Օպերայի սրճարանների որոշ հատվածներ կապամոնտաժվեն - Mediamax.am

4327 դիտում

Օպերայի սրճարանների որոշ հատվածներ կապամոնտաժվեն


Լուսանկարը` wikimedia.org


Երեւան: Մեդիամաքս: Ազատության հրապարակին հարող տարածքում սրճարանային բիզնես ծավալած տնտեսվարողները քաղաքապետարանից ծանուցում են ստացել վարձակալության իրավունքով տնօրինվող հողամասերի մի մասից հրաժարվելու մասին:

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

 

Նրա խոսքով՝ տվյալ հատվածները հանդիսանում են քաղաքի սեփականությունը։ 

 

Քաղաքապետի որոշմամբ՝ այդ տարածքներն ազատելուց եւ դրանք բետոնյա ծածկույթներից մաքրելուց հետո քաղաքապետարանը կանաչապատելու է տվյալ հատվածները գարնան սկզբից:

 

Սրճարաններն ապամոնտաժվելու են ոչ ամբողջությամբ, այլ տարածքների միայն այն հատվածները, որոնք տեղակայված են կանաչապատման ենթակա տարածքում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին