Քրիստինե Հովհաննիսյան. “Սերը և տեխնոլոգիաները” - Mediamax.am

1907 դիտում

Քրիստինե Հովհաննիսյան. “Սերը և տեխնոլոգիաները”


Քրիստինե Հովհաննիսյան
Քրիստինե Հովհաննիսյան

Կսխալվե՞նք, եթե ասենք, որ աշխարհում ամեն պահին սոցիալական կայքերում ներկա մի քանի միլիոն մարդ այդ պահին փորձում է հաղթահարել դեռևս Ադամի ճակատագրով մարդ արարածին ժառանգված ,,հարյուր տարվա մենությունը,,: Մատների մի քանի շար-ժումով նրանք դառնում են աշխարհի ամբողջականության մի մասը, և նրանցից յուրաքանչյուրը դառնում է մոլորակի ծանրության կենտրոնի մի մասնիկը...

Մատների մի քանի շարժումով գրիր հոգուդ մեջ կուտակվածը, և մի քանի րոպեից հազարավոր մարդկանց արձագանքները կգան հաստատելու, որ այդ կամ գուցե մեկ այլ պահին նրանք ճիշտ նույնն են զգացել: Ուրեմն ամեն ինչ կորած չէ… Մատների մի քանի հպումով դու կարող ես մերկացնել հոգիդ այնպես, ինչպես ամենասիրելիի առջև ամենաթանկ ակնթարթներին…

Իսկ ամիսներ առաջ համացանցում տեղադրված տեսաերիզում մարդիկ այս ու այն տեղ էին վազվզում` չնկատելով և չլսելով հայտնի ջութակահարի կատարմամբ երաժշտության կախարդական հնչյունները: Մեզանից յուրաքանչյուրը չտեսա՞վ իրեն մեղեդու հնչյունների կողքով շտապող մարդկանց իրարանցման մեջ: Ե՞րբ սկսեցինք կորցնել ժամանակը` լսելու կենդանի երաժշտության հնչյունները և տեսնելու մեր ճանապարհին աճած ծաղիկները…

Մեր իսկ ստեղծած տեխնիկայի հրաշքներով հաղթահարենք մեր եւ սիրելիի միջեւ տարածությունը` բաց չթողնելով սակայն այն ժամանակը, երբ կարող ենք նրան նվիրել թարմ ծաղիկներ եւ նրա ականջին հազարմեկերորդ անգամ շշնջալ. ,, Ես սիրում եմ քեզ…,,:

Եթե բաց թողնենք այդ ակնթարթը , այլեւս ոչ մի տեխնիկա չի անի դա մեր փոխարեն եւ չի վերադարձնի մեզ այդ ակնթարթը :

Բաց մի թողեք ծաղիկներ նվիրելու եւ նրա ականջին շշնջալու ժամանակը. գուցե դա է մեր հարյուր տարվա մենությունը հաղթահարելու լավագույն ճանապարհը: Մի սպասեք, որ երբեւէ դա կանի iphone 6-ը, 7-ը կամ 100-ը: Նրանք միայն կհիշեցնեն մեզ դրա մասին ու կօգնեն մեզ դա անել: Մի սպասեք, որ ինչ-որ մի օր մեր համակարգիչն ու հեռախոսը բղավեն. ,,Մա՛րդ, դու կարող ես սիրել...,,:




Մեր ընտրանին