Դեպի Էվերեստ. Աշխարհի հսկաներով շրջապատված - Mediamax.am

exclusive
2533 դիտում

Դեպի Էվերեստ. Աշխարհի հսկաներով շրջապատված


Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս


2023 թվականի հոկտեմբերին Հայկական աշխարհագրական նախագիծը (Armenian Geographic) կազմակերպել էր ուղեւորություն Նեպալ՝ դեպի Էվերեստի բազային ճամբար: Ճամփորդության ընթացքում Armenian Geographic-ի մենեջեր Հրաչուհի Այվազյանը Մեդիամաքսի համար նոթեր է վարել, իսկ լուսանկարել է HONOR 90 սմարթֆոնով, որն իրեն դրսեւորեց որպես հուսալի եւ դիմացկուն օգնական:

HONOR 90-ի 12 մեգապիքսելանոց լայնանկյուն սենսորի շնորհիվ կարողանում ենք ոչ միայն լայնանկյուն լուսանկարներ ստանալ, այլեւ մի քանի սանտիմետր հեռավորությունից մակրոլուսանկարներ անել։

Հոկտեմբերի 16-ին Դինգբոչեից քայլում ենք դեպի Լոբուչե (4 920 մետր):

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս


Սա մեր արշավի ամենագեղեցիկ օրն էր։ Եղանակը կատարյալ էր, իսկ մենք չորս կողմից շրջապատված էինք աշխարհի հսկաներով, որոնց «դիմագծերը» անչափ պարզ էին երեւում:

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս


Երթուղին հեշտ էր տրվում, բարձրությունն էլ իրեն գրեթե զգացնել չէր տալիս՝ մեր խումբն իրեն լավ էր զգում:

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս


Երբ հասանք Թուկլա, որտեղ շատ զբոսաշրջիկներ էին դադար առել, տեսանք, որ նրանցից շատերի մոտ վրա է հասել «լեռնային հիվանդությունը»: Հաճախ այն զարգանում է կլիմայավարժեցման պակասի պատճառով, երբ օրգանիզմը չի հասցնում ընտելանալ բարձրությանը եւ թթվածնի պակասին:

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս


Դադարից հետո բավականին կտրուկ վերելք ենք սկսում դեպի Թուկլայի լեռնանցք (Thukla Pass), որտեղ գտնվում է Everest Memorial-ը՝ նվիրված Էվերեստից չվերադարձած լեռնագնացների ու շերպաների հիշատակին։

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս


Հուշահամալիրը բաղկացած է քարե թումբերից, որոնց վրա գրված են ընդմիշտ լեռներում մնացածների անունները, երբեմն փակցված են նաեւ նրանց լուսանկարները:

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս


Լոբուչեն փոքրիկ գյուղ է, որի բնակիչների ապրուստի միակ միջոցը զբոսաշրջիկներն են:

Գյուղն իր անունը ստացել է Լոբուչե լեռան շնորհիվ, որը երկու գագաթ ունի՝ արեւելյանը (6119 մետր) եւ արեւմտյանը (6145 մետր):

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս


Պաշտոնական տվյալների համաձայն, առաջին վերելքը Լոբուչե տեղի է ունեցել միայն 1984 թվականին: Այսօր էլ լեռը բավական գրավիչ է այն լեռնագնացների համար, ում փորձը եւ ֆինանսական միջոցները բավարար չեն Էվերեստ բարձրանալու համար:

Հրաչուհի Այվազյան

Շարունակելի

Կարդացեք նաեւ Դեպի Էվերեստ. Ամեն ինչ սկսվում է նախատեսվածին հակառակ

Կարդացեք նաեւ Դեպի Էվերեստ. Նամչե Բազարն ու աշխարհի ամենաբարձր իռլանդական փաբը

Կարդացեք նաեւ Դեպի Էվերեստ. HONOR-ի օբյեկտիվը որսում է Ամա Դաբլամն ու Լհոցզեն
 
Կարդացեք նաեւ Դեպի Էվերեստ. Դինգբոչեն եւ «4410» սրճարանը
 
«Դեպի Էվերեստ» նախագծի բոլոր լուսանկարներն արվել են HONOR 90 սմարթֆոնով, որը կարող եք ձեռք բերել Vega, Team Telecom, Ucom, Zigzag, VLV centre, Vesta, Eldorado Armenia սրահներում։ HONOR 90-ի մասին կարող եք կարդալ այս հղումով:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին