Պուտին. «Ադրբեջանը արժանի միջազգային հեղինակություն է վաստակել» - Mediamax.am

2912 դիտում

Պուտին. «Ադրբեջանը արժանի միջազգային հեղինակություն է վաստակել»


Լուսանկարը` REUTERS


Երեւան։ Մեդիամաքս։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ «Ադրբեջանը արժանի հեղինակություն է վաստակել համաշխարհային ասպարեզում եւ ակտիվ դեր է խաղում միջազգային օրակարգի բազմաթիվ արդիական խնդիրների լուծման գործում»։

Անկախության օրվա կապակցությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին ուղղված շնորհավորական ուղերձում Պուտինը նշել է, որ Ադրբեջանը «մեծ հաջողությունների է հասել սոցիալական եւ տնտեսական ոլորտներում»։

 

«Ադրբեջանը արժանի հեղինակություն է վաստակել համաշխարհային ասպարեզում եւ ակտիվ դեր է խաղում միջազգային օրակարգի բազմաթիվ արդիական խնդիրների լուծման գործում։ Ռուս-ադրբեջանական հարաբերությունները բարձրացել են դաշնակցային փոխգործակցության մակարդակի, կառուցողական երկկողմ համագործակցությունը դինամիկ զարգանում է տարբեր ոլորտներում։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կապահովենք գործընկերության ողջ շրջանակի հետագա զարգացումը` ի շահ մեր բարեկամ ժողովուրդների», - ասել է Ռուսաստանի նախագահը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին