Մրցույթ. Դիտիր Շախտյոր-Բորուսիա խաղը Դոնբաս-Արենայում - Mediamax.am

exclusive
8952 դիտում

Մրցույթ. Դիտիր Շախտյոր-Բորուսիա խաղը Դոնբաս-Արենայում


Դիտիր Շախտյոր-Բորուսիա խաղը Դոնբաս-Արենայում
Դիտիր Շախտյոր-Բորուսիա խաղը Դոնբաս-Արենայում
Հենրիխ Մխիթարյանը
Հենրիխ Մխիթարյանը

Լուսանկարը` Շախտյոր ՖԱ

Հենրիխ Մխիթարյանը
Հենրիխ Մխիթարյանը

Լուսանկարը` Շախտյոր ՖԱ

Հենրիխ Մխիթարյանը
Հենրիխ Մխիթարյանը

Լուսանկարը` Շախտյոր ՖԱ

Հենրիխ Մխիթարյանը
Հենրիխ Մխիթարյանը

Լուսանկարը` Շախտյոր ՖԱ


«Շախտյոր» ֆուտբոլային ակումբը եւ Մեդիամաքս մեդիա-ընկերությունը հայտարարում են համատեղ մրցույթ, որի հաղթողը կմեկնի Դոնեցկ` փետրվարի 13-ին կայանալիք Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Շախտյոր»-«Բորուսիա» (Դորտմունդ) հանդիպմանը:

«Սա մեր երկրորդ համատեղ մրցույթն է «Շախտյոր» ֆուտբոլային ակումբի հետ: 2012թ. նոյեմբերին անցկացված առաջին մրցույթը, որի հաղթողը մեկնեց Դոնեցկ`«Շախտյոր»-«Յուվենտուս» հանդիպմանը, մեծ հետաքրքրություն առաջացրեց ֆուտբոլասերների եւ հատկապես Հենրիխ Մխիթարյանի երկրպագուների մոտ: Հաշվի առնելով այդ մեծ ոգեւորությունը, որոշեցինք ֆուտբոլասերներին հնարավորություն տալ պայքարել նաեւ «Շախտյոր»- «Բորուսիա» հանդիպմանը ներկա լինելու համար», - ասել է Մեդիամաքս-ի տնօրեն Արա Թադեւոսյանը:

Մրցույթի մասնակիցները պետք է շարադրություն գրեն, որն իրենից «ռեպորտաժ» կներկայացնի «Շախտյոր»-«Բորուսիա» հանդիպումից: Մրցույթի մասնակիցը պետք է պատկերացնի, որ ինքն արդեն ներկա է եղել «Շախտյոր»-«Բորուսիա» հանդիպմանը եւ ներկայացնի հանդիպման ընթացքը, ամենահիշարժան պահերը, աչքի ընկած ֆուտբոլիստներին եւ այլն: «Ռեպորտաժում» պետք է հիշատակվեն «Շախտյորի» եւ «Բորուսիայի» հիմնական կազմերի խաղացողները: Շարադրության ծավալը չպետք է գերազանցի 400 բառը:

Մրցույթը մեկնարկում է 2013թ. հունվարի 29-ին եւ կտեւի մինչեւ փետրվարի 5-ը (ներառյալ): Հաղթողը կհայտարարվի փետրվարի 6-ին:

Մրցույթին կարող են մասնակցել բացառապես 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները:

Շարադրությունները անհրաժեշտ է ուղարկել contest@mediamax.am հասցեին` Shakhtar-Mediamax թեմայով (subject):

Շարադրության հետ մասնակիցները պետք է contest@mediamax.am հասցեին ուղարկեն նաեւ անձնագրի պատճենը, լուսանկար եւ հեռախոսահամարը: Առանց անձնագրի պատճենի, լուսանկարի եւ հեռախոսահամարի ուղարկված շարադրությունը մրցույթին չի մասնակցի:  

Մրցույթի անցկացման լեզուն հայերենն է: Այլ լեզուներով ուղարկված շարադրությունները մրցույթին չեն մասնակցի:

Մրցույթի ընթացքին եւ շարադրությունների հրապարակմանը հետեւելու համար մրցույթի մասնակիցները պետք է like տան Facebook-ում Մեդիամաքս- էջին. https://www.facebook.com/Mediamax.am.

Բոլոր մասնակիցների շարադրությունները կհրապարակվեն www.mediamax.am կայքում`«Դիտիր Շախտյոր-Բորուսիա խաղը Դոնբաս-Արենայում» հատուկ բաժնում:

Մրցույթի հաղթողը կստանա.

•       Մեկ ավիատոմս` Երեւան-Մոսկվա-Դոնեցկ-Մոսկվա-Երեւան;
•      «Շախտյոր»-«Բորուսիա» (Դորտմունդ) հանդիպման մեկ տոմս (Դոնբաս-Արենա, փետրվարի 13);
•       Տեղավորում «Վիկտորիա» հյուրանոցում (www.victoria.ua/ru/)` 2 գիշեր;
•       Էքսկուրսիա Դոնբաս-Արենա մարզադաշտում եւ կարճ հանդիպում Հենրիխ Մխիթարյանի հետ: 

Հաղթողը ինքնուրույն է հոգում ուղեւորության հետ կապված բոլոր մնացած ծախսերը, այդ թվում` հյուրանոցում լրացուցիչ ծառայությունների վճարումը (մինի-բար, հեռախոսային զանգեր եւ այլն):

Հաջողություն ենք մաղթում մրցույթի բոլոր մասնակիցներին:

Բաժանորդագրվեք Ֆեյսբուքում «Շախտյոր» ֆուտբոլային ակումբի պաշտոնական էջին` www.facebook.com/fcshakhtar եւ հետեւեք թիմի եւ Հենրիխի գործունեության բոլոր մանրամասներին:




Մեր ընտրանին