Վահե Ալեքսանյան. “Սերը և տեխնոլոգիաները” - Mediamax.am

5001 դիտում

Վահե Ալեքսանյան. “Սերը և տեխնոլոգիաները”


Վահե Ալեքսանյան
Վահե Ալեքսանյան

Հիմա մենք ապրում ենք տեղեկատվական տեխնոլոգիաների բուռն զարգացման ժամանակաշրջանում: Նախկինում մարդիկ ծանոթանում և շփվում էին այլ պայմաններում (կինո,թատրոն և այլն) իսկ այժմ, արդի ժամանակաշրժանում հիմնականում ծանոթանում և շփվում են տեղեկատվական տեխնոլոգիաների համացանցի միջոցով: Շատ սիրային պատմություններ սկսվում են հենց համացանցի միջոցով, որոնք ունեն իրենց և’ դրական, և’ բացասական կողմերը: Դրական կողմերից մեկն այն է, որ հասանելի են դառնում շփումները հանրապետությունից դուրս դտնվող  անձանց հետ,և արդյունքում ծնվում է սեր ու ավարտվում երջանիկ ամուսնությամբ: Դե, իսկ բացասական կողմն այն է, որ բացակայում է անմիջական շփումը և շփվելիս, հաղորդակցվելիս չես նայում մարդու աչքերին: Ճիշտն ասաց ես դժվարանում եմ ստույգ ասել, թե որ ծանոթության և շփման ձևն է ավելի ճիշտ ու ցանկալի, որովհետև երկու դեպքում էլ շփման արդյունքում նոր սկսվող սիրո պատմությունը կարող է  ունենալ և’ լավ և’ վատ վերջաբան: Չնայած ես ավելի կողմ եմ անմիջական ծանոթությանն ու շփմանը, քանի որ երես առ երես տեսնելով և շփվելով իրար հետ, ավելի շուտ ես կարծիք կազմում դիմացինիդ  մասին:

Շատ անգամ մարդիկ այնքան քողարկված “դիմակավորված” են լինում, որ կենդանի շփման պայմաններում անգամ դժվար է լինում “դիմակազերծել” դիմացինին և հասկանալ, թե իրականում ով է նա: Պատկերացնում եք, թե ինչ դժվար կլինի համացանցի միջոցով բացահայտել մարդու իրական դեմքը, երբ խոսում ես, բայց չես նայում աչքերին: Չէ որ աչքերը հոգու հայելին են և աչալուրջ լինելու դեպքում անմիջական շփման ժամանակ կարող ես ավելի շուտ ճանաչել և բացահայտել դիմացինիդ, կարող ես աչքերի միջոցով ներթափանցել նրա հոգու խորքը և հասկանալ, թե ով է նա: Հիմա մարդիկ շատ են փոխվել և կարծում եմ, որ այդ հարցում իրենց դերակատարումն ունեն նաև տեղեկատվական տեխնոլոգիաները: Մարդկանց մեջ պակասել է, իսկ որոշ դեպքերում նաև բացակայում է ռոմանտիկան, անկեղծ ու մաքուր հարաբերությունները, իրար անկեղծ ու գեղեցիկ խոսքեր ասելու համարձակությունը: Իհարկե դրա պատճառը գեղարվեստական գրքերից հեռանալն ու հրաժարվելն է որի հիմնական պատճառն էլ համացանցն է: Ես խորհուրդ եմ տալիս իմ հասակակիցներին, որ մի քիչ ժամանակ էլ տրամադրել գեղարվեստական գրականությանը և այդ դեպքում նրանք շատ հարցերի այլ կերպ կնայեն:

Սիրո մեջ ես կարևորում եմ անմիջական շփումը: Սերը վեհ զգացմունք է և այն երկար է գոյատևում, երբ զույգերի մեջ կա մաքրություն, ազնվություն և իհարկե փոխադարձ հարգանք ու վստահություն:




Մեր ընտրանին