Իրաքյան Քրդստանի ղեկավարը բանակցություններ է վարել Բաքվում - Mediamax.am

2968 դիտում

Իրաքյան Քրդստանի ղեկավարը բանակցություններ է վարել Բաքվում


Լուսանկարը` https://azertag.az/


Երեւան։ Մեդիամաքս։ Իրաքյան Քրդստանի տարածաշրջանային կառավարության ղեկավար Նեչիրվան Բարզանին այսօր Բաքվում բանակցություններ է վարել Ադրբեջանի նախագահի Իլհամ Ալիեւի հետ։

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Ալիեւն ու Բարզանին քննարկել են առեւտրատնտեսական հարաբերությունների, էներգետիկ ոլորտում համագործակցության, զբոսաշրջության հնարավորությունների ընդլայնման հարցեր։

 

Քննարկվել է նաեւ Բաքու-Էրբիլ ուղիղ չվերթների բացման հարցը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին