Վիլգար Մկրտչյան. “Սերը եւ տեխնոլոգիաները” - Mediamax.am

3435 դիտում

Վիլգար Մկրտչյան. “Սերը եւ տեխնոլոգիաները”


Վիլգար Մկրտչյան
Վիլգար Մկրտչյան

Սեր և տեխնոլոգիա՞… Ես ինքս գրանցված եմ սոցիալական կայքերում և կարելի է ասել գրեթե ամեն օր տարբեր աղջիկների սեր եմ խոստովանում, իհարկե գիտակցում եմ, որ չի կարելի խաղալ դիմացինի զգացմունքների հետ, բայց ինչ արած, ստացվում է…

Տեխնոլոգիաների նվաճումները և օր օրի ավելացող կայքերը ավելի մեծ պայմաններ են ստեղծում կեղծ սիրո խոստովանությունների համար: Բայց մի օր… ծանոթանում եմ մի աղջկա հետ, սկզբում շփվում էի ուղակի շփելու համար,պարապ չմնալու համար: Ժամանակն անցնում էր, արդեն սովորել էի, որ նա գրեթե միշտ <odnoklassniki.ru> կայքում էր և երբ այնտեղ չէր զարմանում էի, ակամա մտածում գուցե դեպք է պատահել: Նրա հետ խոսելիս կտրվում էի իրական կյանքից,մոռանում հաց ուտելու, դաս սովորելու մասին: Քույրս կատակով ասում էր <կտրվի էտ հոգևոր սննդից ու արի հաց ուտենք> …Ես զգում էի, որ գնալով ավելի էի կապվում այդ աղջկան, բայց առանց նրա իրական նկարները տեսնելու: Երբ տեսա նրան կայքում ասացի, որ ուզում եմ հանդիպել իր հետ: Չպատասխանեց… անցան օրեր, սիրտս մաշում էր կարոտից, իսկ նա չկար…օրեր անց հայտնվեց և գրեց մի բառ <Համաձայն եմ>..

Ինչ էր կատարվում հետս չէի հասկանում, բայց համակարգչի առաջ նստած ժպտում էի… Հանդիպեցինք…չէի սպասում, որ նա այնքան էլ գեղեցիկ չի լինի… ոչնչով աչքի չընկնող աղջիկ էր: Բայց աըդ պահին ինձ համար կարևոր չէր նրա տեսքը, ես սիահարվել էի հենց իրեն, առանց արտաքին գեղեցկությունը հաշվի առնելու: Շարունակում էինք շփվել, նա ասում էր ընկերական է մեր շփումը, բայց ես ընկերական չէի ուզում… Ինչ կարի՞ք կա իզուր տանջել ու տանջվել, լավ է միանգամից ասել, քան լռել...

Համարձակություն հավաքեցի և ասացի այն խասքերը, սիրտս այրող այն զգացմունքի մասին,որ շատերը ՍԵՐ են անվանում..Բայց նա չհավատաց…Գուցե՞ ես ինքս ստեղծել էի նրան, աստվածացրել էի, որ իշխեր ինձ, ցանկացել էի լինել նրա սիրուն հպատակ… Սկսեցինք քիչ շփվել, բայց այպես էի զգում նրա կարիքը, ուզում էի տեսնել… իմ սիրո համար չկար ժամ ու ժամանակ,մոռացել էի ինքս ինձ, մի կողմ դրել հպարտությունս..և հանուն ինչի՞ կամ ու՞մ…մի աղջկա համար, անպատասխան սիրո համար, որը ծնվել էր սոցիալական կայքում և կարծես իր տրմաբանական ավարտին էր հասնում: Անցավ ժամանակ ու նա ինքը գրեց ինձ…գրեց, որ այս ամենը ծրագրված էր, մի աղջկա խնդրանքով էր հետս խասում, ում զգացմունքների հետ ժամանակին խաղացել էի… Չգիտեի ինչ ասել, խոսքեր չէի գտնում արտահայտվելու համար: Ես ինքս տեխնոլգիաների նվաճումները օգտագործելով բազում անգամներ կեղծ սեր եմ խաղացել, իսկ հիմա երբ նույնը ինձ հետ պատահեց ինչու՞ այդքան վատ զգացի ինձ, ստորացված…

Բայց չնայած այս ամենին սիրտս նրան փայփայում էր թաքուն, անհուն կարոտ էր սրտումս դեգերում:  Տեղեկատվական տեխնոլոգիաների շնորհիվ ես հասկացա ինչ է իրական ու մաքուր սերը:Սսոցիալական կայքերում,որտեղ իզուր են հմայքն ու դյութանքը, շփվելով անձի հետ գնահատեցի նրա ներաշխարհը և իմ մեջ ձևավորվեց սիրո վեհ գաղափարը: Ափսոս դրան հաջորդեց հիասթապությունը….Կարծես բախտը տվել է ինձ ամեն ինչ,բայց չտվեց երջանիկ մի սեր.. Գուցե եթե ես տեխնոլագիաների նվաճումները լավ նպատակով օգտաործեի ամեն ինչ լավ կավարտվեր: Բայց չեմ ափսոսում ոչնչի համար, չեմ ափսոսում, որ սիրել եմ, իրոք սիրել եմ, որի համար շնորհակալ եմ ինտերնետ կոչվածին: Եթե սթափ դատենք կհասկանանք,որը սերը և տեխնոլոգիաները կարող են համագործակցել և ամուր սիրո հիմք դառնալ: Սիրեք միմյանց…




Մեր ընտրանին