Երեւան: Մեդիամաքս: Թբիլիսիում եւ Բաթումիում առաջիկա օրերին նախատեսված Զեմֆիրայի համերգները չեն կայանա:
Այդ մասին Զեմֆիրան հայտնել է այսօր իր պաշտոնական կայքում:
«Երեկ ժամը 16:00-ին ինձ հայտնեցին, որ անհնար է համերգներ անցկացնել Վրաստանում` անհրաժեշտ լույսային եւ ձայնային սարքավորումների բացակայության պատճառով: Լուրն ինձ տխրեցրել է: Ցավում եմ, Վրաստան: Առավել ամփոփ տեղեկություններ կտրամադրի С.А.Т. ընկերությունը: Իսկ ես մեկնում եմ արձակուրդ», - գրել է երգչուհին:
Բազմաթիվ հայ հանդիսատեսներ ձեռք էին բերել Թբիլիսիում եւ Բաթումիում Զեմֆիրայի համերգների տոմսեր:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: