Արտաշես Միլիտոնյան. “Սերը և տեխնոլոգիաները” - Mediamax.am

2139 դիտում

Արտաշես Միլիտոնյան. “Սերը և տեխնոլոգիաները”


Արտաշես Միլիտոնյան
Արտաշես Միլիտոնյան

ՎիվաՍելի իմ համարից
Սեր հայտնեցի,
SMS -ով պապիս ասի.
- Թոռնիկդ եմ, սիրում եմ քեզ,
Բայց պապիկս ինչպես աներ
“Էդ անտերից” գլուխ հաներ,
Նա էլ դիմեց իր հարսիկին,
Հենց որ կարդաց, կռիվ գնաց.
- Մամ “ջան” հլա մի տես
Ամուսնյակիտ գրում են, տե’ս,
Քոնն եմ հավերժ,
Սիրում եմ քեզ:
Վայ պապիկ ջան…
Սերս գլխիս հարամ լիներ,
Հարսիկդ էլ թող չլիներ:
Ինչ ՎիվաՍել, ինչ Մեդիամաքս`
/>Ստամոքսիս հասավ հարված.
Հարսի “գործը” դարձավ մեծ մաքս`
Էլ ոչ հայրս ինձ փող կտա,
Ոչ  էլ մայրս շատ հարիսա,
Պապիկ, տատիկ էս ինչ արի,
SMS-ով տունս քանդի:




Մեր ընտրանին