Պուտինն ու Էրդողանը կշարունակեն «սերտ գործակցությունը» - Mediamax.am

1403 դիտում

Պուտինն ու Էրդողանը կշարունակեն «սերտ գործակցությունը»


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Թուրքական կողմի նախաձեռնությամբ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ։

«Թուրքիայի ղեկավարը ջերմորեն շնորհավորել է Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ եւ մաղթել նորանոր հաջողություններ պետական գործունեության մեջ՝ ի շահ Ռուսաստանի ժողովրդի։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել սերտ գործակցությունը՝ ի շահ ռուս-թուրքական բազմաշերտ հարաբերությունների զարգացման։ Քննարկվել են միջազգային կայունության եւ անվտանգության ամրապնդման հարցեր, այդ թվում՝ սեւծովյան տարածաշրջանում»,- ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին