Արման Ներսեսյան. Ռեպորտաժ Դոնբաս-Արենայից - Mediamax.am

1365 դիտում

Արման Ներսեսյան. Ռեպորտաժ Դոնբաս-Արենայից



Ես այստեղ եմ`աշխարհի լավագույն մարզադաշտերից մեկում`Դոնբաս-Արենայում: Երկրպագելու իմ սիրելի <<Շախտյորին>>,ինչպես նաև նրան`Մխիթարյանին:

ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆ… Որքա~ն շատ են սիրում այս անունը Դոնեցկում:Որքա~ն ջերմորեն են խոսում նրա մասին… Եվ որքա~ն պետք է հպարտանանք մենք` հայերս,քանի որ Մխիթարյան ունենք:Այդ եռանդուն հայորդին,որ իր խաղով ամբողջ Եվրոպային է պատմում մեր մասին,որ Դոնբասս-Արենայում պարբերաբար հնչեցնում է հայոց  մեծերի ստեղծագործությունները,դեռ կստիպի ամբողջ աշխարհին խոսել իր մասին:
Եվ այսպես` ֆուտբոլիստները դաշտ են դուրս գալիս, ու Դոնբաս-Արենան հեղեղվում է բուռն ծափահարություններով:Անհավատալի է … Ես տեսնում եմ այնպիսի մեծությունների,ինչպիսիք են Լևանդովսկին, Ռոյսը, Հյումելսը, Սռնան,Թեյշիերան,Լուիս Ադրիանոն: Ահա և Մխիթարյանը…. Երևի թե բառերով չկարողանամ նկարագրել այն ապրումները,որ ունեցա Մխիթարյանին տեսնելիս:Ուզում եմ գոչել,,ուզում եմ բղավել ամբողջ Դոնեցկով,  որ նա հայ է,իմ հայրենակիցն է… Բայց ո’չ, կարիք չկա.բոլորը շատ լավ գիտեն այդ մասին:

Հանդիպումն սկսված է: Դաշտի տերերը խաղարկում են գնդակը սեփական կիսադաշտում:Սռնա,փոխանցում Ռացին, Ֆեռնանդինյո… Բայց մեկ վարկյան… Ի՞նչ է կատարվում: Ինչու՞ են <<Շախտյորի>> բազմահազարանոց երկրպագուների մեջ լսվում  <<Բորուսիա>>  վանկարկումները: <<Շախտյորը>> խաղում է հյուրընկավելի՞ս:Ո’չ. մենք Դոնեցկում ենք:Սակայն մի՞թե 300 գերմանացիներ կարողանում են լռեցնել 54 000 ուկրաինացիների: <<Որտե՞ղ են>> Շախտյորին երկրպագելու եկած ֆուբոլասերները: ... Օ~օօօ…Ահա’ նրանք.ողջ Դոնբասս-Արենան կարծես զայրացած սկսեց մեկ մարդու նման գոչել <<Впере’д Шахтер>>`ստվերում թողնելով գերմանացիներին:
Հանդիպումը շարունակվում է:Հանքափորները տիրում են նախաձեռնությանը: Վտանգավոր է… Ֆեռնանդինյոն հեռվից հարվածում էէէէէ… գերազանց է խաղում հյուրերի  դարպասապահ Վայդենֆելլերը:Կրկին <<Շախտյորն>> է գնդակով:Մխիթարյան,փոխանցում Թեյշիերային…հարվա’ծ…դարպասապահը ետ է մղում գնդակը,,նորից հարվաաաա~ծ… ափսոոոո~սսս… <<Բորուսիաին>> փրկում է Պիշչեկը` գնդակը դուրս հանելով դատարկ դարպասից: Առաջին խաղակեսը մոտենում է ավարտին:Հյուրերը փորձում են փոքր-ինչ ակտիվանալ,սակայն ապարդյուն: Նրանց  գրոհները շատ անատամ են և ամեն անգամ բախվում են <<Շախտյորի>> ամրակուռ պաշտպանությանը: Թվում էր` առաջին կեսը կավարտվի 0-0 հաշվով,,սակայն 43-րդ րոպեին Թեյշիերան հեռահար հավածով բացում է հաշիվը`ցնծություն պարգևելով երկրպագուներին: 2-րդ կեսում նորից գնդակին հիմնականում <<Շախտյորն>> է տիրում: 55-րդ րոպեն է ընթանում:Թեյշիերան հրաշալի փոխանցումով  մեն-մենակ է դուրս բերում Մխիթարյանին  դարպասապահի դեմ… դեեեեե~ … և գոոոո~լ,գնդակը ցանցում է:

Դոնբասս-Արենան  պայթում է ձայնային ալիքներից:Այդ ամենից ցնցված և ոգևորված` տեղիցս վեր թռա ես և մեծագույն հպարտությամբ սկսեցի ծածանել  հայոց եռագույնը:Բայց ի՞նչ է պատահել:... Ինչու՞ Մխիթարյանը  չի տոնում խփած  գոլըը .... Ոոոոոոոոո~չչ…..Չի’ կարող պատահել…Մի՞թե  չեն արձանագրել... Մի՞թե  զուր էին այն հույզերը,որ պարուրեցին ինձ... Այո’.ցավոք, խաղից դուրս վիճակ է արձանագրվել:Խաղավերջում գերմանացիներն ակտիվանում են:85-րդ րոպե: Լևանդովսկին շրջանցում է 3 պաշտպանի, հարվաաա~ծ.շեղ էր: 1 րոպե անց Կուչերը տուգանայինի  մատույցներում կորցրեց գնդակը:Վրա հասած  Ռոյսը խլեց այն և Պյատովի գլխավերևով  ուղարկեց դարպասը… Դոնբաս-Արենան շփոթված էր: Սա իսկական դրամա է.գրոհել ամբողջ խաղի ընթացքում և գոլ բաց թողնել խաղավարտից րոպեներ առա՞ջ: Մի՞թե այդպես հնարավոր է: Ցավոք, ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է:<<Շախտյորն>> ամբոջ թիմով նետվեց առաջ:Մի քանի անհաջող գրոհ կազմակերպելուց հետո <<Շախտյորը>> վերջին գրոհն է փորձում անցկացնել:Մխիթարյանը աջ եզրից ճեղքեց պաշտպանությունը, փոխանցեց  Լուիս Ադրիանոին,ով հուժկու հարվածով խոցեց դարպասը:Դոնբասս-Արենան արդեն կարող էր լիաթոք ուրախանալ.գոլն արձանագրված է, և դորտմունդցիները նույնիսկ  չհասցրին վերսկել խաղը  դաշտի կենտրոնից: Հանդիպումն ավարտվեց <<Շախտյորի>> հաղթանակով  2-1:




Մեր ընտրանին