Երեւան: Մեդիամաքս: Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը տեղեկացնում է, որ ՀՀ առողջապահության նախարարության առաջարկով, կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով, աշխատանքային սահմանափակումներ կգործեն:
- Մարտի 17-ից կփակվի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքում (Արգիշտի 1) գործող «Մեկ պատուհան» գրասենյակը։
- Քաղաքացիների դիմումների ընդունումը կկազմակերպվի Երեւանի քաղաքապետարանի Բյուզանդի 1/3 հասցեում գործող մասնաշենքում։
- Կդադարեցվեն քաղաքացիների ընդունելությունները ստորաբաժանման ղեկավարների եւ վարչական շրջանների աշխատակիցների կողմից։
- Կչեղարկվի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակիցների մասնակցությունը ցանկացած բնույթի հավաքներին, նիստերին, միջոցառումներին, բացառությամբ այն դեպքերի, եթե դրանք անցկացվում են հեռակա կարգով։
- Վարչական իրավախախտման վերաբերյալ գործերով հարուցված վարչական վարույթի լսումները հետաձգվում են։
- Դիմումների համար կգործի առցանց հարթակը:
Քաղաքացիները Երեւանի քաղաքապետարանում, ինչպես նաեւ բոլոր վարչական շրջաններում գործող թեժ գծերին կարող են ծանոթանալ այս հղումով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: