Երեւան: Մեդիամաքս: “Արմավիա” ավիաընկերությունը մոտ ժամանակներս կվերսկսի SSJ-100 օդանավի շահագործումը, որը հոկտեմբերի 2-ին արդեն ժամանել է Երեւան:
Ինչպես հայտնել են “Սուխոյի քաղաքացիական օդանավեր” ՓԲԸ մամուլի ծառայությունից, “Արմավիան” կվարձակալի օդանավը 6 ամսով, ինչից հետո կողմերը կրկին կհանդիպեն եւ կքննարկեն հետագա գործողությունները:
Ընկերությունից հայտնել են, որ շարունակվում են երկրորդ օդանավի շուրջ բանակցությունները, որը ստեղծվել էր “Արմավիա” ընկերության համար ավելի վաղ կնքված պայմանագրի շրջանակներում եւ ներկայումս փորձարկումներ է անցնում ընկերության Ռուսաստանում գտնվող կայանում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: