Մի քանի օրից կավարտվեն Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի ետնամասում գտնվող բարձրահարկ շենքի պատին խճանկարի տեղադրման աշխատանքները:
Ինչպես Մեդիամաքս-ի հետ զրույցում ասել է խճանկարի հեղինակ նկարիչ Լուսինե Մոսոյանը, 16-հարկանի բնակելի շենքի պատի խճանկարում պատկերված են հանդիսատեսի դեմքեր:
«Խճանկարի համար օգտագործել եմ պաստելային գույներ: Հանդիսատեսը բարձունքից «հետեւելու է» թատրոնի գործունեությանը», - ասել է հեղինակը:
Ավելի վաղ, Տիկնիկային թատրոնի շենքի ճակատային մասում գլազուրապատ կերամիկական «փազլներից» հավաքվել էր հայկական հեքիաթների սյուժեներից բաղկացած խճանկար:
Ծրագիրն իրականացվում է Երեւանի քաղաքապետարանի եւ ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի աջակցությամբ` «Գեղեցիկ Երեւան» նախագծի շրջանակներում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: