Աստղիկ Ավետիսյան. “Սերը և տեխնոլոգիաները” - Mediamax.am

2023 դիտում

Աստղիկ Ավետիսյան. “Սերը և տեխնոլոգիաները”


Աստղիկ Ավետիսյան.
Աստղիկ Ավետիսյան.

Հիշում եմ, թե ինչպես էր մայրս ինձ ցույց տալիս այն նամակները, որոնք նա ժամանակին գրել էր հայրիկիս մինչև նրանց ամուսնանալը, սակայն այդպես էլ չէր ուղղարկել: Այդ թղթից նամակները արդեն դեղնել էին և հնացել, և տեղ-տեղ անգամ չէին երևում  տառերը: Մայրս այդ նամակների մասին ինձ դեռ մանկուց էր պատմում, սակայն ասում էր, որ երբ գա ժամանակը, այդ  ժամանակ  էլ նա կտա դրանք ինձ կարդալու, քանի որ շատ բաներ ես կարող էի չհասկանալ:  Սական ես դրանց մինչև օրս էլ չեմ կարդացել: Ծնողներս ամուսնացած են արդեն 24 տարի և 24 տարի է, ինչ երջանիկ ապրում են:  Ես 21 տարեկան եմ,  արդեն ունեմ իմ երկրորդ կեսը, ում շատ սիրում եմ: Ես իրոք չգիտեմ, թե ինչ են գրված այդ նամակներում, բայց գիտեմ, որ մայրս իր սիրուն հեշտ չի հասել, նրանք տառապել են և շատ դժվարությունների միջով են անցել: Սական, ինչպես ասում են, այդ տառապանքները  այժմ վարձատրվում են երջանկությամբ….

Շատերը խոսում են մերօրյա տեխնոլոգիաների և դրական, և բացասական կողմերի մասին, սակայն ես կցանկանայի ավելի շատ խոսել բացասական կողմերի մասին… Ես իրոք կցանկանայի սիրելիիս նամակներ գրել թղթի վրա, գրել շատ անգամներ և պատռել թուղթը, ու նորից սկսել գրել… գրել և այդ գրածում  ամբողջ հոգիդ ներդնել…գրել…և թղթի վրա հայտնվեին արցունքի կաթիլներ, բայց երջանկության արցունքի կաթիլներ… որ սիրած էակդ ամեն վայրկյան սպասեր քո նամակին, որ ամեն անգամ դռան թակոցից նրա սիրտը թրթռար` կարծելով, թե դա փոստատարն է…. որ սպասեիր սիրած էակիդ հետ հանդիպմանը րոպեները հաշվելով, քանի որ մի քանի օր չես տեսել նրան և ձայնը չես լսել… Իսկ այսօր` զարգացած տեխնոլոգիաների միջոցով  հնարավոր է ամեն րոպե զանգահարել սիրելիիդ և խոսել հետը, ճիշտ է, բնականաբար դա վատ չէ, բայց մի տեսակ ռոմանտիկան պակասում է…)

 Բայց այս ամենով հանդերձ, տեխնոլոգիաների դերը իմ կյանքում շաաատ մեծ է, քանի որ եթե դրանք զարգացած չլինեին, հնարավոր է ես իմ երկրորդ կեսին այդպես էլ մինչև օրս գտած չլինեի..))) Բայց միևնույնն է, ես վաղը մայրիկիցս անպայման կհարցնեմ, թե արդյոք ժամանակը չէ, որ ես կարդամ այդ նամակները…))




Մեր ընտրանին