Թարյանը զրուցում է Հասմիկ Մարտիրոսյանի, Փառանձեմ Ավագյանի եւ Աննա Ստեփանյանի հետ Մարի Թարյանը զրուցում է Հասմիկ Մարտիրոսյանի, Փառանձեմ Ավագյանի եւ Աննա Ստեփանյանի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Տեխնոլոգիաների դերի շուրջ բանավեճն ու Synergy-ի բանաձեւը

 

Աշխարհում շատ են բանավեճերը՝ արդյոք տեխնոլոգիաները դրական, թե վտանգավոր փոփոխություններ են մտցնում մարդկանց կյանքում:

 

«Մենք հաճախ չենք էլ պատկերացնում՝ թե ինչպիսի կարեւոր դեր են խաղում տեխնոլոգիաները մեր կյանքում․ դրանք, հավանաբար, արդեն անցել են մարդկության պատկերացրած սահմանները: Մենք ապրում ենք մի հասարակությունում, որտեղ միջին տարիքի մարդիկ չեն հիշում աշխարհն առանց ինտերնետի, իսկ ավելի երիտասարդները չեն հիշում աշխարհն առանց «սմարթֆոնի»: Բանավեճերը շատ են, բայց մենք պետք է տեխնոլոգիաները որպես գործիք ընդունենք, եւ փորձենք օգտագործել դրական տեղաշարժի համար»,- ասում է Հասմիկ Մարտիրոսյանը:

 

Synergy-ն չորս հիմնական ուղղություններով է աշխատում: Մոնիտորինգ եւ գնահատում ուղղության միջոցով ընկերության պրոդուկտները տարբեր կառավարությունների եւ կազմակերպությունների օգնում են ավելի ճիշտ եւ ուղղորդված ծրագրով կյանքի կոչել իրենց նպատակներն ու նախագծերը: Երկրորդ ուղղությունն էլեկտրոնային արդարադատությունն է, որը մեծապես նպաստում է ՄԱԿ-ի կայուն զարգացման 16-րդ նպատակին՝ Խաղաղություն, արդարություն եւ ամուր հաստատություններ։  Մյուս ուղղությունը հանրային ֆինանսներն են, որի միջոցով տարբեր երկրներ ավելի խելացի ձեւով են կարողանում իրենց պետական ֆինանսական միջոցները կառավարել: Վերջին՝ սոցիալական ապահովության ուղղությունը նպաստում է, որ պետություններն ավելի կազմակերպված ձեւով օգտակար լինեն իրենց երկրների խոցելի խմբերին:

 

«Ակնհայտ է, որ բոլոր նախագծերը բարիք են ստեղծում, եւ մենք էլ ուրախ ենք միանալ միջազգային շարժմանը, ինքներս մեզ համարելով Tech for Good ընկերություն՝ ցանկություն եւ միտում ունենք շարժումը տարածել նաեւ մեր երկրում»,- ասում է Հասմիկ Մարտիրոսյանը:

Հասմիկ Մարտիրոսյանը, Փառանձեմ Ավագյանը եւ Աննա Ստեփանյանը Հասմիկ Մարտիրոսյանը, Փառանձեմ Ավագյանը եւ Աննա Ստեփանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Քայլեր, որ ծառայում են շարժումը Հայաստանում տարածելու նպատակին

 

«Երբ ինձ հարցնում են՝ ինչով է զբաղվում ընկերությունը, եւ պետք է արագ պատասխան տալ, մեկ նախադասությամբ հաղորդել գլխավոր ուղերձը, միշտ ասում եմ՝ մենք փորձում ենք լավացնել մարդկանց կյանքը: Այսինքն՝ մենք ուզում ենք լինել այն փոփոխությունը կամ փոփոխություն բերողը, որը մարդկանց կյանքի որակը, կենսամակարդակը, աշխարհընկալումն ավելի լավ ու բարի է դարձնում»,- ասում է Synergy-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Աննա Ստեփանյանը:

Աննա Ստեփանյանը Աննա Ստեփանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Այդ համոզմունքին Աննա Ստեփանյանը եկել է գործընկերների եւ, հատկապես, նախագծերի ղեկավարների հետ զրույցներում: Այդ գործընկերները, նախագծերի շրջանակներում, լինում են զարգացվածության մակարդակով եւ մշակութային առանձնահատկություններով տարբեր երկրներում եւ իրենց աչքով են տեսնում, թե ինչպիսի ազդեցություն են ունենում Synergy-ի պրոդուկտները: Ընկերության կարեւոր առաքելությունն ու ներդրումն այդ երկրների կյանքում եւ խնդիրների լուծման հարցում շատ ոգեւորում է Synergy-ի աշխատակիցներին:

 

«Ընդառաջ գնալով Tech for Good գաղափարախոսությանը՝ հասկացանք, որ մենք էլ ունենք առաքելություն՝ տարածելու այն միտքը, որ քո արած աշխատանքով պետք է օգուտ տաս մարդկությանը, պետք է այնպիսի գործունեություն ծավալես, որը դրական կազդի ժողովուրդների բարօրության եւ կյանքի բարելավման վրա: Հասկացանք, որ մենք միակը չենք, շատ կան ընկերություններ, որոնք ունեն համանման գործունեություն, բայց այդ գիտակցությունը ձեւավորված, սահմանված չկա մեր իրականության մեջ»,- ընդգծում է Աննա Ստեփանյանը:

Աննա Ստեփանյանը Աննա Ստեփանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նոյեմբերի 13-ին Գյումրիում կայանալիք կոնֆերանսը հենց այդ նպատակին է ծառայելու եւ փորձելու է տեխնոլոգիաները հանրային բարիքին ծառայեցնելու գաղափարը լսելի դարձնել հանրությանն ու հատկապես ՏՏ ոլորտի մասնագետներին:

 

«Կոնֆերանսը հետաքրքիր համընկնում ունեցավ՝ այս տարի նշում ենք Գյումրում մեր գրասենյակի 5-ամյակը: Այնտեղ շատ խանդավառ եւ զարգացած գործընկերներ ունենալու փաստը մեզ շատ ոգեւորեց, որ կոնֆերանսը Գյումրիում կազմակերպենք: Ինչ վերաբերում է ձեւաչափի ընտրությանը՝ մենք ցանկացանք հենց կոնֆերանս կազմակերպել, որովհետեւ եթե ընկերություն կրում է սոցիալական պատասխանատվություն, ցանկանում է նպաստել համայնքի զարգացմանը։  Մենք ուզում էինք ոչ միայն Tech for Good գաղափարը տարածել, այլեւ մեզ նման ընկերությունների համար ստեղծել հարթակ, որտեղ մասնագետները կարող են կիսվել, փոխանակվել փորձով, մտքերով: Վստահ եմ՝ եթե այդքան խելացի մարդ մեկ հարթակում հանդիպի, հաստատ նոր հետաքրքիր մտքեր կձեւավորվեն եւ արգասիքներ կտան»,- ասում է Աննա Ստեփանյանը:

Հասմիկ Մարտիրոսյանը Հասմիկ Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Եթե  ընկերությունը Tech for Good է, ապա շատ բնական է, որ նաեւ փորձում է նպաստել նույն  գաղափարը կրող ընկերությունների զարգացմանը՝ թեկուզ ներշնչանքի աղբյուր հանդիսանալով»,- ավելացնում է Հասմիկ Մարտիրոսյանը:

 

Ոչ միայն տեխնոլոգիաները, այլեւ ողջ ընկերությունը՝ ծառայելով հանրային բարիքին

 

Կոնֆերանսը Գյումրիում անցկացնելով՝ Synergy-ն եւս մեկ անգամ ընդգծում է, որ ընկերության համար կարեւոր է, թե ինչպիսի ազդեցություն են ունենում հանրային կյանքի վրա իրենց գործունեությամբ:

 

«Ազդեցություն ստեղծելը` կարմիր թելի պես, Synergy-ի ամբողջ «ԴՆԹ»-ի մեջ է: Շատ ուզում ենք, որ մյուս ընկերություններն էլ իրենց մեջ ունենան այն մտայնությունը, թե ինչին են ուղղված ջանքերը, եւ առաջնորդվեն Tech for Good գաղափարով»,- ասում է Աննա Ստեփանյանը:

 

Համաչափ մարզային զարգացումը եւ այս ոլորտում բազում տաղանդավոր երիտասարդների իրենց իսկ հայրենի բնակավայրերում աշխատելու հնարավորության ընձեռումը Synergy-ի գործունեության կարեւոր մաս է կազմում:

Աննա Ստեփանյանը Աննա Ստեփանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Շատ ենք կարեւորում  մարզերի համաչափ զարգացումը, եւ երբ աշխատանքի առաջարկ ենք անում մարզից թեկնածուին, միշտ նախապայմանը լինում է այն, որ միասին պետք է նպաստենք տվյալ քաղաքի զարգացմանը։: Օրինակ՝ նույն Գյումրիում արդեն ադմինիստրատիվ հաստիքներ ենք բացում՝ տեխնիկական հաստիքներին զուգահեռ: Այս նպատակի վառ ապացույցն է նաեւ այն, որ այս տարվա նոյեմբերին կբացենք Վանաձորի մեր գրասենյակը: Միտումը բավական դրական է, այլ հետաքրքիր պլաններ ունենք ապագայի հետ կապված»,- ասում է Աննա Ստեփանյանը:   

Փառանձեմ Ավագյանը Փառանձեմ Ավագյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Փառանձեմ Ավագյանն էլ ավելացնում է, որ 2019-ին Synergy-ն միացել է Միացյալ ազգերի կազմակերպության Գլոբալ պայմանագրին, ինչպես նաեւ ընդունել է Կանանց հզորացման սկզբունքները (Women’s Empowerment Principles (WEPs))՝ հավաստելով, որ կյանքի է կոչելու այդ սկզբունքների զարգացման գործողությունների պլան:

 

«Ստացվում է, որ մենք ոչ միայն մեր լուծումներով, տեխնոլոգիաներով ենք նպաստում հասարակության զարգացմանը, այլեւ լինելով պատասխանատու ընկերություն՝ փորձում ենք Հայաստան բերել այդ գաղափարները, լինել առաջամարտիկներից մեկը, նպաստել դրանց առաջխաղացմանը Հայաստանում»,- ասում է Փառանձեմ Ավագյանը:  

 

Մարի Թարյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին