Հրաչուհի Ալմաստյան. “Սերը եւ տեխնոլոգիաները” - Mediamax.am

2696 դիտում

Հրաչուհի Ալմաստյան. “Սերը եւ տեխնոլոգիաները”


Հրաչուհի Ալմաստյան
Հրաչուհի Ալմաստյան

- Վերջ, մոռանում ես նրա մասին…չպատասխանես ոչ մի հեռախոսազանգի ու  նամակի…Դու հասկանում ես ինչ ես անում, գիտես, որ տղաները համացանցով ծանոթանալուն լուրջ չեն վերաբերվում: Ինչ գիտես ով է…ընդամենը մեկ անգամ ես հանդիպել…ու այդքան դրական բաներ ես ասում…շատ միամիտ ես…մտածիր դասերիդ մասին..ու մի քիչ էլ ծնողներիդ խղճա..                                                                                                                                                                   
- Բայց ես ինչ եմ արել որ…բայց, ախր..ինչ կապ ունի ինչպես եմ ծանոթացել…դու շատ լավ գիտես…քո ասած <<իրական>>  հավանողներն ինձ դուր չեն գալիս…եթե ինչ-որ մեկի հետ շփվեմ…դա կլինի միայն նա…բա ինչի համար էիր ինձ կանչել…հաստատ մեկնումեկը տեսել է ինձ, դու էլ երևի ուզում էիր ճշտել հա…իմացար արդեն…

- Չէ, ուրիշ բան էի ասելու
- Ի՞նչ
- Էլ ի՞նչ ասեմ…
 - Չէ ասա…

Դըռռռռռ…<<վայ նա է..ինչ անեմ…>>

- Ո՞վ է, զանգին պատասխանիր կամ տուր ես պատասխանեմ…
- Չէ կարևոր չէ…կուրսեցիս է…հետո կպատասխանեմ…(<<ինչ միամիտն եմ ես…թե ասա լսեիր ինչ էր ասում …հետո կյանքդ կպատմեիր…էս ինչ սխալ արեցի..թե ասա, ով էր քեզ տեսել… էէէէ ցրվածի մեկն եմ…էլի>>)
- Դե գոնե ասա ինչի՞ համար էիր ինձ կանչել…
- Մի երկու օր առաջ Արմենի հայրն էր եկել մեր  տուն, գիտես ում մասին եմ խոսում…Արմենը քեզ շատ է հավանում…լավ ընտանիք են…Արմենին էլ փոքրուց ճանաչել եմ…

Դըռռռռռ…դըռռռռ…

- Տուր ինձ հեռախոսդ ես կպատասխանեմ <<կուրսեցու զանգից այսպես չեն խառնվում>>…
- Չէէէէ~…ախր…թող…ես…կը….պա…
- Տեսնում ես…արդեն խաբել է քեզ…ու դեռ մի օր եք հանդիպել…վերցրու հեռախոսդ…հենց զանգի կասես, որ վերջ…<<իմ մասին մոռացիր>>…
_<<Բայց…խաբել է ինձ հաաա…նրա անունը…չէ ես վերջ կդնեմ…>>…լավ ես կասեմ նրան…դու կարող ես չանհանգստանալ…ես էլ նրա հետ կապ չեմ ունենա…
Դըռռռռռռռռռռ…դըռռռռռռռռռ….դըռռռռռռռռ

- Ալո…էլ չզանգես ինձ… ես քո մասին ոչինչ չեմ ուզում լսել…

- Ես կբացատրեմ ամեն ինչ…ինձ էլ հասկացի…ես չեմ իմացել, ով ես դու իրականում…քեզ տեսնելուց հետո հասկացա…չանջատես…լսիր…արի հանդիպենք, խոսենք ամեն ինչ կբացատրեմ…

Դըռռռռռռռռռռռռռռ….դըռռռռռռռռ….

- Մի անջատի…արի հանդիպենք…կբացատրեմ…դու..
- Չէ..վերջ…հաջողություն…(…բայց սիրտս)…
- Հաջողղղղ…
- Բայց…լսիր…
- Ի՞նչ
- Ոչ մի բան…հաջողություն…

Տուուու~…<<վերջջ…հիմա…ինչ, ախր… ես…բայց… վերջ..>>..

Միգուցե ճիշտ են ասում`համացանցով լուրջ չեն ընդունում… <<Էս Արմենը ինչի համար է զանգում ասեցի էլի…բայց միգուցե ուրիշների կարծիքը ճիշտ է..ես երջանիկ կլինեմ նրա հետ…ապահով>>…

Արդեն երկու ամիս է անցել… ես գրեթե ամեն օր տեսնում եմ Արմենին…նա դասից ինձ տուն է ճանապարհում… ու բողոքում, որ մենակ իր հետ եմ կոպիտ, չհանդուրժող…այդ իրական ծանոթության մեջ այդպես էլ սիրտս <<իրական>> չթռթռաց…ես էլ Արմենին չխաբեցի ու…էլ չտեսա նրան…
Հիմա այդ 2 ամիս շփումից ոչինչ չի մնացել…բայց չեմ մոռանում համացանցով`<<բարև ոնց էս>>-ի…և հաջողության մեջ ընկած մի տարածություն…








Մեր ընտրանին