Մերի Բադալյան. Ռեպորտաժ Դոնբաս-Արենայից - Mediamax.am

2130 դիտում

Մերի Բադալյան. Ռեպորտաժ Դոնբաս-Արենայից


Մերի Բադալյան
Մերի Բադալյան

Շախտյոր-Բորուսիա հանդիպումից առաջ <զվարճալի> միջադեպ տեղի ունեցավ: Ես մարզադաշտ էի ժամանել խաղից 3 ժամ առաջ, միայնակ նստած էի տրիբունայում: Սիրտս որևէ խենթություն էր ուզում, ցանկանում էի հետս ինչ-որ հուշ տանել խաղից: Չգիտեմ էլ խելքիս ինչ փչեց, որոշեցի հայտնվել Շախտյորի հանդերձարանում: Մտնելուն պես աչքովս ընկան Մխիթարյանի խաղակոշիկները.<Իդեալական է,սա այն է ինչ պետք է>.-վերցնելով դրանք անաղմուկ հեռացա ու ինձանից գոհ զբաղեցրեցի տեղս: Քիչ անց թիմերը դուրս եկան մարզման:Լուչեսկուն նշումներ էր կատարում, Սռնան չափազանց մտահոգ տեսք ուներ:

Մտքովս անգամ չէր էլ անցնում,թե իմ իսկ ձեռքով ինչ վնաս էի հասցրել հանքափորներին:ՉԼ-ի օրհներգի ժամանակ նկատեցի, որ Մխիթարյանը մեկնարկային կազմում չէ: Խաղը մեկնարկեց. Հանդիպման 3-րդ րոպեին Շախտյորը ստիպված էր խաղը սկսել դաշտի կենտրոնից:

Եռագույնը ուսերիս գցած մտածում էի, թե ինչն է Հենոյի բացակայության պատճառը, չէ որ նախորդ օրը`կարճատև հանդիպման ժամանակ, նա խոստացել էր հազարավորների մոտ ստիպել ինձ հպարտ զգալ հայ լինելուս համար: Հետաքրքրասիրությամբ լցված, մի փոքր էլ ջղայնացած ինձ հաջողվեց խցկվել Շախտյորի հանդերձարան. Մարդ չկար. միայն Հենոն էր` գլխիկոր, տխուր ու հիասթափված: Ինձ տեսնելուն պես նա սկսեց նայել ոտքերիս, նայում էր, իսկ ես անհարմար էի զգում, չէի հասկանում թե ինչ է ակնարկում հայացքով:

Ավարտվում էր հանդիպման 24-րդ րոպեն, Դոնբաս Արենան դղրդաց երկրպագուների դժգորության ալիքից, հասկացա, որ Պյատովը երկրորդ անգամ էր ստիպված գնդակը հանել սեփական դարպասից: Հանկարծ նայեցի ոտքերիս և ի~նչ տեսնեմ... Ոչինչ չէր մնում անելու քան հանձնել խաղակոշիկները տիրոջը և լույսի արագությամբ հեռանալ:Շախտյորը իր տրամադրության տակ ընդամենը 5 րոպե ուներ առաջին խաղակեսում ինչ-որ բան փոխելու համար:Լուչեսկուն թարմացրեց թիմի կազմը,լուսատախտակի վրա վառվեց 22: Շուրջբոլորս երջանիկ ժպիտներով բղավում էին Генрих-Генрих: Ինձ անչափ մեղավոր էի զգում.
Ինքնամեղադրանքս շարունակվում էր, երբ ականջիս առավ մի շաաատ ծանոթ քաղցր երաժշտություն:Աստված իմ, Խաչատրյանի <<Սուսերով պարն>> էր:

Հենոն ստանալով փոխանցում Ստեպանենկոյից դուրս էր եկել պաշտպանությունից, ազատվելով Հումելսին հսկողությունից գնդակը փոխանցել էր Կոստային, նրանից ստանալով պատասխան փոխանցում Վեյդենֆելլերի ոտքերի արանքով գնդակը ուղարկել էր դարպասը` 2:1

Երկրորդ խաղակեսի սկզբնասմասում խաղի տեմպը շարունակում էր թելադրել Բորուսիան: 75րդ րոպեին պատկերը կտրուկ փոխվես, Շախտյորը սկսեց խաղալ իր խաղը, բայց պաշտպանները չափազանց հստակ էին կատարում իրենց պարտականությունը մինչ այն պահը, երբ Ադրիանոյի հարվածը Սանտանան կասեցրեց ձեռքով: Հանդպման 84-րդ րոպեն էր, նշանակվեց 11 մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց Դարիո Սռնան` 2:2 :
Գլխումս դեռ թարմ էին Սուսերամարտի հնչյունները. Սկսեցի քթիս տակ արտաբերել մեղեդին:

Ընթանում էր ավելացված ժամանակի վերջին րոպեն: Շախտյորը ստացել էր անկյունային հարվածի իրավունք: Բոլոր ֆուտբոլիսները Բորուսիայի տուգանային հրապարակում էին, այնտեղ էր նաև Պյատովը:Եղունգներս ու շրթունքներս էի կռծոտում ու շարունակում շշջալ մեղեդին:

Անկյունայինը իրացված էր: Բոլոր ֆուտբոլիստները ցատկեցին,սակայն օդային մենամարտը ավարտվեց ամենաանսպասելի ձևով.գնդակը մրցակցի դարպասն էր ուղարպել նույն ինքը` Պյատովը:

Մերոնք հաղթեցին: (Այո', ՄԵՐՈՆՔ)

Վերադառնում եմ Հայաստան, ինձ հետ բերում եմ անսահման կարոտ, հպարտոթյուն, հրճվանք: Փոքր ինչ ամաչում եմ արարքիցս, բայց հիշում եմ, թե ինչպիսի բարի ժպիտով Հենոն ինձ հանձնեց իր մարզաշապիկը և հասկանում եմ,որ նա ինձ ներել է: Օդանավակայանում աչքս կրկին առավ Welcome to Doneck գրառմանը:
Մնաս բարով Դոնեցկ, մինչ նոր հանդիպում:




Մեր ընտրանին