Հայրեր եւ որդիներ. Ամիրխանյաններ - Mediamax.am

exclusive
3314 դիտում

Հայրեր եւ որդիներ. Ամիրխանյաններ


Հայկ եւ Վազգեն Ամիրխանյանները
Հայկ եւ Վազգեն Ամիրխանյանները

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայկ եւ Վազգեն Ամիրխանյանները
Հայկ եւ Վազգեն Ամիրխանյանները

Լուսանկարը` Մեդիամաքս

Վազգեն եւ Հայկ Ամիրխանյանները
Վազգեն եւ Հայկ Ամիրխանյանները

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայկ Ամիրխանյանը
Հայկ Ամիրխանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վազգեն եւ Հայկ Ամիրխանյաններ
Վազգեն եւ Հայկ Ամիրխանյաններ

Լուսանկարը` Մեդիամաքս

Վազգեն Ամիրխանյանը
Վազգեն Ամիրխանյանը

Լուսանկարը` Ամիրխանյանների անձնական արխիվից

Լուսանկարը` Ամիրխանյանների անձնական արխիվից

Լուսանկարը` Ամիրխանյանների անձնական արխիվից

Լուսանկարը` Ամիրխանյանների անձնական արխիվից


Մեդիամաքսը շարունակում է իր «Հայրեր եւ որդիներ» շարքը, որում միեւնույն մասնագիտության տեր հայրերն ու որդիները պատմում են իրենց փոխհարաբերությունների եւ աշխատանքի առանձնահատկությունների մասին:

Շարքի այսօրվա հերոսները գրավաճառներ Վազգեն եւ Հայկ Ամիրխանյաններն են:

Կապը գրախանութի ու գրքերի հետ

Վազգեն. Ես փոստի վարիչ էի աշխատում, երբ ինձ առաջարկեցին դառնալ գրախանութի վարիչ: Սիրով համաձայնեցի ու 1985-ից սկսեցի աշխատել Աբովյան փողոցի համար 2 գրախանութում:

Հետո Հայաստանն անկախացավ, գրախանութը դրվեց սեփականաշնորհման, ու ես չէի կարող գնել այն: Գարեգին Նժդեհի մետրոյի կայարանի մոտ տարածք վարձակալեցինք ու զրոյից սկսեցինք աշխատել:

Հայկ. Ես մասնագիտությամբ զինվորական բժիշկ եմ, 1997-ից սովորում էի համալսարանում, զուգահեռ օգնում հայրիկիս: Հետո որպես զինվորական բժիշկ բանակ գնացի, ապա որպես կլինիկական օրդինատոր աշխատանքի անցա Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում: Արդեն 2008-2009 թթ. թողեցի աշխատանքս ու ամբողջովին մտա այս գործի մեջ: Անկեղծ ասած, եթե հայրիկս ունենար մթերային կամ այլ խանութ, ես չէի միանա աշխատանքին: Գրքերի աշխարհն ուրիշ է, այստեղ միշտ կիրթ մարդկանց հետ ես շփվում, ինչը, իսկապես, ինձ համար շատ հաճելի է:

Հայկ եւ Վազգեն Ամիրխանյանները Հայկ եւ Վազգեն Ամիրխանյանները

Լուսանկարը` Մեդիամաքս


Վազգեն. Շատ սուղ պայմաններից ենք սկսել, սկզբնական շրջանում 2-3 տեսակի գիրք էինք միայն ներկայացնում, բայց արդեն մեկ տարի անց ամեն ինչ կարծես տեղն ընկավ: Այն ժամանակ գրքերի վաճառքը շատ լավ էր: 80-ականներին գրքերը շատ մեծ քանակով էին տպագրում, բերում էինք գրախանութ, ու մի քանի օրում վաճառավում էին: Հիմա ամենաշատը 500 օրինակով են տպագրվում, որը գրախանութից վաճառվում է մոտ երկու տարվա ընթացքում:

Հայկ. Հայրիկիս լրացնեմ, որ դասական գրականության նմուշներ ամիսը 2-3 հատ են առնում, շատերը կան, որ, օրինակ, լսել են Պաուլո Կոելիոյի անունը ու գալիս են առնում` նորաձեւ երեւալու համար: Կարող եմ ասել, որ հիմա լավ վաճառվում են դպրոցական, ընդունելության քննությունների համար նախատեսված գրքերը: Նույնիսկ բառարանների նկատմամբ հետաքրքրությունն է նվազել, որովհետեւ մարդիկ արդեն ինտերնետով են թարգմանություններ անում:

Վազգեն. Չնայած կան գրքեր, որոնք վատ են վաճառվում, բայց մենք չենք հրաժավում դրանցից: Օրինակ, դասական գրականություն միշտ բերում ենք տպագրատներից, չնայած բիզնեսի առումով գրավիչ չեն, քանի որ, կարծում եմ, որ ամեն դեպքում գիրքը պետք է օգուտ տա մարդուն:

Հայկ. Այսօրվա դրությամբ Հայաստանում գրքի վաճաքը եկամտաբեր չէ: Սակայն այն մի ուրիշ աշխարհ է, որը սկզբից գրավել է հայրիկիս, ապա ինձ ու եղբորս: Գրենական պիտույքներ գնել կամ վաճառել, ընտրել, թե ինչ գրքեր պետք է գրախանութ բերել, ամեն օր շփվել մարդկանց հետ, որոնք սիրում են կարդալ, այս ամենն ինձ շատ է դուր գալիս: Գիրք վաճառելու մշակույթը պահելու համար մենք գրենական պիտույքների վաճառքով էլ ենք զբաղվում, իսկ գրենական պիտույքները յուրօրինակ կապ են ստեղծում ուսման հետ: Գրենական պիտույքներից ստացած եկամուտի շնորհիվ է, որ մենք կարողանում ենք պահել գրքի վաճառքը:
Վազգեն Ամիրխանյանը Վազգեն Ամիրխանյանը

Լուսանկարը` Ամիրխանյանների անձնական արխիվից


Հայր ու որդի հարաբերությունների մասին

Վազգեն. Գիտեք, ժամանակի ընթացքում պահանջարկը փոխվում է, եթե նախկինում հիմնարկներն իրենք էին գալիս պատվերներ կատարելու, ապա հիմա մարդիկ համակարգչի օգնությամբ են սիրում գնումներ կատարել: Տղաներս, ովքեր երիտասարդ են ու ավելի լավ են ըմբռնում ժամանակակից պահանջները, կարողացան համակարգել այդ աշխատանքն ու օգնել ինձ:

Հայկ. Մեր մեջ պայքար չկա, յուրաքանչյուրս իր աշխատանքն ունի: Հայրիկը երբ նկատում է, որ ինչ-որ բան ժամանակի ընթացքում չի կարողանում անել, թողնում է ինձ կամ եղբորս: Լինում են պահեր, երբ հայրիկն ինչ-որ բան է առաջարկում, իսկ դա արդեն ժամանակի հետ չի քայլում: Մենք լռում ենք ու աստիճանաբար անում այսօրվա օրվան հարիր եղանակով:

Վազգեն. Աշխատանքային առումով ես խորհուրդներ համարյա թե չեմ տվել: Նրանց մուտքը գրքի ու գրենական պիտույքների վաճառքի ասպարեզ այն ժամանակին համընկավ, երբ հին աշխատելաոճը դուրս էր գալիս, ու նրան փոխարինում էր նորը: Ոչ ես կարողացա խորհուրդ տալ, ոչ էլ տղաներս՝ ինձ:

Հայկ. Մեզ շատ հեշտ է աշխատել միասին: Ընդհանրապես, ես կարծում եմ, որ եթե մարդու մեջ կա փոխզիջման հատկություն, ապա նրա հետ հաճելի է աշխատել: Լինում է, որ ընտանեկան հավաքույթների ժամանակ խոսենք աշխատանքից, բայց այն երբեք քննարկման չի վերածվում:

Վազգեն. Ամեն մեկս իր ֆունկցիան գիտի ու փորձում է այն ճիշտ ու ժամանակին կատարել: Իսկ ընդանուր գործը օրվա վերջում չի տուժում:
Հայկ Ամիրխանյանը Հայկ Ամիրխանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայկ. Մենք աշխատում ենք նորություններից հետ չընկնել, երբ համեմատում եմ սրանից մի քանի տարի առաջ ու հիմա, հսկայական տարբերություն եմ տեսնում: Օրինակ, Trodat ավստրիական կնիքների սարքերի, Prodir շվեյցարական գրիչների ու BG ռուսական տետրերի հայաստանյան ներկայացուցիչները մենք ենք: Այս ամենը ես մեծ նվաճում եմ համարում, քանի որ մենք առաջ ենք գնացել գրենական պիտույքների ու գրքերի վաճառքի հարցում, աճ ենք գրանցել: Իսկապես, ես մեծագույն հաճույք եմ ստանում իմ աշխատանքից:

Վազգեն. Դեռ 80-ականներից, երբ սկսեցի աշխատել գրախանութում, տանը ստեղծեցի մեծ գրադարան: Հիմնականում կարդում եմ հայ դասականների: Հատկապես սիրում եմ պատմական վեպեր՝ «Պապ թագավոր», «Դավիթ Բեկ», «Սամվել»:

Հայկ. Գիտեք, լինում են դեպքեր, որ գնում եմ տպարանից գիրք բերելու ու տեսնում եմ իմ սիրած գիրքն է: Հաճախ է պատահում, որ միանգամից գնում եմ ու բերում գրախանութ: Ես նաեւ իմ աշխատանքի շնորհիվ եմ ծանոթանում տարբեր գրքերի հետ, որոնց հաճույքով կարդում եմ: Կոնկրետ սիրած ժանր չունեմ, հնարավոր է կարդամ Մարկես, ապա Կոելյո, Ֆրեյդ, ու հետո էլ «Կնքահայրը»: Հիմա երեխաները հեռանում են գրքից, բայց ես իմ երեխաներին չեմ թողնում համակարգչով կարդալ, փորձում եմ որքան հնարավոր է կապել գրքին: Ընդհանրապես, ծնողները պետք է իրենց երեխաներին գրքին մոտ պահեն, դրանից միայն օգուտ կարող են քաղել:

Վազգեն եւ Հայկ Ամիրխանյանների հետ զրուցել է Գոհար Նալբանդյանը




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին