ԱԻՆ-ում կսկսի գործել ամերիկյան 911-ին նման ծառայություն - Mediamax.am

9493 դիտում

ԱԻՆ-ում կսկսի գործել ամերիկյան 911-ին նման ծառայություն


ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: Այս տարվա ընթացքում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում (ԱԻՆ) կսկսի գործել արագ արձագանքման ծառայություն` ամերիկյան 911-ի նման:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, այդ մասին այսօր ասել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:

 

Նրա խոսքերով, կենտրոնը կստեղծվի մայրաքաղաքի Դավիթաշեն վարչական շրջանում, այնտեղ կաշխատեն տարբեր մասնագիտություններ ունեցող 30-40 երիտասարդներ, ովքեր կտիրապետեն օտար լեզուների: 

 

«Մարդիկ կարող են դիմել խմբին ամենատարբեր խնդիրների դեպքում, ներառյալ կենդանիների փրկությունը»,- ասել է նա:

 

Հետագայում այդպիսի կենտրոնների գործարկում է նախատեսվում նաեւ ՀՀ մարզերում:

 

 

 

Մեր ընտրանին