Անի Նազարյան. “Սերը եւ տեխնոլոգիաները” - Mediamax.am

2086 դիտում

Անի Նազարյան. “Սերը եւ տեխնոլոգիաները”


Անի Նազարյան
Անի Նազարյան

Ամռան մի զով երեկո էր երբ facebook-ն էի ուսումնասիրում քանի որ նոր էի գրանցվել եւ փնտրում էի ընկերներիս։ Եւ հանկարծ նամակ եմ ստանում մեկից ,որն ուզում է ավելի մոտիկից ծանոթանալ ինձ հետ։ «Բարեւ՛, ինչպես ես - անունս Սուրեն է ու ինձ շատ են դուր եկել քո նկարները։ Կարծում եմ որ մենք նաեւ շատ ընդհանուր բաներ ունենք որքան որ հասկացա քո facebook-ի կայքից։ Խնդրում եմ հնարավորություն տաս քեզ հետ կապ պահպանելու, ես խոստանում եմ որ կարդարացնեմ քո “facebook-ում լավ ընկեր” լինելու հույսերը։» Սա էր ամբողջ նամակի պարունակությունը, եւ այն ինձ շատ հետաքրքրեց քանի որ երբեւիցե նմանատիպ նամակ չեի ստացել որեւէ մեկից, եւ հետո շատ ընկերներ չունեի facebook-ում եւ ուզում էի ընկերական հորիզոնը լայնացնել։

Facebook-ում մի քանի շաբաթ գրելուց հետո սկսեցինք արդեն շփվել հերախոսով։ Իսկ այդ ընթացքում հասցրեցի իմանալ որ Սուրենը ապրում էր Մեծ Բրիտանիայում։ Մի քանի ամիս խոսելուց հետո ես հրավեր ստացա հյուրընկալելու նրան, որտեղ էլ ինձ ամուսնության արաջարկություն արեց, ու մենք մեկ տարի անց ամուսնացանք։

Ես միշտ եղել եմ այն մարդկանցից ովքեր թերահավատությամբ են մոտեցել օնլայն կապերին, եւ նույնիսկ ծաղրել ոմանց։ Իսկ հիմա յոթ տարի է ինչ միասին ենք Սուրենի հետ, իսկ Փետրվարի 14-ին էլ նշելու ենք մեր ամուսնության 4 տարին։

Ես շատ եմ լսել թե որքան վտանգավոր կարող են լիել ինտերնետային կապերը, եւ որքան ընտանիքների բաժանության պատճառ են դարձել նման կայքերից օգտվելը, սակայն իմ դեպքում ես ինտերնետի միջոցով գտել եմ իմ սիրուն, իմ ապագան, իմ կյանքի այն մասնիկը որն այժմ անբաժանելի է ու անփոխարինելի։ Ինչեր ասես որ չենք ասել ու, ինչու ոչ, զգացել facebook-ի միջոցով...խենթություն, աղերսանք, հուզմունք, խանդ, կարոտ...սիրահարություն։ Իսկ հետո էլ զարմանում են թե ինչու եմ այդքան սիրում facebook-ը։ Մինչեւ իսկ ընկերներիս եմ քաջալերում որ հնարավորության դեպքում “բարեւ” ասեն ճակատագրին, քանի որ իմ սերն ու երջանկությունն ել է սկսվել ինտերնետից եւ հատկապես facebook-ից։  Մինչեւ հիմա էլ շարունակում եմ ակտիվորեն օգտվել ոչ միայն facebook-ից այլ նաեւ skype-ից նույնպես։ Սա եւս մի կապի միջոց է առանց որի դժվար կլիներ կապ պահպանել սիրելիիս հետ, քանի որ անընդհատ գործուղումների է մեկնում իսկ skype-ով խոսելն ամենամատչելի միջոցն է մեզ համար։

Տարօրինակ է նույնիսկ պատկերացնել կապն ընդհանրապես, եւ նամանավանդ երկու սիրող զույգերի, առանց տեխնոլոգիայի, այս օրերիս։ Շատ բան չի փոխվել այսօրվա եւ տարիներ առաջվա կապը պահպանող միջոցների շարքից, եթե միայն չի նորացվել։ Եթե անցյալում մարդիկ իրար էին ուղարկում թղթի վրա գրվաց նամակներ, զանգահարում տնային հերախոսից, ապա հիմա այդ ամենը կարելի է անել ավելի հեշտացվաց միջոցներով, օրինակ email-ով, sms հաղորդագրությոններով, facebook-ով եւ ուրիշ շատ եւ շատ ինտերնետային միջոցներով, որը կարելի է անել վայրկյանների ընթացում։ Այնքան ուրախ եմ որ հիմա Հայաստանում նույնպես ինչպես մյուս երկրներում հնարավորություն կա օգտվելու տարպեր կապի միջոցներից։

Շնորհակալ եմ այն մարդկանց ովքեր ստեղծել են այս ամենը, որի միջոցով ես գտել եմ իմ երջանկությունը։ Իսկապես հիմա հավատում եմ եւ գիտեմ որ սերը սահմաններ չունի։

Սուրբ Սարգիսն ու Սուրբ Վալենտինը թող բոլորիս պահապան լինեն։ Շնորհավորում եմ բոլոր սիրահարներին!




Մեր ընտրանին