Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ կառավարության արդյունավետության վարչության (DOGE) ղեկավար Իլոն Մասկը կոչ է արել փակել ԱՄՆ իշխանությունների կողմից ֆինանսավորվող «Ամերիկայի Ձայն» եւ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը։
«Այո՛, փակե՛ք դրանք!
1. Եվրոպան արդեն ազատ է (եթե չհաշվենք խեղդող բյուրոկրատիան)։ Այդպես չէ՞։
2. Այլևս ոչ ոք չի լսում նրանց։
3. Դրանք բոլորը խելագար ձախ ծայրահեղականներ են, որոնք խոսում են իրենք իրենց հետ՝ հարկատուների գումարներից տարեկան մեկ միլիարդ դոլար այրելով»,- գրել է նա X սոցիալական ցանցում։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի հատուկ հանձնարարություններով բանագնաց Ռիչարդ Գրենելը մեղադրել էր այս ռադիոկայաններին «ծայրահեղ ձախակողմյան օրակարգի» առաջմղման մեջ եև հարց էր տվել, թե արդյո՞ք չի եկել այս «անցյալի մնացուկները» փակելու ժամանակը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: