Հարություն Հայրապետյան. Ռեպորտաժ Դոնբաս-Արենայից - Mediamax.am

2057 դիտում

Հարություն Հայրապետյան. Ռեպորտաժ Դոնբաս-Արենայից


Հարություն Հայրապետյան
Հարություն Հայրապետյան

13.02.2013. <<Տեառնընդառաջի>> լուսավոր տոնի ջերմությունը իմ սրտում մեկնեցի հայրենիքից,և արդեն առավոտյան Դոնեցկում էի։Գեղեցիկ քաղաք,գեղեցիկ աղջիկներ,ֆուտբոլային հիանալի մթնոլորտ։

Երեկոյան մարզադաշտում էի։Սպասված պահն հասունանում էր։Երկրպագուները անհամբերությամբ սպասում էին ֆուտբոլիստներին`լարվածությունը հասցնելով գագաթնակետին։ Միրչա Լուչեսկուն և Յուրգեն Կլոպը արդեն զբաղեցրել էին իրենց տեղերը։Հանդերձարանի մուտքի մոտ արդեն երևացին թիմերը,որոնք Դարիո Սռնայի և Սեբաստիան Կելի առաջնորդությամբ մտնում էին<<մարտադաշտ>>։Նրանց մեջ ուշադիր որոնում էի հայրենակցիս,սակայն ապարդյուն։Նա չկար։<<Гдеее Генрих>>-գոռացի ես,չէ՞ որ նրա անունը լուստախտակներին էր։ Ինձ չէի կարողանում գտնել։ Արարողակարգային գործողությունները ավարտվեցին,և մրցավարի սուլիչը տվեց խաղի մեկնարկը`անպատասխան թոնելով իմ հարցը.Ինչու՞չկա Հենրիխը։ Այդ սառը ցնցուղից ուշքի չեկած`փորձեցի երկրպագել Շախտյորին։Ինչքան ուժգին էի երկրպագում Շախտյորին,այնքան ավելի լավ էր խաղում Բորուսիան։Շախտյորը ցայտնոտի մեջ էր։Անդրեյ Պյատովը ինչպես կասեն ռուսները<<чудит>>։Դարպասից կատարած նրա հարվածը հայտնվեց Ռոյսի մոտ,որը մոտենալով դարպասին,պատ խաղարկեց Մարիո Գյոտցեի հետ,և ոչ մի շանս չթողեց Պյատովին։0-1,կարծես<<Ֆուտբոլային աստվածները>>անընդհատ ցանկանում են ինձ տխրեցնել։25րոպե էր անցել,սակայն Շախտյոր դեռ հարված չէր կատարել Վայդենֆելլերի դարպասին։Չարդարացված սպասումներից զայրացած մտքումս Շախտյորին  հարցնում էի,-ախր դու այս տարի<<IFFHS>>-ի կողմից ճանաչվեցիր 21-րդ դարի 20 լավագույն ակումբներից մեկը,ինչու՞ ես այդքան ոչ դիտարժան խաղ ցուցադրում։Մոտ 10րոպե հախուռն պայքար էր,և դա մինչև այն պահը,երբ Բորուսիան ստացավ անկյունային հարվածի իրավունք։Բլաշիկովսկիի բարձրից կատարած փոխանցումը գտավ Սանտանային,որը գլխի ուժեղ հարված կատարեց դարպասին,իսկ Սռնան,որը հերթապահում էր ուղղահայաց դարպասաձողի մոտ,կարողացավ փակել գնդակի ճանապարհը,սակայն սա պիեսի միայն առաջին գործողությունն էր։Հետ եկած գնդակը բաժին հասավ Հումմելսին,և վերջինս կրկնապատկեց հաշիվը։Դորտմունդցիները ցնծության մեջ էին,Կլոպը  ուրախությունից գլխարկը օդ էր նետում։Դրանից հետո Շախտյորը անընդհատ փորձում էր գրոհներ կազմակերպել,սակայն գերմանական մեքենան տեղի չէր տալիս։ Դե իսկ Վայդենֆելլերը պաշտպանների հետ միասին այնքան անսասան էին,որքան գերմանական միջնադարյան ամրոցները։Այդքանով ավարտվեց առաջին խաղակեսը, և թիմերը մեկնեցին հանգստի։

Լուչեսկուն դժգոհ լինելով Ստեպանենկոյից`նրան փոխարինեց Դևիչով։ Դա նման էր վա բանկի։ Երկրորդ խաղակեսը դեռ նոր էր մեկնարկել,երբ բոլորը նկատեցին,որ Հենրիխը վիճում է Լուչեսկուի հետ,իսկ Լուչեսկուն նրան ինչ որ բան էր արգելում,որի հետ Հենրիխը կատեգորիկ համաձայն չլինելով`հային հատուկ տաքարյունությամբ ինչ որ բան համոզեց<<Միստերին>>,և վայրկյաններ անց հայտնվեց խաղադաշտում`փոխարինելով Իլսինիոյին։Մինչ այդ այնպիսի պատկեր էր,կարծես նվագախումբը կորցրել էր իր դիրիժորին։Մտնելով խաղադաշտ,Հենրիխը դաշտի կենտրոնում գնդակը ստանալով Կուչերից,անցավ ամբողջ դորտմունդյան կիսադաշտը,շրջանցելով Լևանդովսկուն ու  Շմելցերին,գնդակը փոխանցեց Ադրիանոյին,որն էլ հաշիվը դարձրեց 1-2։Վայրկյաններ անց Սռնան երկար անցում կատարեց աջ եզրով,փոխանցեց Հենրիխին,իսկ նա էլ Թայսոնին,և վերջինս բիլլիարդային հարվածով հավասարեցրեց հաշիվը։-Գոոոոլ,գոռաց Դոնբասը, բոլորը էյֆորիայի մեջ էին։Սակայն խաղին 5 րոպե էր մնում։Տեյշեյրան աջ եզրում գնդակը փոխանցեց Ֆերնանդինիոյին,որն էլ անցնելով Գյունդողանին պատ խաղարկեց Ադրիանոյի հետ,և փոխանցեց Հենրիխին,որի առաջխաղացումը տուգանային հրապարակում արգելված հնարքով կասեցրեց Սանտանան`իր դարպասին բերելով 11 մետրանոց։ Գնդակին  մոտեցավ Ադրիանոն,որի հարվածը Վայդենֆելլերը հետ մղեց,իսկ գնդակին առաջինը հասած Հենրիխը,<<կլորը>>մխրճեց դարպասը։3-2։Հանդիպումը այս հաշվով էլ ավարտվեց,բայց չտվեց այն հարցի պատասխանը,թե ինչու՞ Հենրիխը չկար հենց խաղասկզբում։

Հաջորդ օրը միացնելով հեռուստացույցը`տեսա,որ ցուցադրում են Հենրիխին`մեկնաբանելով նրա վարքը։ Մեկնաբանը ասում էր,որ նախախաղային մարզման ժամանակ Հենրիխը սուր ցավեր էր զգացել որովայնի շրջանում,և թիմը բժիշկը նրան արգելել էր մասնակցել խաղին։Խաղի միջնամասում հենց դրա համար էր  նրան արգելում նաև Լուչեսկուն։Սակայն Հենրիխը իր թիմին մարտի դաշտում,թեկուզև <<վիրավոր>> չթողեց միայնակ։Անգամ ավելին, օգնեց նրան հաղթելու ճակատամարտում։ Ու այդ պահին ես քարացա, չգիտեի ինչ անեի։Ակամայից զգացի,որ արցունքներ են հոսում աչքերիցս։ Եվ Հենրիխը ինձ ստիպեց երկրորդ անգամ հուզվել վերջին մի քանի օրերի ընթացքում։ Իսկ նախորդ անգամ <<Գարեգին Նժդեհ>> ֆիլմն էր հուզմունքիս պատճառը ։2 պատճառ,որոնք ինձ ստիպեցին հուզվել։ Հուզվել և ևս մեկ անգամ համոզվել,որ հայի ոգին անպարտելի է…




Մեր ընտրանին