Արշակի երազանքը, որ սկսվեց Արցախից, անցավ պատերազմով ու հասավ Լոռի - Mediamax.am

exclusive
11603 դիտում

Արշակի երազանքը, որ սկսվեց Արցախից, անցավ պատերազմով ու հասավ Լոռի


Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Օգոստոսին, երբ Լոռու չքնաղ բնությունը վայելելով, Արշակը քանդված ճանապարհով հասավ Քարինջ, ակամա հիշեց, որ մեկ տարի առաջ նույն զգացողություններով գնում էր Արցախի Միջնավան համայնք։ Մեքենայի ակը վնասվել էր, 15 րոպեի ճանապարհը հաղթահարել էր 2 ժամում ու քարտեզի օգնությամբ ուշ երեկոյան հասել էր Միջնավան. հարեւանները, ուսուցիչները, աշակերտները հավաքված իրեն էին սպասում։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

«Այնքան սեր կար, ժպիտով ընդունեցին, տունը մաքրեցին, տեղավորեցին իրերս»։

 

Արշակ Պողոսյանն Արցախ էր տեղափոխվել 2020-ի սեպտեմբերին՝ Քաշաթաղի շրջանի Միջնավան քաղաքում հայոց լեզու եւ գրականություն դասավանդելու։ Մասնագիտությամբ բանասեր է, մանկավարժ, բայց աշխատում էր սպասարկման ոլորտում։ Երբ որոշեց աշխատանքը թողնել ու զբաղվել նրանով, ինչը իրոք, սիրում է, երկար չմտածեց։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

«Սիրած գործով զբաղվելու առաջին պայմանը երեխաներն են։ Էլ որտե՞ղ կարող ես երեխաների հետ ամեն օր շփվել, եթե ոչ դպրոցում։ Ո՞վ կտա այդ հնարավորությունը. իհարկե, «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը։ Ուզում էի իմ երկու տարվա արածի մեջ ավելի շատ իմաստ դնել, ներքուստ ինձ ավելի բավարարված զգալ։ Մտածում էի, որ Արցախը լավագույն վայրն է այդ նպատակին հասնելու համար։

 

Ամեն պահը հիշում եմ՝ ինչպես դիմեցի ծրագրին, նամակ գրեցի, ինչպես էի ամեն օր փոստարկղս ստուգում՝ հո բաց չե՞մ թողել պատասխանը, ինչպես ամեն նամակը կարդալուց սիրտս թրթռում էր, ու էդպես մինչեւ օրս»։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Վերաբնակեցված Միջնավանը մոտ 70 աշակերտ ուներ։ Արշակը նրանց հասցրեց դասավանդել երկու շաբաթ։ Շատերի հետ բարեկամացել էր, մի քանի ընտանիքի հետ մտերմացել։ «Ամեն ինչ այնքան հիանալի էր»,- ասում է։

 

Սեպտեմբերի 27-ին Հադրութում դասավանդող մի ուսուցչից իմացավ պատերազմի մասին, հետո սկսվեց տղամարդկանց հավաքագրումը։ Արշակը միացավ կամավորների ջոկատին։ Ջաբրայիլ, Հադրութ, Կարմիր Շուկա... Մոտ 20 օր անց վերադարձան Միջնավան, որտեղ մնալն արդեն վտանգավոր էր։     1-2 օր հետո  քաղաքը բռնագրավեցին։ Արշակը փորձում է չհիշել անցածը։ Եթե մտքով վերադառնում է, ապա մինչեւ սեպտեմբերի 27-ի Արցախ։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

«Ես էնտեղ իմ աշակերտներին եմ թողել, էն սերը, որ հասցրել էի ստանալ ու տալ, շատ անգին է։ Երեխաներին եմ շատ կարոտել։ Երեխա ասելով՝ կարելի է հասկանալ ամբողջ քաղաքը, որովհետեւ իրենք էին Միջնավանի ապագան։ Նյութական ամեն ինչ մոռացվում է. նյութականը նրա համար է, որ ձեռք բերես, կորցնես, բայց շատ բաներ բաց են մնում։ Մտածում եմ, որ թեկուզ այդ 14 օրերի ընթացքում կարող էի ավելի շատ բան տալ, քան տվել եմ։ Երեւի այդ զգացողությունն ինձ միշտ կուղեկցի»։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Հայաստան վերադառնալուց հետո Արշակը միացավ  «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի նոր նախաձեռնությանը՝ «Արտակարգ իրավիճակում կրթություն»։ Պատերազմի ընթացքում եւ դրան հաջորդած ամիսներին Ուսուցիչ-առաջնորդներն աշխատում էին տարհանված և Հայաստանում վերաբնակեցված արցախցի երեխաների հետ, օգնում էին դասերին, խմբակներ և տարբեր ծրագրեր իրականացնում։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

2021թ. սեպտեմբերից Արշակը նորից դասավանդում է, բայց արդեն Լոռու մարզի Քարինջ գյուղում։ Ասում է՝ ինչպես Արցախում, այստեղ էլ բախտը բերել է. հյուրասեր, ջերմ, բաց մարդկանց է հանդիպել։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Քարինջի դպրոցում «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը հիմնադրման առաջին օրից է՝ 2015 թվականից։ Դրսից եկած ուսուցիչները ոչ միայն առարկայական բացն են լրացնում, այլեւ՝ նոր շունչ են բերում։ Արշակն ասում է, որ Ուսուցիչ-առաջնորդի համար ամենակարեւորը հասկանալն է՝ որն է նպատակը, ինչ է ցանկանում անել երկու տարում։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

«Եթե եկել ես հայոց լեզու եւ գրականության դասավանդելու, պիտի առավելագույն գիտելիք տաս աշակերտներիդ նախ առարկայական մակարդակում։ Եթե կարողանաս մարդկային որակներ փոխանցել՝ հայրենասիրություն, հողը սիրելու դժվար կարողությունը սերմանել, մեկ քայլ ավել կլինի։ Ամենակարեւորը՝ պիտի սեր տաս ու նույնը կստանաս ի պատասխան, ու դրանով ամեն ինչ կկառուցվի։ Բարդ ու լավ հարց է, որ պետք է ամեն օր ինքդ քեզ տաս՝ ինչի՞ համար եմ այստեղ, ի՞նչ կարող եմ անել, ի՞նչ չեմ արել»։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Մի քանի ամսվա իր փորձառությամբ Արշակը հասկացել է, որ մանկավարժության մեջ քարացած կանոններ չկան, ուսուցչից շատ բան է կախված։ Իրենից լավ ո՞վ կարող է ճանաչել աշակերտին ու գտնել լավագույն մոտեցումը։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Հայոց լեզու ու գրականություն դասավանդելուց բացի՝ Արշակը նաեւ շախմատի խմբակ է բացել։ «Կարելի է կոտրել կարծրատիպն ու դառնալ բանասեր-շախմատիստ»։ Ասում է՝ այս հարցում էլ բախտը բերել է. աշակերտների մեծ մասը հետաքրքրված է շախմատով։ Որոշել է այդ հետաքրքրությունը նպատակ դարձնել։ Գարնանը Քարինջում շախմատի համայնքային մրցույթ է լինելու, հաղթողները մարզային փուլին են մասնակցելու։ Աշակերտների հետ որոշել են ակտիվ պարապել, փորձ ձեռք բերել ու մասնակցել մրցույթին՝ հաղթելու նպատակով։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Չնայած դիրքի ու անբարեկարգ ճանապարհների պատճառով Քարինջը մի քիչ մեկուսացած է, բայց գյուղի երիտասարդները նորարարական փոփոխութունների համար բաց են։ Արշակն ու 11-րդ դասարանի աշակերտները նախագիծ են մշակել՝ «Քարինջ փոդքասթ»։ Քանի որ Թումանյան խոշորացված համայնքում չկան երիտասարդական ակումբներ, լրատվամիջոցներ, որոշել են իրենց համայնքը ներկայացնել՝ ամսական թողարկելով 3 փոդքասթ՝ սպորտային, բնապահպանական եւ մշակութային թեմաներով։ Մեկ տարի անց նախատեսում են պատմել նաեւ հարեւան համայնքների մասին։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Արշակն ասում է, որ երկրի հիմքը գյուղն ու գյուղացին են, գյուղի դպրոցում սովորող աշակերտը, ու հենց նրանց է պետք ուշադրության կենտրոնում պահել։ Ինքը նոր միջավայրին հարմարվելու խնդիր չի ունեցել. կարեւորն ալարկոտություն չցուցաբերելն է։ Անգամ կերակուր պատրաստելը, որ բանակից մնացած հաճելի սովորություն է, Քարինջում պետք չի գալիս։ Դասերից հետո մինչեւ ուշ երեկո մաթեմատիկայի ուսուցչուհու տանն է անցկացնում։

 

«Սիրում եմ դրսից եկած էրեխեքի հետ ընկերություն անել, բայց որ գնում են, տունը դատարկվում է»,-ասում է Մարինե Պողոսյանը, որը մոտ 30 տարի դասավանդում է Քարինջի դպրոցում։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Արշակին գյուղի կյանքը դուր է գալիս։ Գտել է այն, ինչ փնտրում էր։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

«Ամեն օր առավոտյան 7-ից արթնանում ու սպասում եմ, որ 15 րոպե շուտ հասնեմ դպրոց, աշակերտներիս հանդիպեմ։ Բախտավորություն է, լիքը սեր։ Մարդ ուրիշ ոչ մի տեղ էդքան սեր չի ստանում։ Իհարկե, մի քիչ էգոիստական է հնչում, բայց թող այդպես լինի, իր սիրո բավարարվածության համար մարդ թող մտնի դպրոց, որովհետեւ նախեւառաջ պիտի տա, որ ստանա։ Չգիտեմ՝ ուրիշ էլ ի՞նչ է պետք էս կյանքում»։

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները՝ Վաղինակ Ղազարյանի (հատուկ Մեդիամաքսի համար)

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին