Արմեն Արզումանյան. Ռեպորտաժ Դոնբաս-Արենայից - Mediamax.am

1615 դիտում

Արմեն Արզումանյան. Ռեպորտաժ Դոնբաս-Արենայից


Արմեն Արզումանյան
Արմեն Արզումանյան

Ինչպես ասում են ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել: Հենց այդ պատճառով էլ հետս էի վերցրել տեսախցիկս, և հանդիպումը կներկայացնեմ իմ կողմից նկարահանված հոլովակով:

<<Բարի երեկո հարգելի ֆուտբոլասերներ, այսօր ինձ բախտ է վիճակվել ներկա գտնվելու Դոնբաս Արենայում, որտեղ, ինչպես գիտեք հաճախակի ֆուտբոլ է խաղում մեր Հենրիխ Մխիթարյանը: Ճիշտն ասած մի քիչ ուշացած եկա մարզադաշտ, այդ պատճառով դուք չլսեցիք <<Չեմպիոնների լիգայի>> օրհներգը, բայց հոգ չէ, ցանկության դեպքում համացանցում կգտնեք:

Ահա սուլեց մրցավարը` ազդարարելով դատարկ խոսակցությունների ավարտը, դե նաև հանդիպման սկիզբը: Ահա գնդակը Ադրիանույի մոտ է, փոխանցում Մխիթարյանին, վերջինս գնդակը միանգամից փոխանցում է հարփակմանը միացած Սրնային: Սրնան, մեծ արագություն հավաքելով, առաջ է շարժվում եզրով: Փոխանցում տուգանային հրապարակ, հարվա°ծ, Վայդենֆելլերը գնդակը ետ է մղում իր տուգանային հրապարակից դուրս: Տեյշեյրան հասնում է գնդակին, հարված հեռվից, դիպավ դարպասաձողին, անդրադարձ դեպի Մխիթարյանը, դե°, խփի°ր... Գնդակն անցավ դարպասի կողքով: Խանգարեց Հումելսը: Այսպիսով Շախտյորը հենց առաջին րոպեներին ցույց տվեց, որ Բորուսիայի համար հեշտ չի լինելու:

Հանդիպումը շարունակվում է: Առաջ է շարժվում Լևանդովսկին, փոխանցում Ռոյսին, վերջինս փոխում է հարձակման եզրը` Փոխանցելով Գյոտցեին: Սխալվում է Ռացը, Լևանդովսկին ստանում է գնդակը և դարպասապահի հետ հայտնվում է մեն-մենակ: Պյատովը դուրս է գալիս դարպասից: Հարվա°ծ: Բարեբախտաբար գոլ չգրանցվեց:

Արդեն 45-րդ րոպեն է, ամբողջ առաջին խաղակեսը անցավ լարված պայքարում, սակայն հաշիվը բացված չէ: Ամենայն հավանականությամբ այդպես էլ կավարտվի, սակայն, սպասեք, այս ի±նչ է անում Կուչերը, գնդակը Լևանդովսկու մոտ է, գոլ:

Սկսվեց երկրորդ խաղակեսը, 0-1 հաշվով առջևում Բորուսիան է: Երկրորդ խաղակեսի առաջին երեսուն րոպեների ընթացքում Բորուսիան ունի առավելություն, սակայն հաշիվը դեռ նույնն է:

Խաղը սկսում է Պյատովը: Ռակիցկի, Շևչյուկ, Սրնա, Մխիթարյան, Տեյշեյրա: Տեյշեյրան գնդակը փոխանցում է առաջ, ահա Մխիթարյանը արագանում է, և...., հասավ, վազում է առաջ, հարվա°ծ, գոոոոոլ: Եթե այժմ տեսնում եք տարբեր պատկերներ և ոչինչ չեք հասկանում, ներեցեք, ուրախությունից ձեռքերս չեմ կարողանում չթափահարել:

Խաղը շարունակվում է, Շախտյորը մեկը մյուսի հետևից գրոհներ է կազմակերպում: Արդեն ընթանում է խաղի վերջին րոպեն: Գնդակը Մխիթարյանի մոտ է: Նա շարժվում է առաջ, ահա անցնում է Սուբոտիչին, անցնում է Շմելցերին, շարժվում է առաջ, Վայդենֆելլերը դուրս է գալիս դարպասից, մարզադաշտը այժմ կարող է պայթել լարվածությունից, հարվաաաաաաաած......................>>

Ցավում եմ, բայց տեսախցիկից մարտկոցը մարեց, այնուամենայնիվ ես գիտեմ, թե ինչ եղավ և անչափ ուրախ եմ:




Մեր ընտրանին