Րիտա Բաբայան. “Սերը եւ տեխնոլոգիաները” - Mediamax.am

2093 դիտում

Րիտա Բաբայան. “Սերը եւ տեխնոլոգիաները”


Րիտա Բաբայան
Րիտա Բաբայան

Ես կարծում եմ, որ ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործումը, իհարկե չափի մեջ  և ճիշտ ձևով, չի  կարող վատ անդրադառնալ մարդկանց և հատկապես սիրահարների կյանքին: Ես ականատեսն եմ, թե ինչպես են ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ բազմաթիվ երիտասարդներ, գտել իրենց կյանքի ընկերոջը: Նույնիսկ հազարավոր կիլոմետրերի հեռավորությունը, խոչընդոտ չի հանդիսացել նրանց համար, որպեսզի նրանք ամուր ու կայուն հարաբերություններ ստեղծեն: Զույգեր` ովքեր միգուցե նախկինում երբեք չհանդիպեին, նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ գտել, ճանաչել և նույնիսկ սիրահարվել են միմիյանց:

 Բազմաթիվ հարցերում,հատկապես սիրո խոստովանության հարցում, մարդիկ իհարկե նախնտրում են խոսելիս նայել դիմացինի աչքերին, որպեսզի զգան արդյոք անկեղծ է դիմացինը, սակայն  հաճախ, մեծ հաջողությամբ, մարդկային արարածը կարողանում են նայել աչքերիտ մեջ և ստել, կեղծ խոստովանություններ անել ու անխխճորեն ցավ պատճառել դիմացինի: Այնպես որ, վիռտուալ շփման այդ վտանգը` լինել խաբված,  կա նաև առօրյա շփման մեջ:
 Սակայն այն մարդիկ, ովքեր կյանքում քաջություն չեն ունենում խոստովանել իրենց զգացմունքները, նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ հեշտորեն արտահայտում են իրենց մտքերը, այն ինչ կյանքում միգուցե նրանք երբեք չասեին, կարողանում են արտահայտել հեռահաղորդակցության միջոցով...

 Եւ վերջապես, պատկերացնենք, թե ինչ կլիներ, եթե 21-րդ դարում չլիներ նորագույն տեխնոլոգիաները, որքան երիտասարդներ` նրանք ովքեր գտել են իրենց կյանքի ընկերոջը ի շնորհիվ ժամանակակից տեխնոլոգիաների, կփնտրեին և չեին գտնի իրենց երկրորդ կեսին, առանց գիտակցելու,  որ նա ում փնտրում են` գտնվում է երկրագնդի մյուս ծայրում:
Ավարտելով իմ շարադրությունը, ես վստահորեն կարող եմ ասել, որ նորագույն տեխնոլոգիաները միանգամայն դարձնում են սիրահարների շփումը ավելի ազատ,  իսկ խոստովանություններն ու սիրո արտահայտումները ավելի դյուրին:




Մեր ընտրանին