Կարապետ Կոգարով. “Սերը եւ տեխնոլոգիաները” - Mediamax.am

3446 դիտում

Կարապետ Կոգարով. “Սերը եւ տեխնոլոգիաները”


Կարապետ Կոգարով
Կարապետ Կոգարով

Բոլոր ժողովուրդների մոտ և բոլոր ժամանակներում երկու տարբեր մարդկանց միավորող սրտի բաբախյունը կոչվել է սեր: Միգուցե տարբեր լեզուներում այն տարբեր անվանումներ ունի, բայց միևնույնն է` իմաստը նունն է: Նույնն են սրտի բաբախումները, նրանց ուժգնությունը, բայց տարբեր դրսևորման ձևերը:

Մեր օրերում այդ ձևերը ավելի են շատացել, քանզի մտել ենք տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման դարաշրջան, ուր ամենուրեք խոսվում է ինտերնետի մասին, կարծես թե առանց ինտերնետի հնարավոր չէ, և զարմանում ենք, թե ինչպես են ապրել մեր նախնիները առանց այդ հրաշքի….))) Կարծես թե ինտերնետը դարձել է թմրանյութի պես մի բան, որից կախված է մոլորակի մարդկանց գերակշռող մասը, ու բնական է, որ  ամենամարդկային զգացմունքի` սիրո վրա էլ  ինտերնետը իր ազդեցությունն ունի: Դժվար է ասել` լավ է դա, թե վատ, բայց մի բան միանշանակ է` տեղեկացված լինելը ոչ մեկին չի խանգարում… Օրինակ ի՞նչ կլիներ մեր մարդկային պատմության սիրո ամենաճանաչված ու տխուր պատմության հանգուցալուծումը, եթե Ռոմեոն ու Ջուլիետը  ապրեին մեր օրերում… Իսկ ինչո՞ւ նրանց սիրո պատմությունը վերածվեց ողբերգութան, հիշու՞մ եք…Դա պատահեց  ժամանակին չհասած նամակի պատճառով… նամակ, որը դարձավ սիրահարների մահվան  պատճառ: Իսկ եթե նրանք կարողանային բջջային հեռախոսի միջոցով կամ մի հասարակ հաղորդագրության միջոցով կապ պաշտպանլ միմյանց հետ և տեղեկացնել ծրարերի մասին, ապա ամեն ինչ այլ կլիներ…Ճիշտ է, հնարավոր է վերանար ռոմանտիկան, բայց կապրեին սիրող սրտերը… Շեքսպիրը կզրկվեր իր գլուխգործոցներից մեկից, մենք էլ դեռահաս տարիքում չէինք զարմանա այդ մաքուր սիրո դրսևորումից… Նույնիսկ մեր երկրում մի շատ հայտնի և գեղեցիկ սիրո պատմություն չէր ունենա այդքան տխուր վերջաբան, եթե տեխնոլոգիաները զարգացած լինեին…. Չքնաղագեղ Վանա Ծովի փոքրիկ  գյուղում ամեն անգամ գաղտագողի ծովը մտնող տղան ԱԽ Թամա~ր գոռալով վերջ չէր տա իր կյանքին և իր մեծ սիրուն:

Եվ,  վերջիվերջո, Շամիրամը կզանգահարեր Արա Գեղեցիկի բջջային հեռախոսին և կգտներ նրան բազում զեհերի մեջից…)))))

Ահա այսպես կազդեին տեխնոլոգիաները սիրահարների կամ սիրո պատմությունների վրա, եթե  զարգացած լինեին  ավելի վաղ ժամանակներում: Իսկ ինչպե՞ս  են ազդում  այժմ  տեխնոլոգիաները  սիրահարների վրա… Կարող եմ ասել իմ օրինակով…եթե տեխնոլոգիաները զարգացած չլիներին, ես չէի կարողանա ամեն օր խոսել, շբվել իմ սիրելիի հետ, չէի կարող ամեն օր լսել նրա ձայնը և նրան ավելի մոտ զգալ ինձ…Չէ՞ որ իմ սիրո պատմութունն էլ է սկսվել շնորհիվ  մերօրյա զարգացած տեխնոլգոիաների…))
   




Մեր ընտրանին