Ընկեր Մարիկյանը, ով սովորեցնում է չվախենալ ու շատ սիրել - Mediamax.am

exclusive
21378 դիտում

Ընկեր Մարիկյանը, ով սովորեցնում է չվախենալ ու շատ սիրել


Մարիամ Մարիկյանն իր աշակերտների հետ
Մարիամ Մարիկյանն իր աշակերտների հետ

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Մարիամ Մարիկյանը
Մարիամ Մարիկյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Մարիամ Մարիկյանը
Մարիամ Մարիկյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Մարիամ Մարիկյանը
Մարիամ Մարիկյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Մարիամ Մարիկյանը
Մարիամ Մարիկյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Մարիամը՝ Հայկազ ու Համեստ Վարդանյանների հետ
Մարիամը՝ Հայկազ ու Համեստ Վարդանյանների հետ

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը երկամյա առաջնորդության զարգացման ծրագիր է` լավագույն երիտասարդ մասնագետների համար, որոնք տիրապետում են հայերենին եւ ցանկանում են փոխել ոչ միայն իրենց, այլեւ Հայաստանում ապրող երեխաների կյանքը: Վերապատրաստվելով Ամառային ինստիտուտում, որը հինգշաբաթյա ինտենսիվ ծրագիր է, ու համապատասխան հմտություններ ձեռք բերելով՝ նրանք երկու տարով տեղափոխվում են Հայաստանի այն համայնքներ, որտեղ մանկավարժների կարիք կա: Երիտասարդ մասնագետները ոչ միայն նպաստում են երեխաների անհատական զարգացմանը եւ ակադեմիական գիտելիքների աճին, այլեւ՝ համայնքների զարգացմանը՝ ծավալելով արտադասարանական եւ համայնքային զարգացման գործունեություն:

 

Ովքե՞ր են այդ երիտասարդները, որոնք չեն վախենում փոփոխություններից ու դժվարություններից, որոնք թողել են բարեկեցիկ ու հարմարավետ կյանքը՝ հանուն նպատակի՝ ոգեշնչել երեխաներին, բացահայտել նրանց կարողություններն ու տաղանդները, օգնել իրականացնել երազանքները:

 

Մեդիամաքսը եւ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ շարունակում են ներկայացնել ծրագրի մասնակիցներին եւ նրանց աշակերտներին:

 

Մարիամ Մարիկյանին ճանաչողները գիտեին՝ երեք մասնագիտությամբ նա երբեք չի զբաղվի՝ բժշկի, ուսուցչի եւ փաստաբանի: Երիտասարդ աստվածաբանը համոզված է, որ այս երեքը մարդկանց կյանքեր են փոխում ու այդ պատճառով պատասխանատվությունն ահռելի է:

 

Բայց աշակերտների, մանկատան ու առողջական խնդիրներ ունեցող երեխաների հետ կամավորական աշխատանքը Մարիամին ստիպեց վերանայել իր ընթացքը: «Ցանկացա տեսնել իմ մեջ էն մարդուն, որին կցանկանայի տեսնել, երբ ես էի աշակերտ»:

 

«Դասավանդի´ր, Հայաստան» ծրագրի մեկնարկից Մարիամը ոգեւորությամբ հետեւում էր այն երիտասարդներին, որոնք փոխում են երեխաների կյանքը, օգնում հավատալ ու հասնել նպատակներին: 3-րդ տարում Մարիամը հաղթեց ինքն իրեն ու իր վախերը: Սկսեց լրացնել հայտադիմումը, բայց կիսատ թողեց. Պեկինի համալսարանից նամակ ստացավ՝ ընդունվել է կրոնի եւ փիլիսոփայության ֆակուլտետ: Պայմանագրում որոշ կետերի հետ համաձայն չէր, հրաժարվեց: Հետո ստացավ Օքսֆորդի համալսարան ընդունվելու լուրը, բայց ուսման վճարի պատճառով սրանից էլ հրաժարվեց: Փոքրիկ փորձությունները համոզեցին Մարիամին՝ ճիշտ ճանապարհով է գնում, ու շարունակեց լրացնել կիսատ թողած հայտադիմումը:

Մարիամ Մարիկյանը Մարիամ Մարիկյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

«Հասկացա, որ սա է ճիշտը, որովհետեւ եթե ես ուզում եմ Օքսֆորդում սովորել, մի օր կհասնեմ դրան՝ լինի 25 կամ 30 տարեկանում»:

 

Մարիամը Լոռու մարզի Գյուլագարակ համայնքից է: Երբ ինքը, քույրն ու եղբայրը դարձան ուսանող, ընտանիքը տեղափոխվեց Երեւան: Գյուղական դպրոցի խնդիրներն ու առավելությունները լավ գիտի եւ երեւանյան դպրոցում աշխատելու հնարավորությունից օգտվելու փոխարեն հիմա Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր համայնքում է:

Մարիամ Մարիկյանը Մարիամ Մարիկյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Առաջին անգամ Ներքին Կարմիրաղբյուրում Մարիամը եղել է մի քանի տարի առաջ: Ընկերների հետ երեխաներին մանկական Աստվածաշնչին ծանոթացնելու ծրագիր էին իրականացնում:

 

Մարիամի ծնողներն Արցախյան շարժման մասնակիցներ են, մայրը որպես բուժքույր կամավորել է Գորիսում: Սահմանային իրավիճակի մասին լուրերին ընտանիքում հիմա ավելի մեծ անհանգստությամբ են արձագանքում: «Մաման մեկ ասում է՝ ինչի՞ գնացիր, հետո էլ՝ լավ արեցիր, որ գնացիր: Եղբայրս հունվարին վերադարձավ բանակից, ես օգոստոսին եկա էստեղ: Մաման ասում է՝ հիմա քեզ եմ բանակ ուղարկում: Եղբորդ ժամանակ էդքան չեմ մտածել, ինչքան հիմա՝ քո մասին»:

Մարիամ Մարիկյանը Մարիամ Մարիկյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Ներքին Կարմիրաղբյուրից Ադրբեջանի դիրքեր ուղիղ գծով հազիվ 1 կմ լինի: Գյուղում նույնիսկ փոքրերը հստակ գիտեն՝ որ բարձունքը ումն է, որտեղ են կանգնած հայ դիրքապահները, որտեղից է գալիս վտանգը, որտեղ թաքնվել, երբ լսվում են կրակոցները: 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Դպրոցն ու մանկապարտեզն ուղիղ նշանառության տակ են, երկուսում էլ ապաստարան ունեն: Դպրոցի որոշ հատվածներում մեծ պատուհանները փակել են, դարձրել օդանցքի չափ: Վտանգը նվազեցնելու համար պաշտպանական պատ են կառուցել, պատի երկայնքով ծառեր տնկել: Գյուղում բարձր ծառեր կան բոլոր բակերում:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

«Դասերի երկրորդ օրը մենակ էի տուն գնում: 4-րդ դասարանի Արտյոմը որոշեց ինձ ուղեկցել: Ասաց՝ Ձեզ բան ունեմ ցույց տալու: Ու իր պուճուրիկ մատիկով սկսեց ցույց տալ՝ սա իրենք են, սա մեր պոստն է, տղեքը էնտեղից կրակում են: Ասում եմ՝ բայց ծառեր կան, ծառերը պահում են: Պատասխանում է՝ ընկե´ր Մարիկյան, որ տերեւաթափ լինի, էդ էլ չի պահելու, բայց օր կգա, դա էլ չի երեւա: Հարցնում եմ՝ ի՞նչը: Ասում է՝ օրը կգա, կտեսնեք: Մոտ 10 օր է անցնում, էստեղ մառախուղ է, հայացք եմ գցում, դիրքերը չեն երեւում: Մտա դպրոց, Արտյոմն ասում է՝ ընկե´ր Մարիկյան, չէ՞ր երեւում, չէ՞»: 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Աշակերտների թվի մասին հարցից տնօրեն Նառա Պապյանը պայծառանում է. «Անցյալ տարի 74-ն էին, այս տարի՝ 79. աճ ունենք»:

 

Մարիամը Հայ եկեղեցու պատմություն է դասավանդում: Դասաժամերը թեեւ քիչ են, բայց ընկեր Մարիկյանին միշտ կարելի է հանդիպել դպրոցում. ազգային երգ ու պարի, անգլերենի խմբակներ է վարում, «Բանալի» քննարկման ակումբ է հիմնել:

 

Մարիամը համայնքի հարազատն է դարձել: Գործընկերների, աշակերտների ու համագյուղացիների հետ շփումն այնքան բնական ու անկեղծ է, որ դժվար է հավատալ՝ ընդամենը 3 ամիս է այստեղ: Այս հարցում Մարիամին օգնել է երկրորդ «ընտանիքը»: Մարիամն ապրում է Հայկազ ու Համեստ Վարդանյանների տանը, նրանց աղջկա՝ Նարինեի սենյակում: «Դասավանդի´ր, Հայաստան» ծրագրով Նարինեն օգոստոսին տեղափոխվել է մեկ այլ հեռավոր գյուղ:

Մարիամը՝ Հայկազ ու Համեստ Վարդանյանների հետ Մարիամը՝ Հայկազ ու Համեստ Վարդանյանների հետ

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

«Հայկազ ձյաձի եւ Համեստ մարեի հետ ապրելու շնորհիվ արագ ինտեգրվեցի գյուղին, բոլոր խնդիրները միանգամից չթափվեցին գլխիս: Փորձում ենք կենցաղային խնդիրները կիսել: Մաման Երեւանից զանգում, հարցնում է՝ ո՞նց են տնեցիք: Ես արդեն երկու տուն ունեմ: Գործից մտնում եմ տուն, առաջին հարցը՝ ի՞նչ կա, ընկեր Մարիկյան»:

Մարիամ Մարիկյանը Մարիամ Մարիկյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Մարիամն այս ընտանիքում արդեն «մեր աղջիկն» է: Ասում է՝ քնիս մեջ հազում էի, տնեցիներն արթնացան, կաթ տաքացրին, որ խմեմ: Հայկազ Վարդանյանն ասում է՝ օղի քաշել է սովորեցրել: Մարիամը ծիծաղում է՝ 5 րոպեն մեկ փայտ պիտի գցեի, որ կրակը չհանգեր, բայց հոգնած էի, կրակի կողքը քնեցի:

 

Մարիամը հիշում է, որ մինչ ինքը Երեւանում պատրաստվում էր նոր ուսումնական տարվան, օգոստոսի կեսերին զանգահարեց դպրոցի տնօրենն ու հրավիրեց գյուղ՝ մասնակցելու սեպտեմբերի 1-ի միջոցառման պատրաստությանը:

 

«Օգոստոսի 21-ին դասական հագնված մտնում եմ դպրոց: Ասում են՝ ընկե´ր Մարիկյան, վաղը կգաք դպրոց աշխատանքային շորերով: Հաջորդ օրը բոլորը՝ ուսուցիչները, աշակերտները, տնօրենը, աշխատակիցները, շրջանավարտները, ծնողները, բոլորը աշխատանքային շորերով դպրոցի բակում են՝ դույլով, բահով, ավելով…Մեգաշաբաթօրյակ էր, որը տեւեց 10 օր: Տուն չկար, որ մասնակից չունենար: Եթե աշխատանքին էլ չէին մասնակցում, մեկը սուրճ, մյուսը մրգեր, սառը ջուր էր բերում, երրորդը՝ խմորեղեն թխում»:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Դպրոցի բակի բարեկարգման ընթացքում էլ աշակերտները ծանոթացան ընկեր Մարիկյանին: Սեպտեմբերի առաջին օրերին պարզվեց՝ Մարիամին վստահել են նաեւ 12-րդ դասարանցիների դասղեկությունը:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

«Երբ ընկեր Պապյանն ասաց, որ 12-րդ դասարանցիների դասղեկն եմ, լուռ նայում էի՝ ինձնից բարձրահասակ են, ներքեւից եմ նայում իրենց, ընդամենը 5-6 տարվա տարբերություն է: Հետո պարզվեց, որ ավազակներս անձամբ են դիմել ընկեր Պապյանին, որ լինեմ իրենց դասղեկը: Էդ պահին աչքերս լցվեցին, ու ես փախա սենյակից»:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Սահմանին ու մշտական վտանգի մեջ ապրելը երեխաներին ավելի պատասխանատու է դարձնում, դաստիարակում, մեծացնում: Ի տարբերություն գյուղական այլ համայնքների, որտեղ երեխաները խիստ չափավոր են անգամ երազանքների հարցում, Ներքին Կարմիրաղբյուրում աշակերտների երազանքները շատ են ու բազմազան: Ուսման ու ապագայի հետ կապված հստակ տեսլական ունեն, նաեւ՝ մի մեծ առավելություն՝ երջանկանալ մանրուքներով:

 

«Էստեղ կան երազանքին թեւեր տվող ու «հա» ասող մարդիկ: Էս էրեխեքին պետք է տալ կայծ, եւ կրակն ու հրդեհը պատրաստ է»,- ասում է Մարիամը: Ինքն էստեղ է հենց այդ կայծի համար, որ հավատա իր աշակերտներին, որ աշակերտներն էլ հավատան՝ իրենք կարող են:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

«Էստեղ ապրող ցանկացած երեխա նպատակ ունի, ուղղակի պետք է ոգեւորել նրան: Կրակոցներից երեխաների մեջ վախ է մտել: Ինձ համար շոկ էր, երբ կրակոց լսվեց, երեխաները սկսեցին փախչել, ապաստարան մտնել, իսկ էրեխեքից մեկը տեղում քարացած բարձր ձայնով լաց էր լինում:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Աշակերտներ կան, որ չեն խոսում, վախենում են սխալվելուց: Ես իրենց ամեն դասի բացատրում եմ, որ պետք չէ վախենալ, եթե անգամ սխալվում ես, դա անհրաժեշտ է նորից ոտքի կանգնելու ու առաջ գնալու համար: Ասա, թող սխալ լինի, քո ընկերները, ընկեր Մարիամը քո կողքին են, կօգնեն քեզ»:

 

Ընկեր Մարիկյանը դասի «տերն» է առաջին 15 րոպեն, քանի դեռ ներկայացնում է նոր թեման: Հետո աշակերտները բանավիճում են, կասկածի տակ դնում ցանկացած միտք, հերքում ու հաստատում դասագրքային ճշմարտությունները: Չվախենալ մտածել, վերլուծել ու խոսել. սա Մարիամի ու նրա աշակերտների թիվ մեկ խնդիրն է:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

«Ես ասում եմ, ճի´շտ է, ուսուցիչը ձեզ գիտելիք է տալիս, բայց գուցե ընկեր Մարիկյանն էլ է սխալ, եթե հարցեր կան, որ պետք է քննարկել, հակառակվել, ես դեմ չեմ: Համաձայն եմ-համաձայն չեմ, ինչո՞ւ ես համաձայն, ինչի՞ հետ համաձայն չես. եթե մենք էս հարցերը թողնենք իրենց մեջ, դրանք սառչելու են, իսկ եթե պատասխանենք, երեխաները կզարգանան:

 

Ինձ համար մեծ ձեռքբերում է, որ էրեխեքն ավելի անկաշկանդ են խոսում, քննարկում, հակառակվում, հարցեր տալիս: Դա անում ենք մեկը մյուսին սովորեցնելու մեթոդով, իրենց վրա պատասխանատվություն դնելով, միասին գյուղում քայլելով, ասելով, որ ուզում եմ լսել իր կարծիքը, ամեն կերպ, որ երեխան բացվի, արտահայտվի»:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

«Հե՜յ»,-միջանցքում լսվում է բարձր ձայնը, եւ երեխաները երկու շրջանով (մեծերն ու փոքրերը առանձին) սկսում են պարել՝ մեկ ընկեր Մարիկյանին շարքի մեջ առնելով, մեկ շրջանի կենտրոնում թողնելով, որ  շարժումներին հետեւեն:

 

«Ոչինչ եթե չստացվի, կսովորենք: Լեռ միանգամից չեն բարձրանում»,- ոգեւորում է Մարիամը:

 

 

Մի քանի պար փորձելուց հետո փոքրերին տուն է ուղարկում: Բայց երեխաների մի մասը մնում է ու կպնում շարքի պոչից:

 

«Սա խմբակ չէ, այլ մեր ես-ը վերագտնելու միջոց: Էրեխեքի հետ քննարկեցինք ու հասկացանք, որ մեր նպատակը հայի տեսակը պահպանելն է: Հայը միայն այբուբենի տառերն ու հայերեն խոսել իմացողը չէ, այլ՝ մշակույթի կրողը: Ազգային պարը մեր էությունն է: Մարդու բռունցքը բռնում ես, ու նա դառնում է քոնը:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Հիմա համայնքից էլ են ներգրավվել, ծնողներն էլ են գալիս, մանկապարտեզի էրեխեքը, որովհետեւ իրենց հետաքրքիր էր, թե ինչ է կատարվում դպրոցում»:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

«Ընկեր Մարիկյանն ամեն հարցում մեր կողքին է, մեր կարծիքը շատ է արժեւորում: Ինչ ընկեր Մարիկյանն էկել է, մենք էնքան ազատ ենք շփվում: Դասերն էլ էնպես ենք անում, որ ինչքան էլ ժամանակ է անցնում, միեւնույն է, չենք մոռանում: Դպրոցում դասերը սովորում, գնում ենք տուն: Բայց ամենակարեւորը ուզում ենք, որ ընկեր Մարիկյանի՝ մեր դպրոցում դասավանդելու 2 տարի ժամկետը երկարացնեն»,- ասում է 9-րդ դասարանցի Մանեն:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

«Երկու տարի հետո»-ի մասին միայն աշակերտները չէ, որ մտածում են: Մարիամի եւ «Դասավանդի´ր, Հայաստան »-ի մասնակիցներից լիբանանահայ Արշալույս Ամսիհի ներկայությունը դպրոցում շատ բան է փոխում: «Չգիտեմ՝ ինչ եմ անելու, որ գնան: Էնպես որ, «Դասավանդի´ր, Հայաստան»-ը ստիպված է նոր մասնակիցներ ուղարկել»,- ասում է տնօրենը: Մարիամն ինքը դժվարությամբ է պատկերացնում կյանքն առանց հարազատ դարձած գյուղի ու սիրելի աշակերտների:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

«Ընկեր», «ուսուցչուհի», «ընկեր Մարիկ»…Աշակերտներն իրենց սերն արտահայտում են ուսուցչին դիմելու նոր ձեւեր հորինելով: «Ավելի ճիշտ՝ ուսուցչուհի-ընկեր»,- իրեն հոգեհարազատ տարբերակ է ընտրում Մարիամը:

 

Մարիամն արդեն հաղթահարել է ուսուցիչ լինելու վախը: Ասում է՝ ինչպես մայրանալուց առաջ են վախենում, որովհետեւ չգիտեն՝ ինչպես պետք է խնամել երեխային, այդպես էր նաեւ իր դեպքում: Հիմա աշակերտներին համարում է իր ամենամեծ ձեռքբերումը:

 

«Էրեխեքի աչքերի փայլը, խանդավառությունը, չարաճճիություններն արդարացնում են իմ այստեղ լինելը: Վախը հիմա հաղթահարված է, կա զգուշություն: Երբ մի բան վախենալով ես անում, սխալները շատ են լինում: Ես էրեխեքին միշտ ասում եմ՝ ինչ անում եք, արեք սիրով: Երբ սիրով ես մոտենում ինչ-որ բանի, վախ չկա»:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Մի քանի օրով Մարիամը Երեւան է վերադառնում: Փաթաթվում է Հայկազ Վարդանյանին՝ «Պապայիս հետ նկարվեմ»: Քչախոս տիկին Համեստը բազմոցին նստած նրանց է նայում: «Մարե´, արի ընտանիքով նկարվենք, Նարինեին կուղարկենք»,- ձայն է տալիս Մարիամը: Տիկին Համեստը արագ միանում է ընտանեկան լուսանկարին:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Հայաստանում առաջին ձյունն է եկել, կան տեղեր՝ մի քանի սանտիմետր նստել է: Ներքին Կարմիրաղբյուրում տաք աշուն է, կորոլյոկը դեռ ծառերին է, մասրենու թփերը դեռ կարմիր են: Արդեն երեկո է, պարոն Հայկազը զանգում է Մարիամին, իմանա՝ ուր է հասել: «Ճանապարհին ենք, դուք քնեք»: «Քունս չի տանում, ճանապարհը սառած է»:

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները եւ տեսանյութերը՝ Վաղինակ Ղազարյան (հատուկ Մեդիամաքսի համար)

 

Նախագծի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին