Երեւան: Մեդիամաքս: Հայ նկարիչներ Վրույր Գալստյանի, Ռուբեն Գրիգորյանի եւ Արմեն Գեւորգյանի ստեղծագործությունները կներկայացվեն Sotheby’s-ի «Խաչմերուկներում» ցուցահանդես-վաճառքին:
Ցուցահանդես-վաճառքը կանցկացվի մարտի 4-ից 12-ը Լոնդոնում:
Ցուցահանդես-վաճառքին կներկայացվի Միջին Ասիայի եւ Կովկասի ժամանակակից արվեստը: Այցելուները կտեսնեն Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի ժամանակակից նկարիչների շուրջ 50 աշխատանքներ:
Վրույր Գալստյան, Հիշողություն:
Մեկնաբանելով ցուցահանդեսը, Լոնդոնում Sotheby’s-ի ռուսական արվեստի բաժնի ղեկավար Ջո Վիքերին ասել է. «Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում անընդհատ նոր նկարիչներ են հայտնվում, եւ մինչ այժմ այդ տարածքը Sotheby’s-ի համար անհայտ էր, սակայն բավականին գրավիչ: Այդ իսկ պատճառով մենք ուրախ ենք ներկայացնել սկզբունքորեն նոր ցուցահանդես, որն իր մեջ կներառի այդ տարածաշրջանի ողջ գեղարվեստական բազմազանությունը»: