«Ամերիկայի ոսկե դարը նոր է սկսվում» - Mediamax.am

598 դիտում

«Ամերիկայի ոսկե դարը նոր է սկսվում»


Լուսանկարը` bwbx.io


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այսօր ելույթ է ունեցել Կոնգրեսում: Ներկայացնում ենք ելույթի թեզերից մի քանիսը:

Առաջիկա ծրագրերը

Կոնգրեսը պետք է ֆինանսավորում տրամադրի «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության առաջադեմ համակարգի ստեղծման համար, որն ամբողջությամբ կարտադրվի ԱՄՆ-ում:

Աջակցում եմ Գրենլանդիայի իրավունքին որոշելու, թե ինչպիսին պետք է լինի իր ապագան եւ կողջունեմ, եթե այն որոշի միանալ Միացյալ Նահանգներին:

ԱՄՆ-ը սկսել է վերականգնել վերահսկողությունը Պանամայի ջրանցքի նկատմամբ՝ ամերիկյան ընկերությունը պայմանագիր է կնքել ջրանցքի նավահանգիստների գնման վերաբերյալ:

ԱՄՆ-ը ամերիկյան դրոշ կծածանի Մարսի վրա «եւ դրանից շատ ավելի հեռու»:

Ամերիկայի ոսկե դարը նոր է սկսվում: Դա կլինի մի բան, որը աշխարհը երբեք չի տեսել:

«Ամերիկան վերադարձել է»

Հայրենակիցներիս ասում եմ. «Ամերիկան վերադարձել է»:

43 օրում մենք հասել ենք ավելիին, քան շատ վարչակազմեր հասել են 4 կամ 8 տարում: Եվ սա միայն սկիզբն է:

Ես փրկվեցի Տիրոջ կողմից՝ Ամերիկան կրկին հզոր դարձնելու համար: Ես համոզված եմ դրանում:

Տնտեսություն, մաքսատուրքեր

Բայդենի քաղաքականությունը ԱՄՆ-ում տնտեսական աղետի հանգեցրեց:

Մենք կբարձրացնենք ներկրվող ապրանքների սակագները: Չինաստանը, Հնդկաստանը եւ ԵՄ-ն պետք է պատրաստ լինեն ԱՄՆ մաքսատուրքերին, որոնք ուժի մեջ կմտնեն ապրիլի 2-ին:

Ուկրաինա-Ռուսաստան

Ժամանակն է վերջ տալ այդ խելագարությանը, այդ սպանություններին: Պետք է վերջ տալ այս անվերջ պատերազմին: Դրա համար անհրաժեշտ է խոսել երկու կողմերի հետ:

Նամակ եմ ստացել Զելենսկուց, որը գրում է, որ «Ուկրաինան պատրաստ է հնարավորինս արագ նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ երկարատեւ խաղաղությանը մոտեցնելու համար»:

Ստացել եմ ազդանշաններ, որ Ռուսաստանը նույնպես պատրաստ է խաղաղ բանակցությունների. արդյոք սա հրաշալի չէ՞:

Բազմազանություն եւ ներառականություն

Ցանկացած ոլորտում մասնագետներ վարձելու պայմանը պետք է լինեն մասնագիտական հմտությունները, այլ ոչ թե ռասան կամ սեռը:

Հրամանագիր եմ ստորագրել, որը ֆինանսավորումից զրկում է բոլոր հաստատություններին, որոնք զբաղվում են երեխաների սեռափոխությամբ:

Կոնգրեսը պետք է օրենք ընդունի, որն արգելում եւ քրեականացնում է երեխաների սեռափոխության վիրահատությունները:

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին