Ադրբեջանցիների ընտանիքը ապաստան է խնդրել Հայաստանում - Mediamax.am

4913 դիտում

Ադրբեջանցիների ընտանիքը ապաստան է խնդրել Հայաստանում


Ադրբեջանցիների ընտանիքը ապաստան է խնդրել Հայաստանում
Ադրբեջանցիների ընտանիքը ապաստան է խնդրել Հայաստանում

Լուսանկարը` http://ic.pics.livejournal.com/


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի 5 քաղաքացիներ հունվարի 29-ին ապաստան են խնդրել Հայաստանում:

Այս մասին Մեդիամաքս-ին հայտնել են հավաստի աղբյուրները: 

 

«Հունվարի 29-ին Հայաստանի Հանրապետությունում ապաստան է խնդրել մեկ ընտանիք Ադրբեջանից` ընտանիքի հայրը, մայրը եւ երեք անչափահաս երեխաներ»,- փոխանցել է աղբյուրը:

 

Այլ մանրամասներ այս պահին դեռեւս չեն հաղորդվում:

 

ՀՀ օրենսդրությամբ, ՀՀ մուտք գործած օտարերկրյա քաղաքացիները երկրում քաղաքական ապաստանի իրավունք ստանալու դիմումը ներկայացնում են ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայություն: Հայցողի վերաբերյալ իրավասու պետական մարմինների եզրակացություններն ստանալուց հետո Միգրացիոն պետական ծառայությունը մեկամսյա ժամկետում հայցողի դիմումի եւ դրան առնչվող բոլոր փաստաթղթերի հիման վրա կազմում է առաջարկություն և ներկայացնում ՀՀ նախագահին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին