Անդրանիկ Աղաջանյան. Ռեպորտաժ Դոմբաս – Արենայից - Mediamax.am

1567 դիտում

Անդրանիկ Աղաջանյան. Ռեպորտաժ Դոմբաս – Արենայից


Անդրանիկ Աղաջանյան
Անդրանիկ Աղաջանյան

Անկեղծ ասած` միշտ սիրել եմ  ֆուտբոլային խաղերին հետևել հեռուստացույցով, քանի որ խաղային այս կամ այն դրվագին շատ բուռն եմ արձագանքում: Բայց այս անգամ <<հանդգնեցի>> և գնացի Դոնբաս Արենա հետևելու Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի շրջանակներում կայանալիք Շախտյոր-Բոռուսիա հանդիպմանը: Չեմպիոնների լիգայում շատ դիտարժան հանդիպումներ կարելի է դիտել, բայց այս խաղը, ինչպես իմ, այնպես էլ ողջ հայության համար առանձնահատուկ է: Հասկացաք` ինչու:

 Դե ինչ, թիմերը դուրս եկան խաղադաշտ: Միանգամից ողջ ուշադրությունս սևեռեցի Շախտյորի 11 խաղացողների վրա, հասկանալու համար, թե արդյոք Մխիթարյանը կար, թե չէ: Հանգիստ հոգոց հանեցի. Հենոն մեկնարկային կազմում էր:  Հնչեց Չեմպիոնների լիգայի օրհներգը: Նման պահերին, կարծում եմ` ֆուտբոլիստների մոտ յուրահատուկ հոգեվիճակ է ստեղծվում: Օրհներգից ավարտից հետո թիմերը, ըստ կարգի, ողջունեցին միմյանց: Այնուհետև թիմերի խաղացողները զբաղեցրեցին իրենց դիրքերը, իսկ ավագները մրցավարի օգնությամբ որոշում էին, թե որ թիմն է խաղը սկսելու կենտրոնից: Այդ <<պատվին>> արժանացավ Բոռուսիան:

Հանդիպման առաջին րոպեներն անցնում էին անհետաքրքիր, կանոնների երկուստեք խախտումներով: Այդ ընթացքում դիտարժան պահ բռնելն անհնար էր: Շախտյորը քայլ առ քայլ իր ձեռքն էր վերցնում խաղը, կազմակերպում մի քանի գրոհներ, որոնք, սակայն, հաջողությամբ չէին պսակվում:  Շախտյորի հերթական գրոհն ավարտվեց նրանով, որ Բոռուսիայի ֆուտբոլիստները ստացան հակագրոհելու լավ հնարավորություն:  Շախտյորի երկու պաշտպանները` Կուչեռն ու Ռակիցկին, մեն-մենակ էին հակառակորդի երեք ֆուտբոլիստների` Գյոցեի, Լևանդովսկու և Ռոյսի դեմ:   Լևանդովսկին գնդակը փոխանցեց  Գյոցեին, իսկ վերջինս էլ առաջ գնալով փոխանցում կատարեց արդեն տուգանային հրապարակում գտնվող Լևոնդովսկուն: Կուչեռը փորձեց ամեն կերպ խանգարել Լևանդովսկուն հարվածել, բայց ապարդյուն: Լեհ ֆուտբոլիստը հանդիպման 21-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը:

Դոնբաս Արենան քարացած էր: Սակայն  երկրպագուները միանգամից հասկացան, որ պետք է շարունակել քաջալերել թիմին: Ստադիոնը միանգամից ակտիվացավ ու սկսեց վանկարկել սիրելի թիմի անունը: Առաջին խաղակեսի վերջնամասում թիմերը  ցույց էին տալիս հավասար ֆուտբոլ:

Ավելի դիտարժան ֆուտբոլի կարողացանք ականատես լինել երկրորդ խաղակեսին: Թիմերը խաղում էին հարձակվողական ֆուտբոլ և գովելի է, որ Բոռուսիան հաղթելով հանդերձ չէր պաշտպանվում, այլ ցանկանում էր ավելացնել գոլերի քանակը:

Եվ չնայած այս ամենին, մինչ 85-րդ րոպեին հանդիսականը և հեռուստադիտողը գոլ չտեսավ, ինչը բնականաբար հիասթափեցնում էր: Մինչ այդ Մխիթարյանը դաշտի գրեթե կենտրոնից կատարեց հրաշալի մի փոխանցում Լուիս Ադրիանոյին` նրան միայնակ թողնելով դարպասապահի առաջ: Սակայն բրազիլացին վրիպեց: Գոլային մի քանի պահ ունեցավ նաև Բոռուսիան, սակայն մի դեպքում նրանք էին վրիպում, իսկ մյուս դեպքում իրեն հիանալի էր դրսևորում Պյատովը:

85-րդ րոպեին Շախտյորը վաստակեց անկյունայինի իրավունք: Այն իրացրեց Ալեքս Տեյշերան: Բարձրահասակ Հյումելսը գնդակը դուրս հանեց տուգանայինից, սակայն այստեղ իր խոսքն ասաց Մխիթարյանը` հեռահար հարվածով գրավելով Բոռուսիայի դարպասը:

Հանդիման վերջին րոպեներին ընթանում էր լարված ու համար պայքար: Հակառակ այդ ամենին հաշիվը մնաց անփոփոխ` 1-1: Իսկ երկրպագուները տրիբունաներից գոռում էին` “Самый хитрый из армян, это Генрих Мхитарян”





Մեր ընտրանին