Սուրեն Եղիազարյան. Ռեպորտաժ Դոնբաս-Արենայից - Mediamax.am

1894 դիտում

Սուրեն Եղիազարյան. Ռեպորտաժ Դոնբաս-Արենայից


Սուրեն Եղիազարյան
Սուրեն Եղիազարյան

Չնայած նրան դեռևս շրջապատում էին կիսադատարկ, սառնամանիքից գունազրկված նստատեղերը, բայց ինքն իրեն արդեն  ամբողջ բանակ էր համարում, նրա սպասումից բոցկլտացող աչքերում երևում էր հաղթանակի մոլուցքը, մինչև վերջին շունչը իր սիրելի թիմին` իր երկրորդ հավատքին տրվելու ցակությունը…

Խաղասկիզբին դեռևս 30 րոպե կար, սակայն Վիկտորը իր առաջ արդեն պատկերացնում էր այդ գեղեցիկ հաղթանակի սցենարը, որին երազանքով էր պատկերել:

Մտածում էր`   հակառակորդի դարպասը  Ֆեռնանդինյոն ու Իլսինյոն կգրավեն…

Լսվեց մերթընդմերթ ահագնացող աղմուկն ու երգը, լսվեցին “Շախտար-Շախտար“ ականջ խլացնող վանկարկումները.  թիմերն են գալիս…

Գերմանացիներին հատուկ անտարբեր սառնությունը բարկացնում էր Վիկտորին և ստիպում լցվել ցասումով, սակայն իր թիմի աչքերում նա Գլադիատորին գտավ... ծափահարություններ...  կենտրոնից կսկսի Բորուսիան:
Երեք անգամ բաց թողած գոլային հնարավորություններից և Վեյդենֆելերի վստահ խաղից հետո մրցակցին զիջած տևական տարածքային առավելությունը նրան վրդովեցնում էր, թվում էր` Սռնան և Հյուբշմանը   «ձախ ոտքի վրա» են արթնացել կամ ինչ որ սխալ ուտեստ են կերել...

Սխալ է յուրաքանչյուր 3-րդ փոխանցումը, հակառակորդը կարծես մոտենում է հաջողությանը, Պյատովը լարվածությամբ է հետևում Լեվանդովսկու և Ռոյսի ցանկացած տեղաշարժին, որպեսզի բաց չթողնի հանկարծակի կատարած հարվածի ուղղությունը.  հարվածը սակայն եկավ Պերիշիչի ձախ ոտքից, բայց Ռակիցկին մեղմեց ընթացքը...  նետվեց առաջ..  Պյատովը գնդակը ձեռքով  35մ նետելով գտավ նրան...  մեկ հպումով դեպի Տեյշեյրան... վերջինս հակառակորդի տուգանային հրապարակի մատույցներ մխրճվեց շրջանցելով Հյումելսին, գնդակը ուղարկեց հարձակման աջ եզրը, Սռնան ընդունեց այն և հուժկու հարվածով 11 մետրանոց նշակետի մոտ գտավ Ֆեռնանդինիոյի ոտքը, Մխիթարյանը հմտորեն թողեց գնդակը... գոլ..

Րոպե 41-րդ...  Շախտյորն առջևում է…(Իլսինյոն դեռ պահեստայինների  նստարանին էր):
Մարզադաշտը արդեն հանդարտվել և սպասում էր խաղի վերսկսմանը, սակայն Վիկտորը դեռ վանկարկում էր` Ֆեռնա! Ֆեռնա!   Նույնիսկ  Ֆեռնանդինյոն էր  նրա կանչը լսում:

Թե ինչու 70-րդ րոպեին Պյատովի դարպասին նշանակվեց 11 մետրանոց` Վիկտորը չտեսավ, տեսավ միայն Շեվչուկին պարզված կարմիր քարտը: Հետո պարզեց, որ Լեվանդովսկուն փոխարինած Շիբերը տուգանային հրապարակի աջ եզրից ցանկացել էր փոխանցել դարպասային հրապարակ, բայց  Շեվչուկը գնդակը ձեռքով էր կանգնեցրել...

Ռոյս…  հարված  կենտրոնով…   գոլ...   1:1

Խաղավարտից 7 րոպե առաջ Բորուսիան սկսել է գնդակ պահել, հաշիվը ձեռնտու է, Շախտյորը` նյարդային: Պաշտպանվում է Բորուսիան ամբողջ թիմով, հակահարձակվում է նույնպես ամբողջ թիմը...  վտանգը բնավ Բորուսիայի դարպասին չէր…

Բայց կային երազանքներ այդ օրը,  որոնք  իրականացման էին դատապարտված…

Րոպե 89-րդ, Ռացը ձախ եզրից գնդակը վերադարձրեց ետ-կենտրոն, Ռակիցկին կանգնեցրեց «կլորին», նայեց դեպի Սռնան, որը աջ եզրով առաջ էր սլանում, բայց խորամանկ փոխանցումը գնդակը կենտրոնով և Գետցեի կողքով հասցրեց Մխիթարյանին, Շմելցերը վազեց նրա հետևից, բայց չհասավ(ինչպես ոչ ոք այդ օրը): Մխիթարյանը արագ տեղաշարժվեց աջ` տուգանային հրապարակ, գտավ հարմար այն տասներորդական վայրկյանը և ամբողջ ուժով հարվածեց… Վեյդենֆելերը անհավանական ցատկով ետ մղեց մահացու գնդակը հենց իր առաջ… հանդարտված կլորին առաջինը հասան(հուզմունքը Վիկտորին խանգարել էր նկատել Ֆեռնանդինյոյի Իլսինյոյով փոխարինումը) Սուբոտիչը և Իլսինյոն,  երկուսի մեջ հաղթողը արագաշարժ Իլսինյոն էր…

Րոպե 91-րդ… Դոնբաս Արենան հրճվում է  2:1

Վիկտորը գիտեր, որ երբեք չեն հավատա իր գուշակությանը....

Գիտեր միայն, հայրն էր ասում,  -տղա'ս քո անունը հաղթանակ է, դու միշտ հաղթելու ես...




Մեր ընտրանին