Հայկ Հայրապետյան. Ռեպորտաժ Դոնբաս-Արենայից - Mediamax.am

1339 դիտում

Հայկ Հայրապետյան. Ռեպորտաժ Դոնբաս-Արենայից


Հայկ Հայրապետյան
Հայկ Հայրապետյան

Բարի երեկո սիրելի ֆուտբոլասերներ, եկավ երկար սպասված պահը:  Տասներեքն է փետրվարի, կեսգիշերից տասնհինգ րոպե առաջ և մենք սկսում ենք ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ Շախտյոր – Բորուսիա ֆուտբոլային հանդիպումը Արմենիա հեռուստաընկերության ուղիղ եթերում Ուկրաինայի Դոնեցկ քաղաքի <<Դոնբասս Արենա>> մարզադաշտից: Մոտ հիսուն հազար նստատեղ ունեցող մարզադդաշտը լեփ-լեցուն է հանդիսականներով, որոնք դեռ խաղը չսկսված վանկարկում են իրենց սիրելի թիմի անունը: Մարզադաշտում տիրում է հիանալի մթնոլորտ, հիանալի եղանակ է, ամեն ինչ կարծես հուշում է, որ մեզ այսօր սպասվում է դիտարժան և գոլառատ ֆուտբոլ: Եվ ահա Չեմպիոնների լիգայի հիմնի ուղեկցությամբ  մարզադաշտ են դուրս գալիս թիմերը: Հանդիսականներն էլ ավելի բարձր ձայներով դիմավորում են թիմերին: Այսօր հայ ազգը ունի ևս մեկ առիթ եկրպագելու հանքափորների ակումբին, քանի որ այստեղ է հանդես գալիս և իր հիասքանչ խաղով բոլորիս ուրախացնում մեր հայրենակից  Հենրիխ Մխիթարյանը: Հուսանք, որ այսօր նա կանի ամեն ինչ իր թիմին հաղթանակ պարգևելու համար:

Եվ ահա թիմերի ավագների ձեռքսեղմումից հետո ֆուտբոլիստները գրավում են իրենց տեղերը: Հնչում է հանդիպման մրցավարի սուլիչը և հանդիպումը սկսված է: Առաջին իսկ պահից հանքափորները գրոհում են: Միմյանց հետ համագործակցելով առաջ են ընթանում Հյուբշմանն ու Ֆերնանդինյոն, կարճ և գեղեցիկ փոխանցումներ, հիանալի դրիբլինգ և ուղղակի այնպիսի գեղեցիկ խաղ, ինչպիսին վայել է այս թիմին: Իսկ այժմ գնդակով Դորտմունդի <<Բորուսիայի>> ֆուտբոլիստներն են, որոնք գեղեցիկ փոխանցումներով առաջ են շարժվում: Գնդակը հայտնվում է աջ հարձակման գծում հանդես եկող Մարիո Գյոթսեի մոտ և նա խաբս տալով շրջանցում է Շեվչուկին և առաջ ընթանում, հասնում է հարվածային գոտի սակայն ճիշտ ժամանակին կողմնորոշվելով նրա ոտքերի արանքից գեղեցիկ սահընկումով գնդակը հեռացնում է Ռակիցկին: Հանդիպման 39-րդ րոպեն է, շարունակվում է լարված հանդիպումը և հանկարծ գնդակը մի ակնթարթում Մարկո Ռոյսի հիանալի փոխանցումով հայտնվում է Ռոբերտ Լեվանդովսկու առաջ, որն էլ անցնելով Ալեքսանդր Կուչերին հիանալի հարվածով ավարտին է հասցնում գրոհր գրավելով Անդրեյ Պիատովի պաշտպանած դարպասը: 0:1 և Բորուսիան առաջ է անցնում հաշվի մեջ, սակայն դեռ կա մի ամբողջ խաղակես և դեռ պարզ չէ, թե ով հաղթանակած դուրս կգա այս մրցավեճում: Ահա և սուլում է հանդիպման մրցավարը, վերջ առաջին խաղակեսին:

Հանդիպման 2-րդ կեսում համեմատած ավելի աշխույժ են Շախտյորի ֆուտբոլիստները, հատկապես աչքի է ընկնում Մխիթարյանը իր ճարպկությամբ և ճիշտ կողմնորոշվելու ունակությամբ: Գնդակը Սռնայի մոտ է, փոխանցում , Տեյշերային, Տեյշերան նկատում է Մխիթարյանին և փոխանցում կատարում, որն էլ թեթև դիպչելով գնդակին այն ուղարկում է տուգանային հրապարակում կանգնած Լուիս Ադրիանոին, Ադրիանո Ադրիանո նա անցնում է դարպասապահ Վայդենֆելլերին և գնդակն ուղարկում բաց դարպասը: 1:1 Դոնբաս Արենան ցնծում է…

85-րդ րոպեն է հանդիպման հաշիվը 1:1: Գնդակր նորից Մխիթարյանի մոտ է, փոխանցում գրոհին միացած Սռնային, Սռնան անցնում է երկու պաշտպանի և գնդակը վերադարձնում Մխիթարյանին, Մխիթարյան Մխիթարյան Մխիթարյաաաաան հեռվից հարված և գոոոոոլ, դարպասապահը ուղղակի հայացքով է հետևում գնդակին և ինչ է այժմ կատարվում մարզադաշտում, բոլորը վանկարկում են հայտնի դարձած արտահայտությունը՝  ՝՝самый лучший из армян это Генрих Мхитарян՝՝: Հանդիպման վերջին րոպեներն են և վերջ, հնչում է մրցավարի սուլիչը, Շախտյորը տանում է 2:1 հաշվով հաղթանակ:




Մեր ընտրանին