Մերի Բադալյան. “Սերը եւ տեխնոլոգիաները” - Mediamax.am

7723 դիտում

Մերի Բադալյան. “Սերը եւ տեխնոլոգիաները”


Մերի Բադալյան
Մերի Բադալյան

“Բալես արդեն 25 տարեկան ես,բա դու ամոթ չե±ս անում,բա հերևանները ի±նչ կասեն, անճարներ, երկու-երկու մնացել եք մորդ վրա, բա էդ խեղջը մեղկ չի ±,գոնե ես տարի եթաս մարդի էն խեղջ մերդ մի քիչ  թեթևանա”, - սա տատիս ամանորյա շնորհավորանքն էր, որը դպրոցի ավարտական վկայականը ստանալու տարվանից լսում էի նոր տարվան, ծննդյանս տոնին և այլ առիթներով: Այս տարի փորձեցի հանգստացնեմ տատիս:

-Տատ մի անհանգստացիր քո առողջությանը վնաս է:
-Այ բալես մեր տունը քանդեցիր,հիմա հարևանները կասեն տենաս խի չեն տանում,ախր սիրուն էլ աղջիկ ես` սև աչք ու ունքով, ինչդ է  պակաս ,,, ու հետո էլ ասում էս մի անհանգստացիր,ախր տենց մինչև ու±ր կհասնես:
-Տա~տ տա~տ տա~տատիիիիկ ,տատ ջաաաաան դու չափազանցնում ես:

Տատս շարունակում էր խոսել առանց թողնելու որ ես խոսքս ավարտեմ: Մեկ էլ չդիմացա եվ մեղմ ժպիտով,ամոթխած աչքերով բարձրաձայն ասացի.

-Տատ, ես ընկեր ունեմ, մենք պատրաստվում ենք նշանվել;
-Ոնց թե±, էտ ու±մ հետ այ բալես:
-Տատ ես ու Կարենը ծանոթացել ենք ինտերնետով:
-Այ աղջի ետ դու քա±նի տարեկանների հետ ես ման գալիս, չես էլ ամաչում, պապիդ թայ կլինի էդ Կարեն կոչեցյալը, մի ջահել ջիվան տղա չկա±ր, որ ետ ինտերնատի պապուդ թայ մարդու հետ ես ման գալիս?
 -Տատ դու սխալ ես մտածում:
- Ի±նչն եմ սխալ է,թե հիմա են դարնա որ տարիք հաշվի չէք առնում,էս ի±նչ սերունդա մեծանում,էս ո±վա իմ թոռը,,,վաաայ վայ վայ,,,
-Տատ հիմա քեզ ո±նց բացատրեմ որ ճիշտ հասկանաս:
-Ոնց կարաս տենց էլ բացատրի
-Տատ, Ձեր ժամանակ համակարգիչ կա±ր:
-Չէէէէ,դու խոսքը սարերի հետևը մի գցիր, աասա տենամ էդ ինտերպոլա ինտերնատա, էդ տղեն ո±վա:
-Տատ ինտերպոլ, չի ինտերնետա`հայերեն համացանց:
-Ինչացա±նց:
-Համացացնց տատ
-ԷԷԷ գնա հա քեզնից մարդ գլուխ չի հանի, հերդ ու մերդ կգժվեն քո նմանի ձեռը:

Ես համալսարանից ուշանում էի, համբուրեցի տատիկիս ու գնացի դասի: Չէի էլ ուզում պատկերացնել  թէ տատիս մտքով  ինչե~ր էին անցնելու մինչև դասից տուն վերադառնալս:

Ժամը հինգն էր,երբ վերադարձա տուն և նախքան հյուրասենյակ մտնելը լսեցի տատիս և մորս խոսակցությունը: Խեղջ մայրս տատիկիս փորձում էր բացատրել, որ ինտերնետը տարբերվում է այն ամենից ինչ նա հասականում է այդ հասկացության տակ: Որոշեցի տատիկիս անակնկալ մատուցել և ուրախացնել: Զանգեցի ընկերոջս և հրավիրեցի մեր տուն: Սա միակ տարբերակն էր տատիկիս հանգստացնելու և ապացուցելու,որ ես ամուսնանալու եմ բարձրահասակ և նրբակազմ տղամարդու հետ այլ ոչ թե ոչ թէ ինչպես նա Էր հասկացել “պապուս թայ մարդու հետ>:

Երեկոյան ժամը ութն էր,երբ դռան զանգը հնչեց:  Դռան ետևում կանգնած էր նա`ձեռքում մայրիկիս և տատիկիս համար ծաղկեփնջեր,իսկ ինձ համար իմ սիրելի շոկոլադե հավաքածուն և ալ կարմիր վարդեր: Հիանալի երեկո անցկացրեցինք և մեկ տարի անց ամուսնացանք:

Այժմ մենք ժպիտով ենք հիշում տատիկիս կշտամբանքները,իսկ տատս ամուսնուս կատակով միշտ ասում է “փեսա ջան քո էդ ինտերնատում իմ համար մի հատ բիձա չկա±,ես էլ փսակվեմ”:

Անկախ մրցույթի արդյունքներից ցանկանում եմ նշել որ նրանք այժմ ապրում են երջանիկ, ունեն ոսկեհեր աղջնակ և անհամբերությամբ սպասում են, թե երբ է անցնելու այս մի քանի ամիսները,որպեսզի ծնվի Լիլիթիկի եղբայրը: Նրանք  միշտ շնորհակալ կլինենք ինտերնետին և կհարգենք այն ստեղծողներին:
Ես ներկայացրեցի մի երջանիկ ընտանիքի պատմություն որի երջանկության գաղտնիքը փոխադարձ հարգանքի և սիրո մեջ է: Պետք է ընդունել,որ նրանք բավականին համաձակ քայլ են արել 2008 թվականին,որ ամուսնություն են կնքել հիմնավորվելով  2 տարվա ինտերնետային ծանոթության  վրա: Երևի ինտերնետի և համակարգչի նկատմամբ նրանց վերաբերմունքը գեներով փոխանցվել է փոքրիկին: Լիլիթիկը երազում, է դառնալ հայտնի բլոգեր: Նա միշտ կծում է խնձորը և ասում “մաաամ պաաապ տեսեք ձեր կամպյուտրի վրայի խնձորնա”:  Լսելով փոքրիկի խոսքերը իմ մեջ ցանկություն առաջացավ մրցությում հաջողության հասնելու դեպքում մրցանակը նվիրել նրան: Ո±վ իմանա գուցե հենց այդ iPadը դառնա փոքրիկի հաջողակ կարիերայի կերտողը:




Մեր ընտրանին