Դեպի Էվերեստ. Դինգբոչեն եւ «4410» սրճարանը - Mediamax.am

exclusive
1544 դիտում

Դեպի Էվերեստ. Դինգբոչեն եւ «4410» սրճարանը


Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս

Ամա Դաբլամը
Ամա Դաբլամը

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս


2023 թվականի հոկտեմբերին Հայկական աշխարհագրական նախագիծը (Armenian Geographic) կազմակերպել էր ուղեւորություն Նեպալ՝ դեպի Էվերեստի բազային ճամբար: Ճամփորդության ընթացքում Armenian Geographic-ի մենեջեր Հրաչուհի Այվազյանը Մեդիամաքսի համար նոթեր է վարել, իսկ լուսանկարել է HONOR 90 սմարթֆոնով, որն իրեն դրսեւորեց որպես հուսալի եւ դիմացկուն օգնական:

Կարդացեք նաեւ Դեպի Էվերեստ. Ամեն ինչ սկսվում է նախատեսվածին հակառակ

Կարդացեք նաեւ Դեպի Էվերեստ. Նամչե Բազարն ու աշխարհի ամենաբարձր իռլանդական փաբը

Կարդացեք նաեւ Դեպի Էվերեստ. HONOR-ի օբյեկտիվը որսում է Ամա Դաբլամն ու Լհոցզեն

***

Հոկտեմբերի 15-ին պետք է Թենգբոչեից  ուղեւորվենք Դինգբոչե (4410 մետր): Քայլելու ենք 4-5 ժամ։ Օրը սկսեց Ամա Դաբլամի, Լհոցզեի ու, վերջապես, Էվերեստի տեսարանով։

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս


Ճանապարհին առաջին անգամ յակ տեսանք: Այս կենդանիները ապրում են 4000 մետրից բարձր։ Ճանապարհին հյուրատների վրա հաճախ տեսնում էինք «յակի պանիր» գովազդող պաստառներ։ Բայց մեր ուղեկցորդի հետ զրույցի ընթացքում պարզեցի, որ նախ յակը որձն է, իսկ էգը կոչվում է նակ: Իսկ իրականությունն այն է, որ «յակի պանիր» ներկայացվողը սովորական կովի պանիր է, որը բերվում է ցածրադիր գյուղերից։
Ամա Դաբլամը Ամա Դաբլամը

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս


Ճանապարհի ողջ ընթացքում մեզ ուղեկցում է Ամա Դաբլամը։ Այս լեռան մասին այնքան շատ ենք կարդացել ու տեսել այն լուսանկարների վրա, որ դժվար է հավատալ, որ մենք տեսնում ենք իրական Ամա Դաբլամը:

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս


Դինգբոչեն վերջին բնակավայրն է, որտեղ ապրում են շերպաները: Այն մեր երթուղու վերջին կետն է, որտեղ խորհուրդ են տալիս լողանալ՝ հետագա կետերում ե՛ւ օդի ջերմաստիճանն է ավելի ցածր լինելու, ե՛ւ թթվածնի պարունակությունը:

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս


Եթե նախկին կեցավայրերում լողանալն անվճար էր, ապա Դինգբոչեում բաղնիքից օգտվելու համար պետք է վճարել 800 ռուպի (6 դոլար): Այստեղ վճարովի են նաեւ Wi-Fi-ից օգտվելը (1000 ռուպի) եւ հեռախոսի լիցքավորումը (300 ռուպի` 1 ժամվա համար)։

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս


Ուղեկցորդները զգուշացնում են, որ 10 րոպեից ավել չլողանանք ու պատմում են, որ երկու օր առաջ Նամչե Բազարում զբոսաշրջիկ է մահացել՝ տաք ջրի տակ երկար մնալու պատճառով։

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս


Երեկոյան խմբով գնացինք «4410» կոչվող հայտնի սրճարանը, որտեղ փորձեցինք տարբեր թխվածքներ ու սուրճեր։ Դինգբոչեն բավականին մեծ ու հարմարավետ բնակավայր է ու դժվար է հավատալ, որ գտնվում ենք ավելի քան 300 մետր բարձր վայրում, քան Հայաստանի ամենաբարձր լեռան՝ Արագածի գագաթն է (4090 մետր):

Հրաչուհի Այվազյան

Շարունակելի

***

Կարդացեք նաեւ Դեպի Էվերեստ. Ամեն ինչ սկսվում է նախատեսվածին հակառակ

Կարդացեք նաեւ Դեպի Էվերեստ. Նամչե Բազարն ու աշխարհի ամենաբարձր իռլանդական փաբը

Կարդացեք նաեւ Դեպի Էվերեստ. HONOR-ի օբյեկտիվը որսում է Ամա Դաբլամն ու Լհոցզեն
 
«Դեպի Էվերեստ» նախագծի բոլոր լուսանկարներն արվել են HONOR 90 սմարթֆոնով, որը կարող եք ձեռք բերել Vega, Team Telecom, Ucom, Zigzag, VLV centre, Vesta, Eldorado Armenia սրահներում։ HONOR 90-ի մասին կարող եք կարդալ այս հղումով:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին