Գեւորգ Ավետիսյան. Ռեպորտաժ Դոնբաս-Արենայից - Mediamax.am

1749 դիտում

Գեւորգ Ավետիսյան. Ռեպորտաժ Դոնբաս-Արենայից


Գեւորգ Ավետիսյան
Գեւորգ Ավետիսյան

Եվ ահա ես Դոնեցկում էի առաջին անգամ, տպավորություններս՝ անբացատրելի, խոսել կամ գրել դրանց մասին՝ կնշանակի չասել ոչինչ, ուղղակի վայելում էի ձեռքբերումս: Դոնեցկի օդնավակայանից դուրս գալուց հետո որոշեցի ոտքով մի փոքր քայլել քաղաքում: Մեկնելուցս առաջ ուսումնասիրել էի քաղաքը, իսկ ձեռքիս քարտեզի վրա նշումներ էի կատարել. նշել էի այն վայրերը, որոնք պետք է այցելեի: Եղանակը սառն էր, իսկ օրը գնալով մթնում էր, որոշեցի քաղաքը վայելելու նախաձեռնությունս թողնել հաջորդ օրվան, որից անմիջապես հետո ուղևորվեցի ինձ համար նախատեսված հյուրանոցը. այն շքեղ էր, պատկերացրածիցս առավել, չնայած որ այն տեսել էի նկարներով: Շտապեցի հանգրվանել այն համարում, որն ինձ տրամադրվեց: Ներս մտա ու միանգամից վազեցի անկողնու մոտ՝ պառկեցի, փակեցի աչքերս ու սկսեցի մտածել գալուս պատճառի մասին:
                                                                             
Իսկ այն իմ կյանքն էր, իմ ապրումներն ու էմոցիաները, այն  ֆուտբոլն էր մեծ ֆուտբոլը: Մտքումս մշակում էի հաջորդ օրվա իմ գործողությունների պլանը…Արթնացա առավոտյան ու դեռ մտքումս այդ օրը կայանալիք իրադարձությունն էր, առաջին անգամ կյանքումս պետք է ներկա գտնվեի ՉԼ խաղարկությանը, իսկ երկրորդ ոգեշնչող հանգամանքն այն էր, որ այդ դիմակայությունում ձեռքիս լինելու էր հայկական եռագույնը. 50 հազարանոց մարզադաշտում սուսերով պարը լսելու գիտակցումն էր ինձ հպարտություն պատճառելու…

Առավոտյան վերցրեցի եռագույնն ու դուրս եկա հյուրանոցից, շրջեցի քաղաքով՝ ժամերը թռան, իսկ խաղին արդեն մնացել էր մեկ ժամ, երբ ես արդեն Դոմբաս Արենայում էի: Այն ահռելի էր, շուրջբոլորս հազարավոր մարդիկ կային, որոնց մեջ անմիջապես աչքի էին ընկնում գերմանական ակումբի երկրպագուները, որոնք շատ էին, շատ շատ՝ ահռելի մեծ դեղնավուն դրոշներով ու խլացնող վանկարկումներով: Իսկ մյուս կողմում ուկրաինական ակումբի երկրպագուններն էին, որոնք գրեթե ոչնչով չէին զիճում հյուրերի երկրպագուներին: Եվ հանկարծ բոլորը ոտքի կանգնեցին, իսկ մարզադաշտը ցնցվեց, ֆուտբոլիստները դուրս էին գալիս խաղադաշտ: Նրանք ողջունեցին երկպագուներին և դասավորվեցին, հնչեցին օրհներգներն ու ավագները` Սռնան և Կելը որոշեցին, թե ով է դաշտի կենտրոնից սկսելու: Արդյունքում Սռնան վերցրեց գնդակը ու շարժվեց այն տրիբունայի կողմը, որտեղ ես էի նստած։ Հնչեց Դանիել Սկոմինայի սուլիչը ու սկսվեց…

Դաշտի տերերը հենց սկզբից տիրել էին խաղի նախաձեռնությանը, զրկելով մրցակցին գնդակից` Մխիթարյանի ու Ֆերնանդինյոյի կարճ տարածության վրա գնդակի խաղարկումը շատ հաճախ դառնում էր սուր գրոհների գրավական: Խաղի 35-րդ րոպեին հանքափորների գրոհը Մխիթարյանի փոխանցումից հետո եզրափակեց Դևիչը, սակայն փայլեց Վայդենֆեյլդերը  գնդակը դուրս հանելով դաշտի սահմաններից: Սրնան շտապեց անկյունային հարվածը իրացնելու, իսկ տրիբունաները թնդում էին, երկրպագուները գոլ էին ուզում: Սրնան գնդակն ուղարկեց տուգանային հրապարակ Բլաշիկովսկին գլխով հեռացրեց այն, որից հետո գնդակը հայտնվեց Գյոթցեյի մոտ ու հակագրոհ. շրջանցեց Ռացին ու միանգամից երկար փոխանցումով գտավ Լևանդովսկուն, ով էլ պատժեց տան տերերին: 1:0 հյուրերն առջևում էին: Շախտյորին մնում էր միմյայն գրոհել, ընդմիջումից հետո խաղադաշտում հայտնվեց Թայսոնը, ով էլ մի քանի րոպե անց ստիպեց Հյումելիս խախտել կանոնները սեփական տուգանային հրապարակում: Գնդակին մոտեցավ Ֆերնանդինյոն, երկրպագուները շունչները պահած սպասում էին. հնչեց սուլիչը` հարված ու լռություն, գնդակը ընթացավ դեպի տրիբունա, բարզիլացին վրիպեց: Խաղն այդպես էլ ավարտվեց: Ընդգծելով պատասխան հանդիպման կարևորությունը: Իսկ ես, ես խաղից հետո վերադարձա հյուրանոց, երբ ճամպրուկս էի դասավորում գրպանուս հայտնաբերեցի խաղադրույքի կտրոնը, շահել էի, շահել էի խոշոր գումար…




Մեր ընտրանին