Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի Կիրովի մարզի նահանգապետ, «Աջ ուժերի միություն» կուսակցության նախկին առաջնորդ Նիկիտա Բելիխը 4 օրով հանգստանալու է եկել Հայաստան:
Ինչպես վկայում է քաղաքական գործչի միկրոբլոգը (http://twitter.com/#!/NikitaBelyh), Հայաստանում նա իր ժամանակն անց է կացնում Comedy Club Production ընկերության նախագահ Արթուր Ջանիբեկյանի ընկերակցությամբ:
Նիկիտա Բելիխը արդեն հասցրել է լինել Գառնիում, Գեղարդում, Երեւանում այցելել է Փարաջանովի թանգարան: