Հայրեր եւ որդիներ. Բաղդասարյաններ - Mediamax.am

exclusive
5805 դիտում

Հայրեր եւ որդիներ. Բաղդասարյաններ


Մելիք, Վահրամ եւ Հայկ Բաղդասարյանները
Մելիք, Վահրամ եւ Հայկ Բաղդասարյանները

Լուսանկարը` ընտանեկան արխիվից

Մելիք Բաղդասարյանը
Մելիք Բաղդասարյանը

Լուսանկարը` Մ. Բաղդասարյանի արխիվից

Մելիք Բաղդասարյանը
Մելիք Բաղդասարյանը

Լուսանկարը` Մ. Բաղդասարյանի արխիվից

Մելիք Բաղդասարյանը հոր՝ Նեմրութ Բաղդասարյանի հետ
Մելիք Բաղդասարյանը հոր՝ Նեմրութ Բաղդասարյանի հետ

Լուսանկարը` Մ. Բաղդասարյանի արխիվից

Մելիք Բաղդասարյանը կրտսեր որդու՝ Վահրամի հետ
Մելիք Բաղդասարյանը կրտսեր որդու՝ Վահրամի հետ

Լուսանկարը` Մ. Բաղդասարյանի արխիվից

Հայկ Բաղդասարյանը
Հայկ Բաղդասարյանը

Լուսանկարը` Հ. Բաղդասարյանի արխիվից

Հայկ Բաղդասարյանը
Հայկ Բաղդասարյանը

Լուսանկարը` Հ. Բաղդասարյանի արխիվից

Հայկը եղբոր՝ Վահրամի հետ
Հայկը եղբոր՝ Վահրամի հետ

Լուսանկարը` անձնական արխիվից

Վահրամ Բաղդասարյանը
Վահրամ Բաղդասարյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Վահրամ Բաղդասարյանը աշխատելիս
Վահրամ Բաղդասարյանը աշխատելիս

Լուսանկարը` անձնական արխիվից

Վահրամի լուսանկարը, որն արժանացել է հոր գովասանքին
Վահրամի լուսանկարը, որն արժանացել է հոր գովասանքին

Լուսանկարը` Ֆոտոլուր

Վահրամը՝ եղբոր՝ Հայկի հետ
Վահրամը՝ եղբոր՝ Հայկի հետ

Լուսանկարը` անձնական արխիվից

Վահրամ Բաղդասարյանը
Վահրամ Բաղդասարյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Հայկ Բաղդասարյանը
Հայկ Բաղդասարյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Մելիք Բաղդասարյանը
Մելիք Բաղդասարյանը

Լուսանկարը` Մ. Բաղդասարյանի արխիվից

Լուսանկարը` Վահրամ Բաղդասարյան/Ֆոտոլուր


Մեդիամաքսը սկսում է «Հայրեր եւ որդիներ» շարքը, որում միեւնույն մասնագիտության տեր հայրերն ու զավակները պատմում են իրենց փոխհարաբերությունների եւ աշխատանքի առանձնահատկությունների մասին:

Շարքի այսօրվա հերոսները լուսանկարիչներ Բաղդասարյաններն են, որոնց ընտանիքի արդեն երրորդ սերունդն է զբաղվում այս գործով:

Մելիք Բաղդասարյան, «Ֆոտոլուր» գործակալության տնօրեն, 65 տարեկան 

«Հայր-որդի վեճի արդյունքում է ձեւավորվում որդուդ «ԵՍ»-ը»

Մելիք Բաղդասարյանը Մելիք Բաղդասարյանը

Լուսանկարը` Մ. Բաղդասարյանի արխիվից


Լուսանկարչությամբ զբաղվում է մեր ընտանիքի արդեն երրորդ սերունդը: Հայրս հայտնի լուսանկարիչ Նեմրութ Բաղդասարյանն է, որին բոլորը ճանաչում են որպես Նեմրութ: Ես եւ եղբայրս՝ Հերբերտ Բաղդասարյանը, եւս ընտրեցինք լուսանկարչի մասնագիտությունը: Այժմ ինձ հետ միասին աշխատում են նաեւ երկու որդիներս՝ Հայկը եւ Վահրամը:

Ֆոտոլրագրությամբ զբաղվում եմ 1968-ից՝ մասնագիտական ուղին սկսելով «Երեկոյան Երեւան» թերթում: Առաջին լուսանկարս, որը տպագրվեց, արվել էր Երեւանի քիմիական տեխնիկումի շինարարության ժամանակ:
Մելիք Բաղդասարյանը Մելիք Բաղդասարյանը

Լուսանկարը` Մ. Բաղդասարյանի արխիվից


Մեր ընտանիքում տիրող միջավայրն այնպիսին էր, որ ես ակամայից կայացրի լուսանկարիչ դառնալու որոշումս: Երեւի դեռ փոքրուց գայթակղվեցի այս աշխատանքով: Փոքր հասակում ամեն անգամ լուռ հետեւում էի, թե ինչպես է հայրս մտնում մութ սենյակը եւ աշխատում կարմիր լույսի ներքո: Ինձ համար կախարդանքի պես մի բան էր թվում, թե ինչպես է ջրի մեջ գցած թուղթը վերածվում նկարի: Երեւի հենց այդ պահից սիրեցի լուսանկարչությունը:

Երբ նոր էի սկսել զբաղվել լուսանկարչությամբ, մարդիկ անընդհատ նշում էին, որ ես լուսանկարիչ Նեմրութի տղան եմ, ոմանք անգամ ասում էին, թե որոշ լուսանկարներս հայրս է արել, ոչ թե ես: Միշտ հատուկ վերաբերմունքի եմ արժանացել նրանց կողմից, ովքեր ճանաչում էին հորս: Դա եւ՛ հաճելի էր, եւ՛ չափազանց պարտավորեցնող: Միշտ ցանկանում էի հասնել հորս սահմանած նշաձողին, մակարդակին՝ անկախ գիտակցումից, որ դա ինձ մոտ չի ստացվի: 
Մելիք Բաղդասարյանը հոր՝ Նեմրութ Բաղդասարյանի հետ  Մելիք Բաղդասարյանը հոր՝ Նեմրութ Բաղդասարյանի հետ

Լուսանկարը` Մ. Բաղդասարյանի արխիվից


Երբեք հատուկ նպատակ չեմ հետապնդել, որ երկու տղաներես էլ զբաղվեն լուսանկարչությամբ: Հայրս չի ստիպել ինձ եւ եղբորս, ես էլ չեմ ստիպել իմ որդիներին: Մասնագիտական հարցերի, աշխատանքի հետ կապված վիճաբանություններ եղել են իմ ու հորս միջեւ: Նման վիճաբանություն, անհամաձայնություն հաճախ է լինում նաեւ իմ եւ տղաներիս միջեւ: Տղաներիս թվում է՝ ես նեղանում եմ իրենցից, ես կարծում եմ, որ նրանք նեղանում են ինձնից: Բայց նման անհամաձայնությունից որոշ ժամանակ անց, երբ մնում եմ ինքս ինձ հետ,  մտքում ուրախանում եմ տեղի ունեցած վիճաբանության համար: Համոզված եմ, որ հայր-որդի վեճերի ընթացքում եւ վեճի արդյունքում է ձեւավորվում նրանց «Ես»-ը:  Ես բազմիցս ասել եմ տղաներիս՝ պարտադիր պայման չէ, որ միշտ հավանեմ ձեր լուսանկարը, բայց միշտ կփորձեմ հասկանալ, թե այս կամ այն կադրն ինչ նպատակով եք առանձնացրել:
Մելիք Բաղդասարյանը կրտսեր որդու՝ Վահրամի հետ  Մելիք Բաղդասարյանը կրտսեր որդու՝ Վահրամի հետ

Լուսանկարը` Մ. Բաղդասարյանի արխիվից


Մեր պարագայում, բացի հայր-որդի հարաբերություններից, կա նաեւ այլ հանգամանք: Ես նրանց ղեկավարն եմ: Երբ նրանց ուղարկում եմ իրադարձություն լուսանկարելու, արդեն մոտավոր պատկերացում ունեմ, թե այնտեղ ինչ է կատարվելու եւ ինչ լուսանկար պետք է բերել: Եթե ես չեմ ստանում իմ պատկերացրած լուսանկարը, հասկանում եմ, որ ինչ-որ բան այնպես չի արվել: Դա կարող է լինել կամ միջոցառման կազմակերպիչների, կամ էլ լուսանկարչի բացթողումը՝ ուրեմն նա չի կարողացել փոխանցել իրադարձությունն իր լուսանկարներով: Այստեղ արդեն կարող է տուժել աշխատանքի որակը, ինչը ես՝ որպես ղեկավար, չեմ կարող թույլ տալ: Եվ այդ պարագայում տարբերություն չկա, թե ով է թույլ տվել սխալը՝ որդի՞դ, թե՞  մյուս աշխատակիցը: Որդիներիս համար երբեք արտոնյալ պայմաններ չեմ ստեղծում:  

Երբեմն ես իրոք ցանկանում եմ, որպեսզի նրանք աշխատեին այլ վայրում, ունենային այլ ղեկավար, որպեսզի ավելի ինքնուրույն ու վստահ դառնային իրենց մասնագիտության մեջ: Կցանկանայի երկուսի մեջ էլ տեսնել ավելի մեծ պատասխանատվություն եւ ինքնուրույնություն:

Անկախ մեր միջեւ առկա անհամաձայնություններից՝ ես վստահ եմ, որ նրանք կկարողանան պահել եւ զարգացնել «Ֆոտոլուրը»: Վստահ եմ, որ լավ կշարունակեն իմ գործը:

Հայկ Բաղդասարյան, լուսանկարիչ «Ֆոտոլուր»-ում, 29 տարեկան

«Վերջում, միեւնույն է, միշտ համաձայնվում եմ պապայի հետ»
Հայկ Բաղդասարյանը  Հայկ Բաղդասարյանը

Լուսանկարը` Հ. Բաղդասարյանի արխիվից


Դեռ փոքրուց ինձ միշտ հետաքրքրել են մեր տան տարբեր անկյուններում դրված լուսանկարչական սարքերը: Մենք անգամ խաղում էինք դրանցով, ժապավեններով: Հիշում եմ, որ տեսնում էի պապային մութ, կարմիր սենյակում աշխատելիս: 16-17 տարեկանում սկսեցի պապայի հետ գնալ նկարահանումների:

Լուսանկարչութան մեջ առաջին քայլերս անելիս բոլորն ասում էին՝ «Նայի՛ր, Մելիքի տղան ա»: Հիմա արդեն ճանաչում են նաեւ որպես Մելիքի տղա Հայկին, որն անում է իր լուսանկարները (ժպտում է - խմբ.):
Հայկ Բաղդասարյանը  Հայկ Բաղդասարյանը

Լուսանկարը` Հ. Բաղդասարյանի արխիվից


Միշտ հաշվի եմ առնում, մտածում պապայի արած նկատողությունների մասին: Միշտ ընդունում եմ իր կարծիքը, փորձում եմ ծանր չտանել անհամաձայնությունները: Բնական է, որ կարող է չհավանել իմ աշխատանքները: Ի վերջո, նա հսկայական փորձ ունի այս գործում, եւ դրանով արդեն ամեն ինչ ասված է: Ինչքան էլ չհասկանամ նրան այս կամ այն հարցում, վերջում, միեւնույն է համաձայնվում եմ իր հետ: Ես լավ հասկանում եմ, որ մենք դեռ նոր ենք սովորում ու պետք է սովորենք ամեն օր:
Հայկը եղբոր՝ Վահրամի հետ Հայկը եղբոր՝ Վահրամի հետ

Լուսանկարը` անձնական արխիվից


Մի անգամ, երբ դեռ ուսանող էի, գնացել էի Անի քաղաք: Չէի պատկերացրել քաղաքի մեծությունը, թե որքան բան կա այնտեղ նկարելու: Վերցրել էի լուսանկարչական սարքը եւ մի տասը րոպեում նկարել 25 կադր, ժապավենս սպառվել էր: Զանգեցի պապային, ասացի, որ էլ ժապավեն չունեմ: Նա բարկացավ ու պահանջեց, որ «ինչ ուզում եմ անեմ», բայց Անիից նորմալ, որակյալ նկարներ բերեմ: Երկար չարչարվելուց հետո մի կերպ նոր ժապավեն գտա: Երբ վերադարձա Երեւան եւ տպեցի լուսանկարները՝ պապան ու հորեղբայր Հերբերտը սկսեցին նայել: Մեկ էլ ասացին, թե ոչ մի հաջողված լոսանկար չկա: Շատ անհարմար էի ինձ զգում, անտրամադիր էի մի քանի օր: Չէի հավատում, որ այդքան ժապավենի մեջ մի լուսանկար անգամ լավ չի ստացվել: Մի քանի օր անց ինձ ասացին, որ «մի տխրիր, Անիի Ամենափրկիչ եկեղեցու լուսանկարը վատ չի ստացվել»: 

Վահրամ Բաղդասարյան, լուսանկարիչ «Ֆոտոլուր»-ում, 27 տարեկան

«Մինչեւ հիմա գովեստի խոսքեր անձամբ պապայից չեմ լսել»
Վահրամ Բաղդասարյանը Վահրամ Բաղդասարյանը

Լուսանկարը` անձնական արխիվից


Երբ դեռ մանկությունից ապրում ես լուսանկարիչների միջավայրում, մի տանը, որտեղ ամենուր լուսանկարչական սարքեր են, այլ աշխատանքի մասին չես էլ մտածում: Իմ պարագայում հենց այդպես է ստացվել: Լուսանկարչությունը ընտանեկան ավանդույթ է դարձել մեզ համար: Եթե լուսանկարիչ չդառնայի, երեւի կուզենայի համակարգչային խաղերի մասնագետ լինել:
Վահրամ Բաղդասարյանը աշխատելիս Վահրամ Բաղդասարյանը աշխատելիս

Լուսանկարը` անձնական արխիվից


Պապայի կարծիքը, իհարկե, շատ կարեւոր է մեզ համար: Բայց այդ կարծիքը կարող է լինել հետեւյալը՝ «լավն ա» (լուսանկարի մասին): Բայց երբեք, համենայն դեպս մինչեւ հիմա գովեստի խոսքեր անձամբ իրենից չեմ լսել: Գուցե ուրիշի մոտ կասի, բայց անձամբ մեզ չի ասի: Դա էլ գուցե չի ասում, որ մենք մեզ շատ վստահ չզգանք (Մելիք Բաղդասարյանը մեզ հետ զրույցի ժամանակ խոստովանեց, որ շատ է հավանում Վահրամի ՝ Ծիծեռնակաբարդի հուշահամալիրի անմար կրակի մոտ արված լուսանկարը – խմբ.):
Վահրամի լուսանկարը, որն արժանացել է հոր գովասանքին Վահրամի լուսանկարը, որն արժանացել է հոր գովասանքին

Լուսանկարը` Ֆոտոլուր


Ես փորձում եմ միշտ ըմբռնումով մոտենալ իր՝ թե որպես հոր, թե որպես ղեկավարի քննադատությանը: Նա մեր պապան է, ով միշտ ճիշտ է: Դրա հետ պետք է հարմարվես: Նա միշտ սովորեցնում է մեզ, միշտ ուզում է, որ ավելին իմանանք մեր գործում, ձգտենք կատարելության: Իսկ ես լուսանկարչությանը չեմ վերաբերվում որպես պարտադիր աշխատանքի, սա մի բան է, որը ես սիրում եմ: 
Վահրամը՝ եղբոր՝ Հայկի հետ Վահրամը՝ եղբոր՝ Հայկի հետ

Լուսանկարը` անձնական արխիվից


Կարծում եմ, որ պապան մեզնից միշտ ակնկալում է թարմություն, նորություն: Սակայն վստահ եմ, որ սերունդների տարբերությունը առկա է անգամ նորությունը ընկալելու հարցում:

P.S.  Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ Վահրամ Բաղդասարյանն արժանացել է Երեւանի մամուլի ակումբի՝ Ռուբեն Մանգասարյանի անվան մրցանակին՝ 2015թ. հունիսի «Էլեկտրիկ Երեւանի» ամենատպավորիչ լուսանկարի համար: Ահա այդ լուսանկարը, որը հրապարակվեց աշխարհի առաջատար ԶԼՄ-ներում:

Լուսանկարը` Վահրամ Բաղդասարյան/Ֆոտոլուր


Մելիք, Հայկ եւ Վահրամ Բաղդասարյանների հետ զրուցել է Եկատերինա Պողոսյանը




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին