Ալիեւը Ֆրանսիային կոչ է արել ներողություն խնդրել «ցեղասպանության» համար - Mediamax.am

3428 դիտում

Ալիեւը Ֆրանսիային կոչ է արել ներողություն խնդրել «ցեղասպանության» համար


Լուսանկարը` trend.az


Երեւան։ Մեդիամաքս։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր Ֆրանսիային կոչ է արել ընդունել պատասխանատվությունը «արյունալի հանցագործությունների համար» եւ ներողություն խնդրել։

Ելույթ ունենալով Բաքվում՝ Չմիացած երկրների շարժման COVID-19-ի դեմ պայքարի  կոնտակտային խմբի գագաթնաժողովում, Ալիեւը, մասնավորապես, ասել է, որ Ֆրանսիայի կողմից Եվրոպայից դուրս կառավարվող տարածքները «ֆրանսիական գաղութային կայսրության նողկալի մնացորդներն են»։

 

«Մենք նաեւ կոչ ենք անում Ֆրանսիային ընդունել պատասխանատվությունը Աֆրիկայում, Հարավարևելյան Ասիայում եւ այլ վայրերում իր գաղութային անցյալի եւ արյունալի գաղութային հանցագործությունների ու ցեղասպանության համար եւ ներողություն խնդրել»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին