Ադրբեջանը Ուկրաինային օգնության նոր փաթեթ կհատկացնի - Mediamax.am

Փետրվար 12, 2026
5844 դիտում

Ադրբեջանը Ուկրաինային օգնության նոր փաթեթ կհատկացնի


Լուսանկարը` https://jam-news.net/


Երեւան։ Մեդիամաքս։ Ադրբեջանը Ուկրաինային օգնության նոր փաթեթ կհատկացնի:

РБК-ն հայտնում է, որ Ուկրաինայի ներքին գործերի փոնախարար Բոհդան Դրապյատիի հետ հանդիպմանը Կիեւում Ադրբեջանի դեսպան Սեյմուր Մարդալիեւը նշել է, որ Ադրբեջանը ականազերծման դասընթացներ կանցկացնի ուկրաինացի մասնագետների համար, ինչպես նաեւ ականազերծման մեքենա կտրամադրի։

 

Սեյմուր Մարդալիեւը ասել է, որ Ադրբեջանը նաեւ օգնություն կտրամադրի ուկրաինացի երեխաների եւ զինվորականների բժշկական եւ հոգեբանական վերականգնման համար, էներգետիկ եւ հետպատերազմական վերականգնման ոլորտներում։

 

«Մեր համագործակցության համար ընտրել ենք Իրպեն քաղաքը»,- ասել է Ադրբեջանի դեսպանը։




Մեր ընտրանին