Չեռնոբիլի աղետը՝ կինոէկրանից այն կողմ, հայ ռադիոլոգի հուշերում - Mediamax.am

exclusive
5013 դիտում

Չեռնոբիլի աղետը՝ կինոէկրանից այն կողմ, հայ ռադիոլոգի հուշերում


Լեւ Արտիշչեւը
Լեւ Արտիշչեւը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ածխարդյունաբերության նախարարի կերպարը ֆիլմում եւ նախարար Միխայիլ Շչադովն իրականում
Ածխարդյունաբերության նախարարի կերպարը ֆիլմում եւ նախարար Միխայիլ Շչադովն իրականում

Լուսանկարը` Կոլաժը՝ Մեդիամաքս

Լուսանկարը` «Ймення зорі Чорнобиль» գրքից

Լուսանկարը` «Ймення зорі Чорнобиль» գրքից

Լուսանկարը` «Ймення зорі Чорнобиль» գրքից

Լուսանկարը` «Ймення зорі Чорнобиль» գրքից

Լուսանկարը` «Ймення зорі Чорнобиль» գրքից

Լուսանկարը` nedraweek.ru

Լեւ Արտիշչեւը
Լեւ Արտիշչեւը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լեւ Արտիշչեւը
Լեւ Արտիշչեւը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լեւ Արտիշչեւը
Լեւ Արտիշչեւը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լեւ Արտիշչեւը
Լեւ Արտիշչեւը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լեւ Արտիշչեւը Չեռնոբիլում
Լեւ Արտիշչեւը Չեռնոբիլում

Լուսանկարը` Մեդիամաքս

Լեւ Արտիշչեւը Չեռնոբիլում
Լեւ Արտիշչեւը Չեռնոբիլում

Լուսանկարը` Մեդիամաքս

Լեւ Արտիշչեւը Չեռնոբիլում
Լեւ Արտիշչեւը Չեռնոբիլում

Լուսանկարը` Մեդիամաքս


1986 թվականի ապրիլի 26-ին Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի չորրորդ էներգաբլոկի վթարը մարդկության պատմության խոշորագույն միջուկային աղետներից մեկն է, որի հետեւանքները մեղմելու համար Խորհրդային միության երկրներից բազմաթիվ մարդիկ համախմբեցին։ 2019 թվականին Չեռնոբիլի վթարի մասին հիշելու առիթ դարձավ ամերիկյան HBO ընկերության նկարահանած համանուն սերիալը:

 

Հայերն առաջիններից էին, որ հայտնվեցին վթարված ատոմակայանում եւ դրա շրջակայքի ամայացած բնակավայրերում։ Պաշտոնական տվյալներով՝ 1986-1990 թվականներին Հայաստանից աշխատանքներին մասնակցել է 3 հազարից ավելի մարդ։ Այժմ Հայաստանում աշխատանքներին մասնակից շուրջ 1 000 մարդ է ապրում։

 

Բժիշկ-ռադիոլոգ Լեւ Արտիշչեւը մեզ դիմավորում է իր «ստալինկա» բնակարանում՝ արխիվային լուսանկարներն ու փաստաթղթերը պատրաստած։ «Սովետական» փայտե սեղանի շուրջ արդեն բացում է հիշողության էջերն ու պատմում Չեռնոբիլում իր աշխատած 30 օրվա մասին։ 

Լեւ Արտիշչեւը Լեւ Արտիշչեւը

Լուսանկարը` Մեդիամաքս

Չեռնոբիլ մեկնելու հրամանը

 

Ամբողջ Խորհրդային միությունից մարդկանց զինկոմիսարիատներն էին հավաքագրում եւ ուղարկում Չեռնոբիլ։ Իրականում շատերը չգիտեին՝ ուր են գնում եւ ինչի համար։ Չեռնոբիլում շտաբեր կային, որտեղ աշխատանքների ուղարկելուց առաջ մարդկանց պատրաստում էին։ Կառավարական հանձնաժողով եւ տարբեր երկրների ու ծառայությունների օպերատիվ խմբեր կային, ամեն մեկն իր առաջադրանքն էր կատարում։ 

Լուսանկարը` «Ймення зорі Чорнобиль» գրքից

Երբ հրամանը եղավ, որ Կիեւ մեկնեմ, որտեղ ինձ կդիմավորեն, գիտեի՝ ուր եմ գնում եւ մոտավորապես ինչ եմ անելու։ Պայուսակիս մեջ հավաքեցի նման իրավիճակներում աշխատելու ցուցումներ եւ ուղեցույցներ, որոշ փաստաթղթեր ու մեկնեցի։ Դիմավորեցին, հանձնարարությունները ստացա, ասացին՝ առավոտյան կլինես թռիչքուղում։ Ուղղաթիռով հասա Չեռնոբիլ, ցույց տվեցին իմ նշանակման հրամանը։ 

Լուսանկարը` «Ймення зорі Чорнобиль» գրքից

1986-ի օգոստոսին նշանակվեցի Խորհրդային բանակի կենտրոնական բժշկական վարչության ղեկավար եւ օպերատիվ խմբի գլխավոր ռադիոլոգ՝ փոխարինելով Գլազիկովին։ Խորհրդային միությունում ինձ նման պատրաստված մոտ 70 մարդ կար, մենք՝ բոլորս, ճանաչում էինք իրար։ Ամեն մեկը մի տեղ աշխատում էր։ Ես, օրինակ, 7-րդ գվարդիական բանակի տոքսիկոլոգ-ռադիոլոգն էի, ինչպես նաեւ դասավանդում էի Երեւանի բժշկական համալսարանում։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

Ժամանակին այդպիսի առանձնահատուկ ռիսկային իրավիճակներում աշխատելու նախապատրաստություն էի անցել։ Ժամանելուց հետո առաջին բանը, որ արեցի, փաստաթղթերին ծանոթանալն էր։ Մինչեւ հիմա պահում եմ հին նոթատետրը, որտեղ գրել էի քանի բրիգադ կա, որքան մարդ է աշխատում եւ այլն։

 

Հատուկ առաջադրանքը

 

Իմ խնդիրն էր անել ամեն բան, որ պետական առաջադրանքն իրականացնող մարդկանց առողջությունը պահպանվի, որպեսզի նրանք հետագայում հնարավորություն ունենային նորմալ ապրել։ Կախված ստացած ճառագայթման աստիճանից՝ որոշում էինք, թե որքան ժամանակ կարող է մարդն աշխատել կոնկրետ գոտիներում: Ինչ-որ մեկի աշխատաժամը կարող էր լինել քսան րոպե, մյուսինը՝ երկու ժամ եւ այլն: Ամեն անգամ, աշխատանքի արդյունքում, նրանք պետք է մաքսիմում երկու ռենտգեն ճառագայթում ստանային, եթե ավելի էր լինում, հեռացնում էինք աշխատանքից: 

Լուսանկարը` «Ймення зорі Чорнобиль» գրքից

Յուրաքանչյուր յոթ ժամը մեկ Մոսկվայի ռազմաբժշկական վարչություն զեկուցում էի իրավիճակը: Լինում էր, որ, այսպես ասած, հակամարտության մեջ էի մտնում հրամանատարների հետ, քանի որ փոխարինողներ չկային, հրամանատարները դժգոհում էին, որ լավ մասնագետները քիչ են, պետք է առաջադրանքը կատարվի, իսկ ես հակադարձում էի, որ մարդու մոտ արդեն գերազանցված է ճառագայթման թույլատրելի սահմանը: Երբեմն, ստիպված էինք լինում երկար ժամանակ լուծումներ փնտրել:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ամբողջ աշխատանքի ընթացքում 27-ից ավելի ռենտգեն ճառագայթման դեպքում մարդն արդեն ոչ թե ճառագայթային հիվանդություն էր ստանում, այլ քրոմոսոմներում էին փոփոխություններ կատարվում: Մենք հասանք այն բանին, որ աշխատանքներում ներգրավեն ավելի բարձր տարիքով մարդկանց, որոնք երեխաներ ունեին, որպեսզի հետագայում երեխա ունեցողները հիվանդությունը չփոխանցեին: 

Լուսանկարը` «Ймення зорі Чорнобиль» գրքից

Հետո ինձ բոլորը հարցնում էին՝ ինչ վիճակում էին մարդիկ, որոնք վթարի անմիջական ազդեցության տակ էին եղել առաջին օրերին։ Բոլոր նրանք, ովքեր ռադիացիայի մեծ չափաբաժիններ էին ստացել վթարից հետո, վաղուց էվակուացվել էին եւ բուժվում էին Մոսկվայի մասնագիտացված 6-րդ հիվանդանոցում՝ խորհրդային ականավոր բժիշկ-ռադիոլոգ Անգելինա Կոնտսանտինովնա Գուսկովան, որը նաեւ իմ դասախոսն է եղել հետագայում։ Ցավոք, հրշեջները, որոնք ռադիացիայի շատ մեծ չափաբաժին էին ստացել առաջին օրը, մահացան։

Լեւ Արտիշչեւը Լեւ Արտիշչեւը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռադիացիայից պաշտպանվածությունը

 

Չեռնոբիլում բոլորը հատուկ զգեստով էին, բայց դա ինչ-որ մեծ պաշտպանություն չուներ։ Ռադիացիայից ոչինչ չի պաշտպանում։ Պարզապես սպիտակ համազգեստ էին հագնում, որովհետեւ սպիտակի վրա կեղտն անմիջապես երեւում էր. եթե կեղտոտ էր հագուստը, ապա հնարավոր է՝ նաեւ ռադիոակտիվ լիներ։ Ամեն տարածքից դուրս գալուց հետո մարդկանց ստացած ռադիացիան չափվում էր, նրանց ուղարկում էին լողանալու եւ զգեստափոխվելու: Այդ ամենը թանկ արժեր՝ հագուստը, սնունդը, ստերիլիզացված ջուրը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Այնտեղ ես էլ բրոնխների հիվանդություն ստացա, մի քանի անգամ արյունս փոխեցին: Ինքս ինձ 17 ռենտգեն էի գրել… Ես ամեն դեպքում առողջ մարդ էի, մեր խմբից հիմա ողջ ենք երկուսս: Մյուսները մահացան տարբեր հիվանդություններից: 

 

HBO-ի գեղարվեստական ֆիլմն ու էկրանից դուրս Չեռնոբիլը

 

Չեռնոբիլի մասին HBO-ի նկարահանած մինիսերիալը դիտեցի: Այդտեղ տեսարաններ կային, որ մարդիկ մասսայական ալկոհոլ են խմում, նման բան ես Չեռնոբիլում չեմ տեսել, դա չէր թույլատրվում: Շատ լավ նկարած ֆիլմ է, բայց իրականում բազմաթիվ փաստեր էին աղավաղված: 

Լուսանկարը` «Ймення зорі Чорнобиль» գրքից

Տարածքում Խորհրդային միության ականավոր գիտնականներ ու մասնագետներ են աշխատել, նրանք հսկայական աշխատանք են արել: Հայաստանի ատոմակայանից էլ էին շատ մարդիկ եկել, եւ այդ մասնագետները ծառայողական գործուղման էին, նրանք գիտեին, թե ուր են գնում, ինչ են անելու եւ ինչ հետեւանքներ կարող են լինել: Այնպես չէ, որ այդ մարդիկ հերոսանալու համար էին գալիս, դա պետական առաջադրանք էր, որը պետք է բարձր մակարդակով կատարվեր:

 

Ածխարդյունաբերության նախարարի կերպարը ֆիլմում եւ նախարար Միխայիլ Շչադովն իրականում Ածխարդյունաբերության նախարարի կերպարը ֆիլմում եւ նախարար Միխայիլ Շչադովն իրականում

Լուսանկարը` Կոլաժը՝ Մեդիամաքս

Հանքագործների եւ Ածխարդյունաբերության նախարարի տեսարան կա ֆիլմում, որտեղ փորձում են այնպես ներկայացնել, թե հանքագործներին զենքով են ստիպում գնալ, նրանք էլ ծաղրում են նախարարին, իրականում այդ նախարարը նույնպես մեծ անհատականություն էր, իսկ հանքագործները հարբած չէին Չեռնոբիլում, նման բան չի եղել։ Այդ մարդիկ ոչ թե վախից կամ փողի համար էին աշխատում, այլ խղճի։ 

Լուսանկարը` nedraweek.ru

Լեգասովը, Շչերբինան եւ մյուսները

 

Չեռնոբիլ ժամանած եւ ռադիոակտիվ տարածք այցելող իշխանությունների ներկայացուցիչները եւս ինձ մոտ ստուգումներ էին անցնում, գրանցվում: Ամեն մեկն անհատական դոզիմետր էր ստանում, տրամադրում էին կտրոն, թե որտեղ են սնվելու եւ քնելու, զգեստափոխվելու: Այդ մարդիկ նաեւ զրահամեքենա ունեին: 

Լեւ Արտիշչեւը Չեռնոբիլում Լեւ Արտիշչեւը Չեռնոբիլում

Լուսանկարը` Մեդիամաքս

Չեռնոբիլի ատոմակայանում տեղի ունեցած վթարի պատճառների հետաքննման եւ հետեւանքների վերացման կառավարական հանձնաժողովի ղեկավար Վալերի Լեգասովի հետ ընկերացել էինք, որովհետեւ հասակակիցներ էինք: Հետո ինձ թերթից մի լուսանկար ուղարկեցին, որում աշխատանքների ընթացքում ես էի, Լեգասովը եւ այլ աշխատակիցներ։

Լեւ Արտիշչեւը Չեռնոբիլում Լեւ Արտիշչեւը Չեռնոբիլում

Լուսանկարը` Մեդիամաքս

ԽՍՀՄ մինիստրների խորհրդի փոխնախագահ Բորիս Շչերբինան, որը նաեւ Սպիտակի երկրաշարժի ժամանակ Հայաստան էր եկել, իմ կարծիքով, իսկական պետական գործիչ էր, խելացի եւ արագ կողմնորոշվող մարդ։

 

Բորիս Շչերբնան նշանակվել էր Չեռնոբիլի ատոմակայանում տեղի ունեցած վթարից հետո լիկվիդացիայի կառավարական հանձնաժողովի ղեկավար եւ արդեն ապրիլի 26-ին Կիեւում էր, որտեղից անմիջապես ուղեւորվել էր Պրիպյատ քաղաք՝ կազմակերպելով անհապաղ տարհանումը։ Ապրիլի 27-ին տարհանումը արագ եւ կանոնավոր կերպով էր իրականացվել, որին հաջորդել էր նաեւ կայանի մերձակա 10-30 կմ տարածքի բնակիչների տարհանումը: 

Լեւ Արտիշչեւը Չեռնոբիլում Լեւ Արտիշչեւը Չեռնոբիլում

Լուսանկարը` Մեդիամաքս

Ես տեսել եմ նաեւ ատոմակայանի ղեկավարությանը։ Չեռնոբիլի ատոմակայանի գլխավոր ինժեների տեղակալ Անատոլի Դյատլովի հեռախոսահամարը մինչ հիմա պահված է նոթատետրումս։ Նրանց հետո դատեցին, բայց պետք է ասել, որ բացի մարդկային գործոնը, վթարի համար դեր էին խաղացել նաեւ ռեակտորի կառուցման թերությունները։ Այդ դաժան «կատակը» դրանք խաղացին։ 

Այդքան մեծաքանակ անձնակազմի աշխատանքներ համակարգելը հեշտ չէր. որտեղ պետք էր վազել, մարդիկ կանգնում էին։ Չէր կարելի ծխել, որպեսզի առանց դիմակի գտնվելու ընթացքում ռադիացված փոշի չշնչեին, բայց չէին պահպանում այդ կանոնները:

Լեւ Արտիշչեւը Լեւ Արտիշչեւը

Լուսանկարը` Մեդիամաքս

Տարբեր ազգերի մարդիկ կային, եւ տարբեր լեզուներով հայհոյանքներ էին երբեմն հնչում: Ամեն անգամ պետք էր անձնակազմին բացատրել անվտանգության կանոնները եւ հետեւել դրանց պահպանմանը։ Որպես այդ ամենին մասնակից մարդ, կարող եմ ասել, որ հաջողությամբ կարողացան կազմակերպել աշխատանքներն ու հնարավորինս նվազեցնել հետեւանքները: 

 

Մարի Թարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին