Փաշինյան․ Երեւանի ավագանու ընտրությունները պետք է բացառիկ լինեն - Mediamax.am

13201 դիտում

Փաշինյան․ Երեւանի ավագանու ընտրությունները պետք է բացառիկ լինեն


Լուսանկարը` Վիքիպեդիա


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել Երեւանի ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու եւ արտահերթ ընտրություններ նշանակելու ու անցկացնելու վերաբերյալ որոշման նախագծին։

Ընտրությունների օրը կհայտարարի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ որոշման հրապարակումից հետո 30-40-օրյա ժամկետում։

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Երեւանի ընտրությունները պետք է լինեն բացառիկ՝ օրինականության, թափանցիկության եւ արդարության առումով։ 

 

«Սա մեր կառավարության օրոք տեղի ունենալիք առաջին այս ծավալի ընտրություններն են, եւ մեզ համար առաջնահերթ խնդիր է դրանց ազատությունը, ժողովրդավարությունը եւ օրինականությունը ապահովելը»,- ասել է վարչապետը։

 

Նրա խոսքով, այս ընտրություններում ընտրակաշառքի որեւէ դեպք չպետք է գրանցվի, իսկ ընտրակաշառքի փորձ անող որեւէ անձ չպետք է մնա առանց պատասխանատվության։

 

«ՀՀ քաղաքացիների կամքի վրա որեւէ ապօրինի ազդեցությունը պետք է բացառվի։ Հույս ունեմ՝ որեւէ մեկը չի տրվի իր բախտը փորձելու գայթակղությանը»,-հայտարարել է կառավարության ղեկավարը։ 

 

Մեդիամաքսը հիշեցնում  է, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել հուլիսի 9-ին,  իսկ հուլիսի 16-ին Երեւանի ավագանին նոր քաղաքապետ չի ընտրել: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին