Իրանում չեն մեկնաբանում իրենց դեսպանի եւ Իլոն Մասկի հանդիպման մասին լուրը - Mediamax.am

4077 դիտում

Իրանում չեն մեկնաբանում իրենց դեսպանի եւ Իլոն Մասկի հանդիպման մասին լուրը


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը չի մեկնաբանում The New York Times-ի հրապարակումն այն մասին, որ գործարար Իլոն Մասքը եւ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին քննարկել են Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ լարվածությունը նվազեցնելու ուղիները:

«Մեկնաբանություններ չունենք», - ասել է դիվանագիտական առաքելության ներկայացուցիչը ՏԱՍՍ-ին։

 

The New York Times գրել է, որ հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 11-ին Նյու Յորքում եւ տեւել է մեկ ժամից ավել։ Թերթի զրուցակիցներն ասել են, որ հանդիպման փաստը «լավ նորություն» են համարում։

 

Ավելի վաղ The Wall Street Journal-ը գրել էր, որ Վաշինգտոնը եւ Թեհրանը կարող են համաձայնության գալ Դոնալդ Թրամփի երկրորդ նախագահական ժամկետի ընթացքում՝ չնայած «փոխադարձ թշնամությանը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին