Լիանա Կարապետյան. «Անհավանական բարի պատմությունը» - Mediamax.am

602 դիտում

Լիանա Կարապետյան. «Անհավանական բարի պատմությունը»



Հուլիսի սկիզբն էր, մի գեղեցիկ ամառային օր: Ես, որպես խմբի ղեկավար ինձ հետ տանում էի ամառային ճամբար տասնհինգ երեխա: Մենք ուղևորվում էինք դեպի Լոնդոն: Սկզբում բարդ էր, քանի որ խմբում կար իննը դեռահաս և նրանցից վեցը՝ փոքրիներ էին: Օդանավակայան հասնելուն պես, ես հասկացա որ ամբողջ պատասխանությունն ինձ վրա է: Ամեն հարց ես պետք է լուծեի: Ի դեպ նշեմ, որ սա իմ առաջին ճամփորդությունն էր: Նրանք դարձան իմ ընտանիքը այս տասնչորս օրերի ընթացքում: Ես երեխաներին էլ այդպես ասացի, որ մենք մի ընտանիք ենք և պետք է իրար կողք կողքի լինենք ինչպես նաև աջակցենք իրար: Գնալով այն իրականություն դարձավ: Ինձ համար արդեն ամեն մի երեխայի տխրությունը կամ անհանգստությունը ցավ էր պատճառում: Ուստի, ես փորձում էի ամեն ինչ անել, որպեսզի երեխաները լավ զգան իրենց: Մենք բոլորով դարձանք մի ընտանիք: Ինձ հաճելի էր տեսնել, թե ինչպես էին դեռահասները հոգ տանում փոքրիկների մասին: Ամեն երեկո ես բոլորին հավաքում էի և ժողով անում: Մենք հավաքվում էինք և քննարկում թե ինչ պետք է անենք հաջորդ օրը: Ապա ես բոլորին բարի գիշեր էի մաղթում: Բայց փորիկներին ես հատուկ ուշադրությամբ էի շրջապատում: Ես մտնում էի նրանց սենյակները՝ գրկում և համբուրում նրանց: Քանի որ, գիտակցում էի, որ նրանք փոքր են և իրենց ծնողի ջերմության կարիքը կզգան: Իհարկե ես չէի կարող լրացնել նրանց ծնողի բացակայությունը, բայց իմ սերն ու գուրգուրանքը երջանիկ էր դարձնում նրանց: Նրանք ամեն գիշեր սպասում էին ինձ: Նույնիսկ փոքր տղաներից մեկը չէր կարողանում քնել: Նա գիշերը գալիս էր ինձ մոտ և մենք զրուցում էինք: Հետո նա հանգիստ գնում էր քնելու: Երբեմն ծնողները զարմանում էին, որ երեղաները չէին զանգահարում իրենց օրը վերջանալուց հետո: Այսպես մի օր երեկոյան, երեխաները խաղում էին դաշտում և ձոքրիներից մեկի մատը վնասվեց: Իրականում շատ դժվար էր, քանի որ ես պետք է տանեյի տղային հիվանդանոց, բայց մյուս կողմից մտածում էի մյուսների մասին: Չէի կարող նրանց միայնակ թողնել: Այս պատմության մեջ ինձ ապշեցրեց այն փաստը, որ դեռահասները քաջալերեցին ինձ և ասացին.

Միս Լիանա դուք գնացեք Արամի հետ, իսկ մենք կտեղավորենք փոքրիկներին և շուտ կքնենք: Ձեզ վրա ոչ մի խոսակցություն չի գա: Ես տղային տարա հիվանդանոց: Մենք գիշերը ժամը երկուսից մինչև ժամը վեցը մնացինք հիվանդանոցում: Այնտեղ բավականին հերթ էր: Բժիշկը նայեց Արամի մատը: Անկեղծ ասած, մի փոքր անհանգիստ էի, քանի որ մտածում էի մյուսների մասին: Երբ ես ու Արամը վերադարձանք ճամբարք հասկացա որ ամեն ինչ կարգին է: Ես հասկացա, որ երեխաները ճամբարում մնալուց է սովորել են ոչ միայն անգլերեն այլ նաև ձեռք են բերել որոշ հատկանիշներ: Դրանք են՝ հոգատարությունը, համբերությունը, սերը մեկը մյուսի նկատմամբ և հարգանքը: Այսպիսով մենք վերադարձանք Հայաստան: Բոլոր ծնողները հուզվել էին, քանի որ սկզբում նրանք չէին վստահում ինձ, բայց նկատեցին որ իրենց երեխաները հասունացել են: Նրանք գովեստի խոսքեր հնչեցրեցին և իրենց խորին շներհակալությունը հայտնեցին, որ այդքան ուշադիր եմ եղել երեխաների նկատմամբ: Իսկ երեխաները մինչև հիմա ինձ հետ կապի մեջ են:

Այսպիսով սերը նույն բարությունն է ներքին լույսը, որ ողողում է մարդուն և պարգևում նրան անսպառ ջերմություն:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին