5/10/15. Սերժ Սարգսյանը՝ Իրաքում, Տիգրան Սարգսյանը՝ Բրյուսելում - Mediamax.am

exclusive
5529 դիտում

5/10/15. Սերժ Սարգսյանը՝ Իրաքում, Տիգրան Սարգսյանը՝ Բրյուսելում


Լուսանկարը` Ֆոտոլուր

Տիգրան Սարգսյանը
Տիգրան Սարգսյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

ԱԺ փոխնախագահներ Տիգրան Թորոսյանն ու Վահան Հովհաննիսյանը
ԱԺ փոխնախագահներ Տիգրան Թորոսյանն ու Վահան Հովհաննիսյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:
 
Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:
 
•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-14

Վիրավորում Իրաքում եւ այց Իրաք

Նոյեմբերի 11-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հայտնել էր, որ հայ խաղաղապահ, ավագ լեյտենանտ Գեորգի Նալբանդյանը ծանր վիրավորում էր ստացել Իրաքում՝ վիրավորի ոտքը ստիպված էին անդամահատել:

Ականը պայթել էր բազմազգ ռազմական շարասյան մշտական տեղակայման վայր վերադառնալու ժամանակ:

Նոյեմբերի 13-ին Երեւանում ԱՄՆ դեսպանությունը «խորը մտահոգություն» էր հայտնել Իրաքում հայ խաղաղապահի ծանր վիրավորման կապակցությամբ։ Դեսպանության հայտարարության մեջ նշվում էր, որ «Իրաքում հայկական զորախումբը չափազանց կարեւոր, սակայն նաեւ վտանգավոր աշխատանք է կատարում՝ հանուն այդ երկրում խաղաղության եւ ժողովրդավարության հաստատման»։

ԱԺ փոխնախագահներ Տիգրան Թորոսյանն ու Վահան Հովհաննիսյանը ԱԺ փոխնախագահներ Տիգրան Թորոսյանն ու Վահան Հովհաննիսյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր


Նոյեմբերի 13-ին Իրաք էր մեկնել պաշտպանության նախարար, Հայաստանի նախագահին առընթեր անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանը։ Այցի նախօրեին նախարարը հայտնել էր, որ պաշտպանության նախարարությունը դիմել է Ազգային Ժողով՝ Իրաքում հայ խաղաղապահների գտնվելու ժամկետը երկարացնելու առաջարկով։

Գործողությունների ծրագիր

Նոյեմբերի 14-ին Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը եւ ԵՄ-ում նախագահող Ֆինլանդիայի արտաքին առեւտրի եւ զարգացման նախարար Պաոլա Լեհտոմակին Բրյուսելում ստորագրել էին Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի Գործողությունների ծրագիրը։

Պաոլա Լեհտոմակին բարձր էր գնահատել Հայաստանի եւ ԵՄ ներկայացուցիչների կողմից համատեղ մշակված Ծրագիրը՝ հայտարարելով փաստաթղթի իրագործումը սկսելու Եվրամիության պատրաստակամության մասին։

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-14

Վիճակը պահանջում է «արմատական փոփոխություններ»

Նոյեմբերի 8-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել էր, որ «մեր ներկա վիճակը հստակորեն պահանջում է արմատական փոփոխություններ եւ համարձակ նախաձեռնություններ»։

Ելույթ ունենալով Բրյուսելում Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական ասամբլեայի նիստին, վարչապետն ասել էր.
Տիգրան Սարգսյանը Տիգրան Սարգսյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր


«Հայաստանը շատ հաստատակամ է այս ճանապարհի վրա։ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ, Հայաստանը քաղաքական կամք ունի` արագացնելու բարեփոխումների գործընթացը»: Նա ընդունել է, որ «ներկայում Հայաստանում կա ճեղքվածք` հայտարարագրված արժեքների եւ իրականության միջեւ»։
«Չնայած, որ մենք Եվրոպային ավելի շատ մոտ արժեքներ եւ ավանդույթներ ունենք, Օսմանյան կայսրության եւ Խորհրդային Միության  հարյուրամյակների ժառանգությունը հիմնարար կերպով ձեւավորել է մեր հասարակական վարքականոնները։ Սակայն մենք հավատում ենք, որ ժողովրդավարական բարեփոխումները վարքագծի փոփոխման ներուժ ունեն»:

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-14

Սարյանի վերաբացված տուն-թանգարանը

Նոյեմբերի 8-ին, ավելի քան երեք տարվա վերանորոգումից հետո, Երևանում վերաբացվել էր գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը։

Լուսանկարը` Ֆոտոլուր


Հիմնանորոգման ծրագրի շրջանակներում ամրացվել էին շենքի հիմքերը, կրող պատերը, կառուցվել էր միջոցառումների համար նախատեսված առանձին դահլիճով լրացուցիչ չորրորդ հարկը:

Արա Թադեւոսյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին