Անժելա Պողոսյան. “Սերը և տեխնալոգիաները” - Mediamax.am

2226 դիտում

Անժելա Պողոսյան. “Սերը և տեխնալոգիաները”


Անժելա Պողոսյան
Անժելա Պողոսյան

Արդյո՞ք ժամանակներ առաջ, երբ չկաին բջջայինները, համացանցն ու մյուս տեխնալոգիաները, մարդիկ սերն ու սիրահարվածությունը (սերը երբեք չի հարվածում) անճշտորեն շաղկապում են միմյանց չզանազանելու աստիճան և արդյո՞ք  սերը փոքրացնելով ամփոփում էին միայն հակառակ սեռերի մեջ, դժվար է միանշանակ պատասխան տալ... սակայն մեր օրերում... Սերը որոշվում է մի քանի «smile»-իկի առկայությամբ, «բարեկամանալու»  հայտերով և իրար ձոնված «կարգավիճակներով», որոնցում փիլիսոփաների մտորումներն են սիրո մասին... իսկ «մասինը»-ը երբեք էլ ինքը չէ... այն իրականի արձագանքն է միայն...

...Ամենուր, ամեն մեկի մենք մեջ մի ափ սեր ենք որոնում: Բոլորս: Նախքան մեր մարմին առնելը մենք ապրում ենք երկնքում՝ Սիրո հետ և Սիրո մեջ... Երիցուկի դաշտերն են, որտեղ բոլորը Սիրո տավիղահարներ են... Հետո գալիս ենք աշխարհ, քանզի աշխարհը մեր երանգի և մեզ հետ բերած երիցուկոտ արևների կարիքն ունի, իսկ մենք առաքելություն ունենք կատարելու...Մեր հոգիները պոկվում են սիրուց (ահա թե ինչու նորածնի առաջին արարքը լինում է լաց լինելը.պոկվելու ցավն է): Եվ այդ ականթարթից սկսած ՝մենք փնտրում ենք այն սերը, որը ունեինք... Առաջինը այն գտնում ենք մայրիկի ջերմ գրկում, հետո մյուսների մեջ...

 Ամեն ինչի մեջ սիրո հատիկ կա, իսկ այն, ինչն արարավում է սիրով, իր կողմն է գրավում  շատերին: Տեխնալոգիաները, անշուշտ, շատ աշխատաՍԻՐության արդյունք  են, պարզապես խնդիրն այն է, թե մարդիկ ինչպես և ինչ նպատակաուղվածությամբ են դրանք օգտագործում...

Մայրիկն աշխատանքի է (նա երկար ժամեր է անցկացնում խանութում, որպեսզի հոգա իմ կարիքները) ես կարոտում եմ նրան, իսկ խանութ գնալու համար շատ ուշ է... բջջայինս... մատների մի քանի հպում... ու մարիկի դեմքը  ժպիտով է լուսավորվում.«Ես էլ քեզ եմ սիրում, աղջիկս»:

Երբ սեր կա, տեխնալոգիաները միայն օգնում են դրա արտահայտումն ավելի լիարժեք դարձնել...

Արդյո՞ք համակարգչի ստեղնաշարը գիտի, թե որքան եմ սիրում կյանքը այն պահին,երբ իրեն մի փոքր ցավացնելով, ինձ անհրաժեշտ տեղեկությունը գտնում եմ հաշված րոպեների ընթացքում,կամ ականջակալներս գիտե՞ն, թե ինչպես է սերը իմ մեջ շողարձակում, երբ իրենց միջոցով սուրճս վայելում եմ իմ սիրած երաժշտության ներքո... Եվ արդյո՞ք այդ ամենով տարված՝ես հասցնում եմ գիտակցել, որ երբ մայրիկը, արդեն բարկացած և ոչ այնքան սիրով լցված դեպի տեխնալոգիաները, պահանջում է վեր կենալ  համակարգչի առջևից՝ իմ հանդեպ ունեցած անսահման սիրուց է. նա մտածում է իմ տեսողության մասին...

Երկուսս էլ online ենք, բայց արդեն վաղուց միմյանց նամակախեղդ չենք անում. երբեմն լռությունն ավելի խոսուն է...

Երկար ժամանակ է, ինչ ուզում եմ ջնջել profile-ս բայց այն յուրահատուկ շտեմարան է  դարձել իմ ու քո հին նամակների համար...Դրանք ինձ հիշեցնում են այն օրերը, երբ նոր-նոր Սեր էինք սովորում...Դու միշտ խնդրում էիր, որ լուսանկարչական ապարատս բերեի ու լուսանկարեի մեզ...որ այսօր, այդ նկարները, համակարգչիս էկրանին ծավալվելով,ինձ սեր պատմեն...Դու մեկն ես, ում մեջ ես գտա սերը... Սեր, որը տարածվեց անգամ համակարգչի վրա (մինչ քեզ, համակարգիչը ընդամենը սև արկղ էր...):

Թող տեխնալոգիաները թարգմանեն Սերը...Ու թող մարդկանց մեջ այն գիտակցությունը  սերմանեն, որ սեր է անգամ այն մեկ «share»-ը, որ անում ես դու՝մի հիվանդ փոքրիկի բուժման ծախսը փոքր-ինչ թեթևացնելու համար...

Եվ երբեք ու ոչ մի պարագայում սերը չի կարող  այնքան փոքրանալ,որ երկուսի մեջ տեղավորվել... երկրորդը միշտ մեկն է,ով օգնում է նկատել սիրո բոլոր զարկերակները, որ բաբախում են մեզ շրջապատող աշխարհում...նույնիսկ այն մկնիկի մեջ, որը, ժամեր շարունակ մեր ափի մեջ ընկած այս ու այն կողմ է գնում ու իրեն հաստատ բավարարված է զգում, քանզի դա է նրա համար սահմանված դերն ու առաքելությունը...

Եկեք սիրուն «share» տանք:

Սիրո պակասից են աշխարհ գալիս մարդիկ, ովքեր համացանցն ու մյուս  տեխնալոգիաներն օգտագործում են երեխաներ պղծելու, մարդկանց հոգեկան աշխարհն ավերելու և դրանից հաճույք  ստանալու, նոր բաբելոնյան աշտարակներ կառուցելու համար, որոնք նոր խառնակության, նոր աղետների ու նոր անսերության պատճառ են դառնում:




Մեր ընտրանին